HalaMadrid TV MOBILE

Կիսաեզրափակչում ենք, բայց...
16:53:14 12.04.2018

«Ռեալը» կիսաեզրափակչում է: 2 խաղերի արդյունքում, ինչպես սպասվում էր, «Ռեալը» հաղթեց «Յուվենտուսին», սակայն սա իմ հիշողությունների կիսաեզրափակչի ամենաանփառունակ ուղեգիրն էր, որ նվաճել է «Ռեալը»: Այս հանդիպումն իր հետևից թողում է մի շարք բայցեր:

Անցկացնելով հիանալի խաղ Թուրինում, որը կհիշվի Կրիշտիանուի գոլով, 3-0 հաշվով ունենալ արտագնա առավելություն ու սեփական հարկի տակ բաց թողնել 3 գնդակ, երբ դու «Ռեալն» ես, անթույլատրելի է: Այո, «Յուվենտուսը» մեծագույն հարգանքի է արժանի՝ առաջին հերթին բարձր կամքի համար: Իտալացիները, որ բոլորովին այլ տեսք ունեին այս անգամ, դուրս եկան խաղադաշտ, հավատացին ու մինչև վերջ պայքարեցին հրաշքն իրագործելու համար ու միգուցե արժանի էին կիսաեզրափակչում հայտնվել: Նրանք իրենց մեծությունն ապացուցել էին դեռ «Տոտենհեմի» հետ դիմակայության ժամանակ: Սակայն այդ ամենը պարտավոր էր թույլ չտալ «Ռեալը»:

Պատճառները

Առաջին պատասխանատուն Զիդանն է, ով իր վատագույն երեկոն անցկացրեց: Ֆրանսացին ոչ մի դաս էլ չքաղեց ընդամենը ժամեր առաջ տեղի ունեցած «Ռոմա»-«Բարսա» դիմակայությունից: Ֆուտբոլիստներն ակնհայտորեն տրամադրված չէին այնպես, ինչպես առաջին խաղում, իսկ մեկնարկային կազմն էլ ավելի, քան վիճելի էր: Այսպիսի հանդիպմանը խաղադաշտ դուրս բերել անփորձ ու երիտասարդ Վալյեխոյին, ով առանց այն էլ չի տպավորել այս մրցաշրջանում, կոպիտ սխալ է: Անհասկանալի էր նաև ընդմիջմանն իրականացրած փոփոխությունները, մասնավորապես՝ Կասեմիրոյի փոխարինումը: Զիդանը պետք է ամբողջովին վերլուծի տեղի ունեցածն ու ճիշտ եզրակացություններ անի:

Այս ամենի պատճառներից էր նաև Սերխիո Ռամոսի բացակայությունը: Նախ, ոչ-ոք չէր կարողանում հսկել Մանջուկիչին. Վարանը «զբաղված» էր Իգուաինով, Վալյեխոն չէր հասցնում, իսկ Կարվախալը պարզապես ցածրահասակ է: Բայց Ռամոսի կարիքն առավելապես զգացվեց հոգեբանական տեսանկյունից: Չկար ավագը, չկար ոգի, ամեն անցնող րոպեի հետ «Յուվենտուսը» հոգեբանորեն «ուտում» էր «Ռեալին»: Կեյլորի կոպիտ սխալը հենց դրա հետևանքն էր: Դա զգալով որակազրկված սևիլյացին իջավ մինչև պահեստայինների նստարան (ինչի համար կարող է ևս մեկ անգամ որակազրկվել), քանի որ տրիբունայից նրա բղավոցները չէին լսվի:

Սա Եվրոպան է, սա Չեմպիոնների լիգան է: Այս մրցաշարը ստեղծողները դիմակայությունները հենց այնպես չեն դարձրել երկխաղյա: Իսկ այս ՉԼ-ում, առավել ևս, բոլոր թիմերն այնքան կատաղի են տրամադրված, մրցակցությունն այնքան տաք է, որ չի ներվում ու ներվի ոչինչ: «Այն, ինչ տեղի ունեցավ «Բարսայի» հետ, չէր կարող մեզ հետ պատահել, քանի որ մենք «Ռեալն ենք»»,-խաղից հետո ասաց Մարսելոն: Սակայն, սիրելի Մարսելո, շատ լավ էլ կարող էր լինել, ու շատ մոտ էր հավանական խայտառակությունը: Ու դա կլիներ անգամ ավելի մեծ խայտառակություն, քան կատալոնական խայտառակությունը:

