Զինեդին Զիդանի համար այսօր կայացած մարզումը լի էր լավ նորություններով, քանի որ շարք էին վերադարձել միանգամից երկու ֆուտբոլիստ։ Խեսուս Վալյեխոն ու Լուկաս Վասկեսը մարզվում էին բնականոն հունով։
Սերխիո Ռամոսի որակազրկման ու Նաչոյի վնասվածքի պայմաններում «Ռեալը» խնդիր ունի պաշտպանության կենտրոնում, ու այժմ գրեթե վստահաբար կարելի է ասել, որ այդ դիրքում Վարանի հետ կգործի Խեսուս Վալյեխոն, որը բաց թողեց մադրիդյանդ դերբին մկանային միկրովնասվածքի պատճառով։
Դերբիում ոտնաթաթի թեթև վնասվածք ստացավ նաև Լուկաս Վասկեսը, ինչի պատճառով չկարողացավ մասնակցել երեկ կայացած մարզմանը, բայց կիսապաշտպանն այսօր արդեն շարք է վերադարձել ու պատրաստ է նետվել պայքարի։
Los Merengues, Realmadrid.am