«Լաս Պալմասի» դեմ խաղից հետո Զինեդին Զիդանը կիսվել է տպավորություններով։
«Հեշտ խաղեր չեն լինում, բայց առաջին գոլից հետո այսօրվա խաղի ընթացքը մի քիչ հեշտացավ մեզ համար։ «Լաս Պալմասը» միավրոների կարիք ուներ, բայց երբ մենք խփեցինք առաջին գոլը, նրանց գործը շատ բարդացավ։ Երկրորդ խաղակեսը երկկողմանի գրոհներով անցավ, մենք մի շարք պահեր ստեղծեցինք, բայց գոլ չկարողացանք խփել։ Լավ խաղ անցկացրինք։ Կարողացանք երեք միավոր վաստակել, իսկ շատ ֆուտբոլիստներ, որ սովորաբար քիչ խաղաժամանակ են ստանում, այսօր դաշտ դուրս եկան»։
«Ես գոհ եմ ֆուտբոլիստներիցս, քանի որ հավաքականների խաղերով պայմանավորված դադարից հետո ընդամենը երկու օր ունեցանք այս խաղին նախապատրաստվելու համար։ Նաչոն իրեն լավ չէր զգում, դրա համար էլ դաշտից դուրս բերեցինք նրան ապահովության համար։ Հույս ունեմ, որ ոչ մի լուրջ բան չկա, բայց վաղը նա բուժզննում կանցնի»։
Իսկոյի մասին.
«Նա հարված էր ստացել ոտքին ու այդ պատճառով մնաց Մադրիդում»։
Բեյլի մասին.
«Գոհ եմ նրա ցուցադրած խաղից։ Սպասեք ու կտեսնեք, թե արդյոք նա կխաղա երեքշաբթի օրը»։
Մարկոս Լյորենտեի մասին.
«Մրցաշրջանի վերջում ամեն ինչ կորոշվի։ Հիմա մենք կենտրոնացած ենք միայն ներկա գործերի վրա ու նրա, թե ինչի կարող ենք հասնել, որն ամենակարևորն է։ Նա խաղաժամանակ ստանում, ճիշտ է, ոչ այնքան, ինչքան մյուս խաղացողները»։
Los Merengues, Realmadrid.am