HalaMadrid TV MOBILE

Զիդան. Ժպիտի 2 տարիները...
18:12:44 04.01.2018

21-րդ դարի ֆրանսիական հեղափոխություն.  2016 թվականի հունվարի 4-ին Ֆլորենտինո Պերեսը «Բեռնաբեուում» ներկայացրեց Զիդանին որպես գլխավոր մարզչի՝ մարդ, ով իսկական թալիսման է «Ռեալի» համար, ու ով լուծում հանդիսացավ բոլոր խնդիրներին: Հենց այդ օրվանից էլ, կարելի է ասել, սկսվեց ակումբի գերիշխանությունն ու ոսկե ժամանակաշրջանը. «Ռեալը» դարձավ գրեթե ամեն ինչի չեմպիոն, Զիդանի հետ հեղինակեց բազմաթիվ ռեկորդներ, կոտրեց վիճակագրություններ, և, իհարկե, արժանի պատասխան տվեց մինչ այդ տասնամյակի լավագույն թիմին՝ Մեսիի «Բարսելոնային»: 

Շատ պարզ ու հասարակ կերպով, առանց նոր գնդակի ձև հորինելու, որը շարունակում է կլոր մնալ, Զիդանը «Ռեալին» վերադարձրեց հաղթական ուղղու վրա՝ 8 գավաթ 2 տարվա ընթացքում (միջինը՝ մեկ գավաթ ամեն 14 խաղից հետո): Եվ այդ ամենը հենց այն երեկոյից հետո, երբ Պերեսը որոշեց Զիդանին «գնել» երկրորդ անգամ ու ևս մեկ անգամ ֆրանսիացու օգնությամբ պատմություն կերտել: 

Իհարկե, տակտիկական գերֆանտաստիկ կամ շատ հնարամիտ գործողություններ այդքան էլ չեն հիշվում Զիդանից, սակայն նրա գալուց հետո հանդերձարանում իսկական տոն էր՝ բոլորի մոտ կրկին վերադարձավ մոտիվացիան, հաղթողի հոգեբանությունը, քանի որ Զիզուն ցույց տվեց իր անմնացորդ վստահությունը բոլորի հանդեպ: Այնպիսի մթնոլորտ ստեղծվեց, որ Զիդանը գրեթե դարձավ խաղացողներից մեկը, բոլորին հավասար, ինչպես ընկեր: Դե իսկ մարզումների ժամանակ Զիզուի հնարքները հաստատեցին, որ ֆրանսիացին մինչև օրս կարող էր բարձր մակարդակով ֆուտբոլ խաղալ:

Մարզումների ժամանակ, ակումբի ներսում Զիդանը դասական չէր հագնվում: Նա իրեն համարում էր խաղացողներից մեկը, մի կողմ էր դնում հեղինակությունն ու բոլորի հետ զրուցում շատ պարզ: Զիդանը նաև իր խաղացողների հայրն էր՝ միշտ նրանց կողքին մամուլի ու երկրպագուների հարձակումների ժամանակ, ու հենց այդպես նա շահեց բոլորի սրտերը՝ չնայած նրան, որ դրանով հանդերձ նաև մեծ պատասխանատվություն է պահանջում բոլորից: Հակառակորդների հանդեպ էլ միշտ հարգալից է եղել ու շատ համեստ իր անձի մասին խոսելիս: Դասական Զիդան:

«Ես աշխարհի լավագույն մարզիչը չեմ»,-ասաց Զիդանը Չեմպիոնների լիգան 2 անգամ անընդմեջ հաղթելուց հետո (այդ ցուցանիշով նա առաջինն է), կրկնեց այդ միտքը նաև տարվա լավագույն մարզչի կոչումը ստանալուց հետո: Որպես մարզիչ նրա կերպարը գրեթե կատարյալ համապատասխանում է «Ռեալին»՝ մշտապես հեռու սկանդալներից: Նա Մոուրինյոյի հակապատկերն է ու Անչելոտիի իսկական ժառանգորդը. ումից քաղեց իր առաջին մարզչական դասերը հենց «Ռեալի» պահեստայինների նստարանին: 

Ֆրանսիացին ու իր նվաճումներն այնքան մեծ փառք են վայելում, որ անգամ մրցաշրջանի ձախողված մեկնարկը, ձախողած տրանսֆերային շուկան ու «Բարսայից» կրած 3-0 հաշվով պարտությունը կասկածներ ու անվստահություն չառաջացրին ղեկավարության մեջ: 

Զիդանն ու պարտությունը իրար հետ կապ չունեցող բառեր են: Ֆրանսիացին 116 խաղում պարտվել է ընդամենը 11 հանդիպում: Հիմա նրա առաջ կանգնած է ՊԱԺ կոչվող լուրջ մարտահրավեր: Իսկ մեծ խաղերում Զինեդինը չի պարտվել՝ 7 եզրափակիչներում հաղթելով... 7-ում:

Իր առաջին մրցաշրջանում Զիդանը եկավ ու նոր լիցք հաղորդեց մի թիմի, որը նոր էր «պրծել» Բենիտեսի ձանձրալի խաղից: Առաջնությունը նույնքան անհնար էր թվում հաղթելը, որքան հիմա, սակայն Զիդանը միավորների անդնդային տարբերությունը հասցրեց մեկի, իսկ ՉԼ-ում հաղթեց «Ատլետիկոյին» Միլանում: Այդ ժամանակ սկսեցին Զիդանի «բախտի» մասին լեգենդներ հորինել:

