HalaMadrid TV MOBILE

Մարսելո. «Զիդանն անկրկնելի մարզիչ է»
17:28:45 13.02.2018

Մադրիդի «Ռեալի» երկրորդ ավագ Մարսելոն ՊՍԺ-ի դեմ մրցավեճից առաջ ներկայացել է մամուլի ասուլիսի ու խոսել խաղի մասին։

«Մենք անհամբեր սպասում ենք այս խաղին։ Մեծ հանդիպում է սպասվում։ Մենք գիտենք, թե ինչ է նշանակում այս մրցաշարում հաղթելը, ու Չեմպիոնների լիգայի ամեն մի խաղ մեծ մոտիվացիա է մեզ համար։ Ես «Ռեալի» կազմում շատ տիտղոսներ եմ նվաճել, բայց միշտ քրտնաջան աշխատում եմ, պայքարում եմ ավելիին հասնելու համար։ Մենք շատ ենք ցանկանում պաշտպանել մեր տիտղոսը»։

«Կարիք չունենք որևէ մեկին ինչ-որ բան ապացուցել, գիտենք, թե ինչի ենք ընդունակ։ Սա այն խաղերից է, որում ցանկացած ֆուտբոլիստ ցանկանում է դաշտ դուրս գալ։ Դեմ չենք, որ մարդիկ խոսեն մեր մասին, ու նույնիսկ երբ մեր մասին լավն են խոսում, դրանով չենք տարվում»։

Մթնոլորտը՝ «Բեռնաբեուում».

«Ինձ համար մեծ պատիվ է «Սանտիագո Բեռնաբեուում» մեր երկրպագուների առաջ խաղալը։ Վստահ եմ, որ մարզադաշտը կօգնի մեզ։ Երկրպագուները մինչև վերջ կաջակցեն մեզ, իսկ մենք ամեն ինչ կանենք դրական արդյունքի հասնելու համար։ Կոչ ե անում երկրպագուներին, որ շարունակեն աջակցել մեզ այնպես, ինչպես արել են մինչ այս պահը, դա մեզ համար իսկապես կարևոր է»․

Խաղային համակարգն ու մոտեցումը խաղերին.

«Մարզիչը մեզ արդեն իսկ ասել է, թե ինչպես պետք է խաղանք։ Ես որևէ նախապատվություն չունեմ խաղային համակարգի առումով, պարզապես ցանկանում եմ դուրս գալ խաղադաշտ ու ֆուտբոլ խաղալ։ Համակարգը գլխավոր հարցը չէ։ Կարևոր են ֆուտբոլիստները, որոնցից յուրաքանչյուրն իր դերն ունի թիմում։ Զիդանն ասաց այն, ինչ և պետք է ասեր, ու մենք պատրաստ ենք նրա հետ գնալ ցանկացած պայքարի»։

ՊՍԺ-ի մասին.

«ՊՍԺ-ն շատ լավ թիմ է։ Մեր կողմից սխալ քայլ կլինի կենտրոնանալ միայն Նեյմարի վրա։ Նա բարձրակարգ ֆուտբոլիստ է, բայց հաջողության հասնում է թիմն ամբողջությամբ։ Մենք մտածում ենք մրցակցի ողջ թիմի մասին։ Գիտենք, թե ինչ պետք է անենք, ու ժամանակ ենք ունեցել նախապատրաստվելու համար։ Իսկական մարտահրավեր է մեզ սպասում, ու մենք չենք կենտրոնանում միայն նրանց հարձակման գծի վրա, չնայած այդ դիրքում նրանց ունեցած մեծ ուժին։ ՊՍԺ-ն հարձակվողական ոճի թիմ է, ու բաց խաղ է լինելու։ Տեսնենք, թե ինչպես կավարտվի առաջին հանդիպումը, ինչից հետո արդեն կմտածենք պատասխան խաղի մասին»։

Նեյմարի մասին.

«Ռեալի» երկրպագուները սիրում են դիտել լավագույն ֆուտբոլիստների խաղը, իսկ Նեյմարը համաշխարհային կարգի ֆուտբոլիստ է, ու ցանկացած երկրպագու կուզի իր սիրելի թիմում տեսնել նման ֆուտբոլիստի»։

Զիդանի մասին.

«Ես շատ եմ խոսում մեր մարզչի մասին։ Ինձ համար նա բաց մարդ է, նա օգնում է մեզ հասնել նրան, ինչին ձգտում ենք, մեզ առաջ է մղում։ Նա անկրկնելի մարզիչ է։ Հիմա մեր գործերը ամենալավ ձևով չեն դասավորվում, բայց վստահ եմ, որ նա մեզ կրկին կվերադարձնի ճիշտ ուղի։ Նա համբերատար է, հավատում իր արած գործին, իսկ մենք հավատում ենք նրան»։

Ճնշման մասին.

