HalaMadrid TV MOBILE

Զիդան. «Այս խաղը ոչ մի կապ չունի վերջին եզրափակչի հետ»
13:01:00 03.04.2018

Զինեդին Զիդանը «Յուվենտուսի» դեմ խաղից առաջ մամուլի ասուլիս է ունեցել։

«Մենք կփորձենք լավ խաղ ցուցադրել, դա մեզ մոտ լավ է ստացվում։ Պետք է պատրաստ լինել դրան, ու կարծում եմ, որ մենք պատրաստ ենք։ Այս խաղը որևէ կապ չունի այն մեկի հետ, որ տեղի ունեցավ 10 ամիս առաջ։ Այնտեղ կատարվածն արդեն անցյալում է, ու մենք պետք է կենտրոնանանք առաջիկա դիմակայության վրա ու այս խաղում լավ ֆուտբոլ ցուցադրենք»։

«Վերջին եզրափակչից հետո մեր թիմում շատ փոփոխություններ չեն եղել, գրեթե նույն ֆուտբոլիստներ են թիմում։ Այդ խաղից հետո մրցաշրջանը մեզ համար այնպես չդասավորվեց, ինչպես կցանկանայինք։ Այս խաղում մի քանի ֆուտբոլիստներ վերադառնում են վնասվածքներից, ու բացի Նաչոյից բոլորը պատրաստ են խաղալ։ Կազմն ընտրելը իսկապես բարդ կլինի ինձ համար, բայց դա լավ նորություն է բոլորի համար»։

Քարդիֆյան եզրափակչի մասին.

«Այս խաղը լիովին տարբեր է այդ մեկից։ Առաջիկա մրցավեճը ոչ մի կապ չունի եզրափակչի հետ։ Այն ժամանակ մենք լավ գործեցինք, բայց այս անգամ ամեն ինչ տարբեր է։ Միգուցե մենք այլ ոճով խաղանք, միգուցե՝ ոչ, ամեն ինչ կիմանաք խաղից առաջ։ Ինձ դուր են գալիս մեր օգտագործած բոլոր խաղային սխեմաները։ Սիրում եմ փոփոխություններ կատարել ու տարբեր ձևերով խաղալ՝ 4-4-2, 4-3-3, և այլ սխեմաներով։ Առանձնակի նախընտրություններ չունեմ այս հարցում»։

Թիմի մասին.

«Այս թիմում մեկնարկային կազմի երաշխավորված խաղացողներ չկան։ Ես 24 շատ լավ ֆուտբոլիստ ունեմ ու պատրաստվում եմ օգտագործել նրանց բոլորին։ Ոմանք ավելի շատ խաղերի են մասնակցում, բայց բոլորն էլ կարևոր են։ Իսկոն այս թիմի անդամ է, ինչպես բոլորը։ Իսպանիայի հավաքականի դեպքում մի փոքր այլ է, քանի որ նրանք միայն 8 խաղ են անցկացնում, բայց այստեղ մենք 60 խաղ ենք ունենում։ Բոլորն էլ կարևոր են, ու իմ կարծիքն այս հարցում չի փոխվի»։

«Մենք միշտ դաշտ ենք դուրս գալիս հաղթելու համար, դա մեր նպատակն է։ Մեր գաղափարը մեկն է՝ հաղթել ցանկացած մրցակցի։ Այն, ինչ եղել է անցյալում՝ լավ կամ վատ, այժմ հաշվի չի առնվում։ Փլեյ-օֆֆ փուլում երբեք չենք հաղթել «Յուվենտուսին», բայց այստեղ ենք, որ փոխենք այդ վիճակագրությունը»։

«Յուվենտուսի» դեմ խաղերում դժվարությունների մասին.

«Վստահ չեմ, թե պատճառը որն է։ Այդ մասին շատ մտածելու կարիք չկա, ինչպես նաև պետք չէ մտածել այն խաղերի մասին, որոնցում մենք ենք հաղթել։ Սա մեկ այլ դիմակայություն է, ու պետք է դրան լավ պատրաստվենք, քանի որ երկու թիմերի համար էլ այն շատ կարևոր է»։

«Յուվենտուսում» անցկացրած տարիների մասին.