Այսպիսի պատկերը ստվեր է գցում ու մոռացության մատնում «Ռեալի» ֆանտաստիկ ցուցանիշին՝ 8 անգամ անընդմեջ կիսաեզրափակիչ: Ի վերջո, 3-րդ անգամ ՉԼ-ն հաղթելու հնարավորությունը դեռ ողջ է: Բայց այս անգամ հաստատ ֆավորիտ հասկացություն չի լինելու, կիսաեզրափակչում այսքան խոցելի լինելն անպայման կպատժվի:

Աբսուրդային քննարկումները

Այնուամենայնիվ, մարդիկ այս պահին լիովին մոռացել են խաղի մասին, ու քննարկումները կապված են միայն խաղի վերջին դրվագի հետ: Խաղի տրամաբանության ու ընթացքի տեսանկյունից, իհարկե, արդյունքն անարդար է, սակայն զուտ ֆուտբոլային կանոններով «Ռեալը» հաջորդ փուլ է դուրս գալիս արդար կերպով: 11 մետրանոց միանշանակ կար, ու աբսուրդային են հնչում այն մարդկանց մտքերը, ովքեր ասում են, որ այսպիսի խաղում ու վերջին րոպեին չէր կարելի նշանակել այն: Կանոնները գործում են միշտ, ու բոլորի համար:

Արդար էր նաև Բուֆոնի հեռացումը: Ոչ-ոք իրավունք չունի հոշոտել մրցավարին: Ոչ Բուֆոնը, ոչ Կրիշտիանուն, ոչ էլ Բենդտները: Իսկ իտալացի լեգենդար դարպասապահի պահվածքը ասպետական չէր, հատկապես՝ խաղից հետո մրցավարին աղբաման անվանելը: Պետք է պարտվել իմանալ, որքան էլ այն ցավալի լինի:

Իշխան Մելքոնյան, Realmadrid.am

Աղբյուրը՝ Realmadrid.am
Կարդացվել է 11832 անգամ:
ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՆԱԵՎ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՆԱԵՎ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ
ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ

Տ

Թիմեր

Խ

Գոլեր

Մ

1

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

15

32 : 11

34

2

Բարսելոնա

14

36 : 16

31

3

Սևիլիա

15

19 : 14

30

4

Ռեալ Սոսյեդադ

15

26 : 18

26

5

Ատլետիկ Բիլբաո

15

17 : 9

26

6

Ատլետիկո Մադրիդ

16

16 : 10

26

7

Խետաֆե

15

23 : 16

24

8

Վալենսիա

15

22 : 21

23

9

Օսասունա

15

21 : 17

22

10

Գրանադա

15

20 : 20

21

Ամբողջական աղյուսակը

ԼԱ ԼԻԳԱ - ԸՆԹԱՑԻԿ ՏՈՒՐ

07/12 00:00

Վիլյառեալ

0 : 0

Ատլետիկո Մադրիդ

07/12 16:00

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

2 : 0

Էսպանյոլ

07/12 19:00

Գրանադա

 : 

Ալավես

07/12 21:30

Լևանտե

 : 

Վալենսիա

08/12 00:00

Բարսելոնա

 : 

Մալյորկա

08/12 15:00

Էյբար

 : 

Խետաֆե

08/12 17:00

Բետիս

 : 

Ատլետիկ Բիլբաո

08/12 19:00

Վալյադոլիդ

 : 

Ռեալ Սոսյեդադ

08/12 21:30

Լեգանես

 : 

Սելտա

09/12 00:00

Օսասունա

 : 

Սևիլիա

Լա Լիգայի խաղացանկը

ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱ - ԸՆԹԱՑԻԿ ՏՈՒՐ

12/12 00:00

ՊՍԺ

 : 

Գալաթասարայ

12/12 00:00

Բրյուգե

 : 

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

12/12 00:00

Բավարիա

 : 

Տոտենհեմ

12/12 00:00

Օլիմպիակոս

 : 

Ցրվենա Զվեզդա

11/12 21:55

Շախտյոր

 : 

