HalaMadrid TV MOBILE

Այսպիսին է «Բավարիան»՝ «Ռեալի» առաջիկա մրցակիցը ՉԼ-ի կիսաեզրափակչում
16:44:47 15.04.2018

ՉԼ-ի կիսաեզրափակչի վիճակահանության արդյունքում «Ռեալին» հերթական անգամ բաժին հասավ Մյունխենի «Բավարիան»: Գերմանիայի չեմպիոնները մինչև վերջերս անհաջող մրցակից էին համարվում «Ռեալի» համար, սակայն այս երկու ակումբների միջև կայացած դիմակայությունների նախորդ երկու դեպքերում «Ռեալին» հաջողվեց հաղթահարել մրցակցի արգելքը:

Այս անգամ «Բավարիան» «ներկայանում է» շատ ավելի ուժեղ: Մյունխենցիների սիրելի մարզիչ Յուպ Հայնկեսը վերադարձրել է տրեբլը նվաճելու գերմանացիների հույսերը, ոոնք կարծես մարել էին Անչելոտիի հեռանալու ժամանակ՝ հենց այս նույն մրցաշրջանում: Այդ նվաճմանը իդեալիստ գերմանացի վետերանը կարողացել է հասնել իր ակումբի հետ 5 տարի առաջ: Առհասարակ, «Բավարիան» Եվրոպայում մնացել է միակ ակումբը, որը դեռ կարող է հաղթել տրեբլը: Նրանք արդեն հաղթել են Բունդեսլիգայում ու դուրս են եկել Գերմանիայի գավաթի եզրափակիչ, մնում է միայն արդյունքի հասնել Եվրոպայում:

Չնայած նրան, որ Նոյերը ստացած վնասվացքից հետո արդեն վերադարձել է մարզումներին, դեռ չի կարողանում ռիթմ հավաքել: Սակայն նրա բացն այս մրցաշրջանում շատ հաջող կերպով փակել է Ուլրեիխը: Պաշտպանությունում կան խնդիրներ՝ կապված Բոատենգի վատ մարզավիճակի հետ: Խավի Մարտինեսն այլևս չի խաղում պաշտպանության կենտրոնում: Նա վերադարձել է իրեն հարազատ դաշտի կենտրոն ու դարձել «Բիլբաոյի» Մարտինեսը: Այս գոտում մեծ վտանգ է իրենից ներկայացնելու նաև Արտուրո Վիդալն, ով, հավանաբար, ամենաագրեսիվ տրամադրված խաղացողն է լինելու:

«Բավարիայի» հարձակումն այս պահին վերելքի վրա է գտնվում: Տիագոն ու Խամեսը ստեղծագործում են ու խաղ կառուցում, Ռոբենն ու Ռիբերին երկրորդ երիտասարդություն են ապրում, Մյուլերը Մյուլերն է, իսկ Լևանդովսկու մասին մեկնաբանություններ անելու կարիք չկա:

Ուժեղ կողմերը

Վենդետտա. «Բավարիան» արդեն 5 տարի է, ինչ չի կարողանում նվաճել ՉԼ-ն՝ լինելով դրան շատ մոտ: Գերմանիայի չեմպիոնների ճանապարհին բոլոր՝ 4 դեպքերում էլ կանգնել են իսպանական ակումբները՝ «Ռեալը» (2 անգամ), «Բարսան» ու «Ատլետիկոն»: Վրեժխնդրությունը մեծ է, հատկապես՝ «Ռեալի» հանդեպ:

Սա Բավարիան է. «Բավարիայի» ուժեղ կողմերը բնութագրող ավելի լավ բան չկա, քան հենց իր անունը: Այո, սա հավերժական «Բավարիան» է՝ հավերժական հաղթողի հոգեբանությամբ:

Թույլ կողմերը

Սերնդափոխություն. Անկախ ամեն ինչից, «Բավարիան» սերնդափոխության փուլում է՝ որոշ խաղացողներ արդեն շատ տարեց են, որոշ խաղացողներ էլ դեռ պատրաստ չեն այս կարգի հանդիպումներին:

Անմրցակցությունը. Սա «Բավարիայի» մշտական խնդիրն է: Մյունխենցիները չունեն ոչ մի մրցակից իրենց երկրում ու դրա պատճառով դուրս են մնում խաղային տոնուսից, ռիթմից: Այս տարվա ՉԼ-ում էլ այս թիմը դեռ ոչ մի փորձության չի ենթարկվել: Համաձայնեք, որ 1/8-րդ ու 1/4-րդ եզրափակիչներում «Բեշիկթաշն» ու «Սևիլյան» հեշտ մրցակիցներ են, կամ էլ ընդհանրապես մրցակից չեն «Բավարիայի» նման թիմի համար:

Աստղը. Ռոբերտ Լևանդովսկի:

Իշխան Մելքոնյան, Realmadrid.am

Աղբյուրը՝ AS
Կարդացվել է 5719 անգամ:
ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՆԱԵՎ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ
ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ

Տ

Թիմեր

Խ

Գոլեր

Մ

1

Բարսելոնա

4

14 : 3

12

2

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

4

11 : 3

10

3

Սելտա

4

7 : 5

7

4

Էսպանյոլ

4

5 : 3

7

5

Խետաֆե

4

4 : 2

7

6

Ժիրոնա

4

5 : 6

7

7

Ալավես

4

3 : 4

7

8

Ատլետիկ Բիլբաո

3

5 : 4

5

9

Ատլետիկո Մադրիդ

4

3 : 4

5

10

Բետիս

4

1 : 3

5

Ամբողջական աղյուսակը

ԼԱ ԼԻԳԱ - ԸՆԹԱՑԻԿ ՏՈՒՐ

14/09 23:00

Հուեսկա

0 : 1

Ռայո Վալեկանո

15/09 15:00

Ատլետիկո Մադրիդ

1 : 1

Էյբար

15/09 18:15

Ռեալ Սոսյեդադ

1 : 2

Բարսելոնա

15/09 20:30

Վալենսիա

0 : 0

Բետիս

15/09 22:45

Ատլետիկ Բիլբաո

1 : 1

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

16/09 14:00

Լեգանես

0 : 1

Վիլյառեալ

16/09 18:15

Էսպանյոլ

1 : 0

Լևանտե

16/09 20:30

Վալյադոլիդ

0 : 1

Ալավես

16/09 22:45

Սևիլիա

0 : 2

Խետաֆե

17/09 23:00

Ժիրոնա

3 : 2

Սելտա

Լա Լիգայի խաղացանկը

ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱ - ԸՆԹԱՑԻԿ ՏՈՒՐ

18/09 23:00

Մոնակո

1 : 2

Ատլետիկո Մադրիդ

18/09 23:00

Բրյուգե

0 : 1

Բորուսիա Դորտմունդ

18/09 20:55

Ինտեր

2 : 1

Տոտենհեմ