«Որպես ֆուտբոլիստ ու մարդ՝ ես շատ բան եմ սովորել այդ 5 տարիների ընթացքում։ Ֆրանսիայից տեղափոխվեցի ԻՏալիա, ու դա ինձ համար մեծ փոփոխություն էր, և թիմում ինձ այնպես ընդունեցին, կարծես դա իմ ընտանիքն էր։ Ես լավ հիշողություններ ունեմ Թուրինից։ Հիմա ես առաջ եմ շարժվել, ու «Ռեալի» հետ միասին կենտրոնացած ենք առաջիկա խաղի վրա։ Ամստերդամյան եզրափակչի մասին հիշողություննե՞րս։ Միշտ էլ ցավալի է, երբ պարտվում ես»։

«Յուվենտուսի» մրցաշրջանի մասին.

«Նրանք լավ մրցաշրջան են անցկացնում։ «Յուվեն» ուժեղ կազմ ունի, ու մենք պետք է ուշադիր լինենք նրանց դեմ խաղալիս ինչպես հարձակման գծում, այնպես էլ պաշտպանությունում։ Անկախ նրանից, թե ինչ են ասում մարդիկ, «Յուվեն» լավ տարի է անցկացնում։ Նրանց մասնակցությամ շատ խաղեր եմ դիտել, ու թիմը լավ է խաղում»։

Ապագայում «Յուվենտուսը» մարզելու մասին.

«Երբեք չես կարող ասել երբեք, բայց ես հիմա շատ ուրախ եմ այնտեղ, որտեղ աշխատում եմ։ Ապագայի մասին չեմ մտածում, ամեն ինչ օր առ օր եմ ընդունում «Ռեալում»։ Գիտեք, թե ինչպիսին են ֆուտբոլն ու «Ռեալ Մադրիդը»։ Ակումբի ԴՆԹ-ն անփոփոխ է՝ պայքարել մինչև վերջ ու կենտրոնանալ ամեն մի խաղը հաղթելու վրա»։

Los Merengues, Realmadrid.am

Աղբյուրը՝ Realmadrid.com
Կարդացվել է 4453 անգամ:
ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՆԱԵՎ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՆԱԵՎ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ
ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ

Տ

Թիմեր

Խ

Գոլեր

Մ

1

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

15

32 : 11

34

2

Բարսելոնա

14

36 : 16

31

3

Սևիլիա

15

19 : 14

30

4

Ռեալ Սոսյեդադ

15

26 : 18

26

5

Ատլետիկ Բիլբաո

15

17 : 9

26

6

Ատլետիկո Մադրիդ

16

16 : 10

26

7

Խետաֆե

15

23 : 16

24

8

Վալենսիա

15

22 : 21

23

9

Օսասունա

15

21 : 17

22

10

Գրանադա

15

20 : 20

21

Ամբողջական աղյուսակը

ԼԱ ԼԻԳԱ - ԸՆԹԱՑԻԿ ՏՈՒՐ

07/12 00:00

Վիլյառեալ

0 : 0

Ատլետիկո Մադրիդ

07/12 16:00

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

2 : 0

Էսպանյոլ

07/12 19:00

Գրանադա

 : 

Ալավես

07/12 21:30

Լևանտե

 : 

Վալենսիա

08/12 00:00

Բարսելոնա

 : 

Մալյորկա

08/12 15:00

Էյբար

 : 

Խետաֆե

08/12 17:00

Բետիս

 : 

Ատլետիկ Բիլբաո

08/12 19:00

Վալյադոլիդ

 : 

Ռեալ Սոսյեդադ

08/12 21:30

Լեգանես

 : 

Սելտա

09/12 00:00

Օսասունա

 : 

Սևիլիա

Լա Լիգայի խաղացանկը

ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱ - ԸՆԹԱՑԻԿ ՏՈՒՐ

12/12 00:00

ՊՍԺ

 : 

Գալաթասարայ

12/12 00:00

Բրյուգե

 : 

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

12/12 00:00

Բավարիա

 : 

Տոտենհեմ

12/12 00:00

Օլիմպիակոս

 : 

Ցրվենա Զվեզդա

11/12 21:55

Շախտյոր

 : 