«Մենք սովոր ենք դրան։ Ճնշում միշտ էլ լինելու։ Ես այստեղ եմ արդեն 11 տարի, ու ինձ համար սա նորմալ է։ Պետք է կենտրոնանանք ու հանգիստ լինենք, եթե ցանկանում ենք հաղթել։ Ճնշումը մեզ չի անհանգստացնում, քանի որ մենք սովոր ենք դիմակայել դրան»։

Los Merengues, Realmadrid.am

Աղբյուրը՝ Realmadrid.com
Կարդացվել է 1836 անգամ:
ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՆԱԵՎ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ
ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ

Տ

Թիմեր

Խ

Գոլեր

Մ

1

Բարսելոնա

23

60 : 11

59

2

Ատլետիկո Մադրիդ

23

34 : 9

52

3

Վալենսիա

23

45 : 27

43

4

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

22

50 : 23

42

5

Էյբար

23

32 : 31

36

6

Սևիլիա

23

29 : 34

36

7

Վիլյառեալ

23

31 : 28

35

8

Բետիս

23

38 : 45

33

9

Սելտա

23

41 : 34

32

10

Ժիրոնա

24

33 : 31

31

Ամբողջական աղյուսակը

ԼԱ ԼԻԳԱ - ԸՆԹԱՑԻԿ ՏՈՒՐ

17.02 00:00

Ժիրոնա

3 : 0

Լեգանես

17.02 16:00

Լաս Պալմաս

 : 

Սևիլիա

17.02 19:15

Էյբար

 : 

Բարսելոնա

17.02 21:30

Ալավես

 : 

Դեպորտիվո

17.02 23:45

Մալագա

 : 

Վալենսիա

18.02 15:00

Ռեալ Սոսյեդադ

 : 

Լևանտե

18.02 19:15

Ատլետիկո Մադրիդ

 : 

Ատլետիկ Բիլբաո

18.02 21:30

Էսպանյոլ

 : 

Վիլյառեալ

18.02 23:45

Բետիս

 : 

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

20.02 00:00

Խետաֆե

 : 

Սելտա

Լա Լիգայի խաղացանկը

ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱ - ԸՆԹԱՑԻԿ ՏՈՒՐ

13/02 23:45

Յուվենտուս

2 : 2

Տոտենհեմ

13/02 23:45

Բազել

0 : 4

Մանչեսթեր Սիթի

14/02 23:45

Պորտու

0 : 5

Լիվերպուլ

14/02 23:45

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

3 : 1

ՊՍԺ

20/02 23:45

Բավարիա

 : 

Բեշիկթաշ

20/02 23:45

Չելսի

 : 

Բարսելոնա

21/02 23:45

Սևիլիա

 : 

Մանչեսթեր Յունայթեդ

21/02 23:45

Շախտյոր

 : 

Ռոմա

ՉԼ խաղացանկը և խմբային աղյուսակները

ՄԱՐԶԱԴԱՇՏ
A visual look at Di Stéfano!

ՀԱՐՑՈՒՄ
Ո՞վ էր ՊՍԺ–ի հետ խաղի լավագույն ֆուտբոլիստը
Ռոնալդու
Մարսելո
Իսկո
Ասենսիո
Մոդրիչ
Արդյունքներ

Հարցումների արխիվ

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
WE ARE KINGS OF EUROPE!
ԶԱՐԿԵՐԱԿ

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ / ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
01:01:56 18.02.2018
11:11:35 12.02.2018
11:10:01 12.02.2018
Ռոնալդուն ընդդեմ Ռեալ Սոսիեդադի / Լա լիգա, 23-րդ տուր
13:08:05 10.02.2018
Ռեալ Մադրիդ–Ռեալ Սոսիեդադ խաղին ընդառաջ
17:09:14 08.02.2018
Վերհիշում ենք Սոսիեդադի հետ տարվա առաջին դիմակայության լավագույն գոլը
10:59:44 06.02.2018
Օզիլի 20 լավագույն փոխանցումները Ռեալի կազմում

Այլ տեսանյութեր

ՊԻՉԻՉԻ ԶԱՄՈՌԱ ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ ԱԿՈՒՄԲԻ ՌՄԲԱՐԿՈՒՆԵՐ
Ֆուտբոլիստ
Գ (11մ.)
Ֆուտբոլիստ
Գոր.
Գ
Խ
Ֆուտբոլիստ
Փոխ.
Ֆուտբոլիստ
Ընդ.
ԻԱ
ՉԼ
Գվ.
Մեսսի
Բարսելոնա
20 (2)
Օբլակ
Ատլետիկո
0.39
9
23
Մեսսի
Բարսելոնա
10
Ռոնալդու
Ռեալ Մադրիդ
23
11
9
3
Սուարես
Բարսելոնա
16
Տեր Շտեգեն
Բարսելոնա
0,48
11
23
Սիստո
Սելտա
9
Բեյլ
Ռեալ Մադրիդ
9
6
1
2
Ասպաս
Սելտա
15 (2)
Պաչեկո
Ալավես
1,43
33
23
Գուեդեշ
Վալենսիա
6
Ասենսիո
Ռեալ Մադրիդ
8
4
0
4
Ստուանի
Ժիրոնա
12 (1)
Դմիտրովիչ
Էյբար
1,48
34
23
Գուարդադո
Բետիս
6
Իսկո
Ռեալ Մադրիդ
6
4
0
2
Ռոնալդու
Ռեալ Մադրիդ
11 (3)
Կուելյար
Լեգանես
1
22
22
Ալբա
Բարսելոնա
6
Բենզեմա
Ռեալ Մադրիդ
6
2
2
2
ՏԻՏՂՈՍՆԵՐ

20-րդ դարի լավագույն ակումբ
1

ՖԻՖԱ-ի ակումբային գավաթ
3

ՈՒԵՖԱ-ի
գավաթ
2

Եվրոպայի սուպերգավաթ
4

Միջմայրցամաքային գավաթ
3

Իսպանիայի սուպերգավաթ
10

Չեմպիոնների
լիգա
12

Արքայական
գավաթ
19

Իսպանիայի առաջնություն
33