Ատալանտա

11/12 21:55

Դինամո Զագրեբ

 : 

Մանչեսթեր Սիթի

12/12 00:00

Բայեր Լևերկուզեն

 : 

Յուվենտուս

12/12 00:00

Ատլետիկո Մադրիդ

 : 

Լոկոմոտիվ Մոսկվա

10/12 21:55

Նապոլի

 : 

Գենկ

10/12 21:55

Զալցբուրգ

 : 

Լիվերպուլ

11/12 00:00

Բորուսիա Դորտմունդ

 : 

Սլավիա Պրահա

11/12 00:00

Ինտեր

 : 

Բարսելոնա

11/12 00:00

Լիոն

 : 

Լեյպցիգ

11/12 00:00

Բենֆիկա

 : 

Զենիթ

11/12 00:00

Չելսի

 : 

Լիլ

11/12 00:00

Այաքս

 : 

Վալենսիա

ՉԼ խաղացանկը և խմբային աղյուսակները

ՄԱՐԶԱԴԱՇՏ
A visual look at Di Stéfano!

ՀԱՐՑՈՒՄ
Ի՞նչ արդյունք կգրանցվի «Էլ Կլասիկոյում»
«Ռեալը» կհաղթի
«Բարսելոնան» կհաղթի
Ոչ-ոքի
Արդյունքներ

Հարցումների արխիվ

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
WE ARE KINGS OF EUROPE!
ԶԱՐԿԵՐԱԿ
Աշխարհի առաջնություն 2018

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ / ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
18:01:45 07.12.2019
19:03:37 06.12.2019
19:02:42 06.12.2019
«Ռեալ» - «Էսպանյոլ»․ Զիդանի նախախաղային ասուլիսը
04:52:40 06.12.2019
Կանտերանոների գոլերն այս շաբաթ
04:30:33 06.12.2019
Շաբաթվա երրորդ մարզումը
04:28:40 06.12.2019
«Էսպանյոլի» դեմ «Ռեալը» կխաղա կանաչ մարզազգեստով

Այլ տեսանյութեր

ՊԻՉԻՉԻ ԶԱՄՈՌԱ ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ ԱԿՈՒՄԲԻ ՌՄԲԱՐԿՈՒՆԵՐ
Ֆուտբոլիստ
Գ (11մ.)
Ֆուտբոլիստ
Գոր.
Գ
Խ
Ֆուտբոլիստ
Փոխ.
Ֆուտբոլիստ
Ընդ.
ԻԱ
ՉԼ
Գվ.
Բենզեմա
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
10 (2)
Օբլակ
Ատլետիկո Մադրիդ
0.67
10
15
Մեսի
Բարսելոնա
5
Բենզեմա
Ռեալ Մադրիդ
14
10
4
0
Մեսի
Բարսելոնա
9 (2)
Վացլիկ
Սևիլիա
0.93
14
15
Կապա
Ատլետիկ Բիլբաո
4
Ռոդրիգո
Ռեալ Մադրիդ
5
2
3
0
Լորեն
Բետիս
8
Դավիդ Սորիա
Խետաֆե
1,07
16
15
Օրելյանա
Էյբար
4
Ռամոս
Ռեալ Մադրիդ
5
3
2
0
Ժերար Մորենո
Վիլյառեալ
8
Մասիպ
Վալյադոլիդ
1,20
18
15
Մոնտորո
Գրանադա
4
Կրոս
Ռեալ Մադրիդ
3
2
1
0
Լուկաս
Ալավես
8 (4)
Ռուի Սիլվա
Գրանադա
1,33
20
15
Էդեգոր
Ռեալ Սոսյեդադ
4
Բեյլ
Ռեալ Մադրիդ
2
2
0
0
ՏԻՏՂՈՍՆԵՐ

20-րդ դարի լավագույն ակումբ
1

ՖԻՖԱ-ի ակումբային գավաթ
4

ՈՒԵՖԱ-ի
գավաթ
2

Եվրոպայի սուպերգավաթ
4

Միջմայրցամաքային գավաթ
3

Իսպանիայի սուպերգավաթ
10

Չեմպիոնների
լիգա
13

Արքայական
գավաթ
19

Իսպանիայի առաջնություն
33