Մադրիդի «Ռեալն» արդեն իսկ ընտրել է այն հյուրանոցը, որտեղ հանգրվանելու է Չեմպիոնների լիգայի եզրափակչի ժամանակահատվածում։ Դա «Օպերա Հոթել» 5-աստղանի հյուրանոցն է, որը գտնվում է Դնեպր գետի արևելյան ափին։ Անկասկած, խաղի օրերին այս հյուրանոցում հնարավոր չէ ամրագրել համարներ, բայց սովորաբար գները տատանվում են մեկ գիշերվա համար 160-200 եվրոյի սահմաններում, մինչդեռ սյուիթ տեսակի համարները հնարավոր է ամրագրել 600 եվրոյից ավելի արժեքով։

Հյուրանոցը տեղակայված է Ուկրաինայի մայրաքաղաքի սրտում, որտեղից ոտքով կարելի է հեշտությամբ հասնել Օպերայի Ազգային տուն, ինչպես նաև Սուրբ Սոֆիա ու Սուրբ Վլադիմիր եկեղեցիներ։ Հաշվի առնելով հյուրանոցի կենտրոնական դիրքը՝ «Ռեալի» երկրպագուների համար դժվար չի լինի գտնել այն ու աջակցել իրենց թիմին կարևորագույն խաղից առաջ։ Այն նաև մոտ է գտնվում Կիևի «Օլիմպիսկի» մարզադաշտին՝ 2.8 կմ հեռավորության վրա։

«Օպերա Հոթելը» ունի սպա կենտրոն, մարզասրահ, մերսման ծառայություն, սաունա, ջակուզի, իսկ սպասարկող անձնակազմը խոսում է առնվազն 6 լեզուներով՝ ուկրաիներեն, ռուսերեն, ֆրանսերեն, իսպաներեն, անգլերեն ու գերմաներեն։ «Ռեալի» պատվիրակությունը ժամանելու է հյուրանոց մայիսի 24-ին ու կմնա այստեղ մինչև խաղից մի քանի ժամ առաջ։

Los Merengues, Realmadrid.am