Ատալանտա

11/12 21:55

Դինամո Զագրեբ

 : 

Մանչեսթեր Սիթի

12/12 00:00

Բայեր Լևերկուզեն

 : 

Յուվենտուս

12/12 00:00

Ատլետիկո Մադրիդ

 : 

Լոկոմոտիվ Մոսկվա

10/12 21:55

Նապոլի

 : 

Գենկ

10/12 21:55

Զալցբուրգ

 : 

Լիվերպուլ

11/12 00:00

Բորուսիա Դորտմունդ

 : 

Սլավիա Պրահա

11/12 00:00

Ինտեր

 : 

Բարսելոնա

11/12 00:00

Լիոն

 : 

Լեյպցիգ

11/12 00:00

Բենֆիկա

 : 

Զենիթ

11/12 00:00

Չելսի

 : 

Լիլ

11/12 00:00

Այաքս

 : 

Վալենսիա

ՉԼ խաղացանկը և խմբային աղյուսակները

ՄԱՐԶԱԴԱՇՏ
A visual look at Di Stéfano!

ՀԱՐՑՈՒՄ
Ի՞նչ արդյունք կգրանցվի «Էլ Կլասիկոյում»
«Ռեալը» կհաղթի
«Բարսելոնան» կհաղթի
Ոչ-ոքի
Արդյունքներ

Հարցումների արխիվ

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
WE ARE KINGS OF EUROPE!
ԶԱՐԿԵՐԱԿ
Աշխարհի առաջնություն 2018

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ / ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
18:01:45 07.12.2019
19:03:37 06.12.2019
19:02:42 06.12.2019
«Ռեալ» - «Էսպանյոլ»․ Զիդանի նախախաղային ասուլիսը
04:52:40 06.12.2019
Կանտերանոների գոլերն այս շաբաթ
04:30:33 06.12.2019
Շաբաթվա երրորդ մարզումը
04:28:40 06.12.2019
«Էսպանյոլի» դեմ «Ռեալը» կխաղա կանաչ մարզազգեստով

Այլ տեսանյութեր

ՊԻՉԻՉԻ ԶԱՄՈՌԱ ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ ԱԿՈՒՄԲԻ ՌՄԲԱՐԿՈՒՆԵՐ
Ֆուտբոլիստ
Գ (11մ.)
Ֆուտբոլիստ
Գոր.
Գ
Խ
Ֆուտբոլիստ
Փոխ.
Ֆուտբոլիստ
Ընդ.
ԻԱ
ՉԼ
Գվ.
Բենզեմա
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
10 (2)
Օբլակ
Ատլետիկո Մադրիդ
0.67
10
15
Մեսի
Բարսելոնա
5
Բենզեմա
Ռեալ Մադրիդ
14
10
4
0
Մեսի
Բարսելոնա
9 (2)
Վացլիկ
Սևիլիա
0.93
14
15
Կապա
Ատլետիկ Բիլբաո
4
Ռոդրիգո
Ռեալ Մադրիդ
5
2
3
0
Լորեն
Բետիս
8
Դավիդ Սորիա
Խետաֆե
1,07
16
15
Օրելյանա
Էյբար
4
Ռամոս
Ռեալ Մադրիդ
5
3
2
0
Ժերար Մորենո
Վիլյառեալ
8
Մասիպ
Վալյադոլիդ
1,20
18
15
Մոնտորո
Գրանադա
4
Կրոս
Ռեալ Մադրիդ
3
2
1
0
Լուկաս
Ալավես
8 (4)
Ռուի Սիլվա
Գրանադա
1,33
20
15
Էդեգոր
Ռեալ Սոսյեդադ
4
Բեյլ
Ռեալ Մադրիդ
2
2
0
0
ՏԻՏՂՈՍՆԵՐ

20-րդ դարի լավագույն ակումբ
1

ՖԻՖԱ-ի ակումբային գավաթ
4

ՈՒԵՖԱ-ի
գավաթ
2

Եվրոպայի սուպերգավաթ
4

Միջմայրցամաքային գավաթ
3

Իսպանիայի սուպերգավաթ
10

Չեմպիոնների
լիգա
13

Արքայական
գավաթ
19

Իսպանիայի առաջնություն
33