...Սակայն այդ լեգենդները վերջնականապես ավարտվեցին արդեն իր երկրորդ մրցաշրջանում: Զիդանն այդ ժամանակ թիմին պետք է ղեկավարեր մրցաշրջանի սկզբից ու արդեն լիարժեք կերպով կառուցեր «իր» թիմը: Նա շարունակեց իր բարձր կարգն ու վստահությունը փոխանցել խաղացողներին, մտցնել կամք թիմի բնավորության մեջ: Շատ խաղերում ու իրավիճակներում «Ռեալը» ռեմոնտադաներ է գրանցել: Երբ «Ռեալը» պարտվեց «Բարսային» Մեսիի գոլից հետո 3-2 հաշվով, վերջում հենց Զիդանը հաղթեց Լա լիգան ու վեր խոյացրեց իր մարզաշապիկը: 

Զիդանը ռոտացիոն հեղափոխական համակարգ ստեղծեց: Խաղից խաղ նա ամբողջովին փոխում էր 11 ֆուտբոլիստներին, որոնք կարծես երկու տարբեր թիմեր լինեին, ու այս հանճարեղ մեթոդը վերջում տվեց իր արդյունքը: «Ռեալը» հաղթում էր առաջնությունում կիրակի օրերին, իսկ ՉԼ-ում՝ չորեքշաբթի, սակայն դա լրիվ նույն թիմն էր, որքան էլ դա այդ ժամանակ տարօրինակ էր թվում: 

Բազմիցս նշվել է, որ «Ռեալն» անցկացրեց իր պատմության լավագույն տարին՝ 5 տիտղոսներով, իսկ Կրիշտիանուն թագադրվել է արքայավայել կերպով: Առհասարակ, Զիդանի մոտեցումը գերաստղերին՝ հատկապես Կրիշտիանուին, իսկական օրինակ կարող է լինել ցանկացած մարզչի համար: Նա միշտ իր առաջատարի թիկունքին է, ու միշտ այլ կողմ է դնում սեփական էգոն, եթե կա դրա կարիքը: ՉԼ-ի եզրափակչից առաջ կայացած ասուլիսում Զիդանն ասաց, որ «եթե խաղար Կրիշտիանուի հետ նույն թիմում, առաջատարը կլիներ հենց նա՝ Ռոնալդուն». Սա բնութագրում է Զիդանին՝ «Ռեալի» փառքի ժամանակաշրջանի դրոշին: 2 տարի, որոնք միլիոնավոր պատճառներ տվեցին ժպտալու համար:  

Իշխան Մելքոնյան, Realmadrid.am

Աղբյուրը՝ Marca
Կարդացվել է 2902 անգամ:
ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՆԱԵՎ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՆԱԵՎ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ
ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ

Տ

Թիմեր

Խ

Գոլեր

Մ

1

Բարսելոնա

27

63 : 31

58

2

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

27

49 : 19

56

3

Սևիլիա

27

39 : 29

47

4

Ռեալ Սոսյեդադ

27

45 : 33

46

5

Խետաֆե

27

37 : 25

46

6

Ատլետիկո Մադրիդ

27

31 : 21

45

7

Վալենսիա

27

38 : 39

42

8

Վիլյառեալ

27

44 : 38

38

9

Գրանադա

27

33 : 32

38

10

Ատլետիկ Բիլբաո

27

29 : 23

37

Ամբողջական աղյուսակը

ԼԱ ԼԻԳԱ - ԸՆԹԱՑԻԿ ՏՈՒՐ

12/06 00:00

Սևիլիա

 : 

Բետիս

12/06 21:30

Գրանադա

 : 

Խետաֆե

13/06 00:00

Վալենսիա

 : 

Լևանտե

13/06 15:00

Էսպանյոլ

 : 

Ալավես

13/06 19:00

Սելտա

 : 

Վիլյառեալ

13/06 21:30

Լեգանես

 : 

Վալյադոլիդ

14/06 00:00

Մալյորկա

 : 

Բարսելոնա

14/06 15:00

Ատլետիկ Բիլբաո

 : 

Ատլետիկո Մադրիդ

14/06 21:30

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

 : 

Էյբար

15/06 00:00

Ռեալ Սոսյեդադ

 : 

Օսասունա

Լա Լիգայի խաղացանկը

ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱ - ԸՆԹԱՑԻԿ ՏՈՒՐ

11․03․20 00։00

Վալենսիա

3 : 4

Ատալանտա

11․03․20 00։00

Լեյպցիգ

3 : 0

Տոտենհեմ

12․03․20 00։00

Լիվերպուլ

1(1) : 0(3)

Ատլետիկո Մադրիդ

12․03․20 00։00

ՊՍԺ

2 : 0

Բորուսիա Դորտմունդ

Հետաձգված

Յուվենտուս

 : 

Լիոն

Հետաձգված

Մանչեսթեր Սիթի

 : 

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

Հետաձգված

Բավարիա

 : 

Չելսի

Հետաձգված

Բարսելոնա

 : 

Նապոլի

ՉԼ խաղացանկը և խմբային աղյուսակները

ՄԱՐԶԱԴԱՇՏ
A visual look at Di Stéfano!

ՀԱՐՑՈՒՄ
Կկարողանա՞ «Ռեալը» հաղթահարել «Սիթիի» արգելքը
Այո
Ոչ
Արդյունքներ

Հարցումների արխիվ

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
WE ARE KINGS OF EUROPE!
ԶԱՐԿԵՐԱԿ
Աշխարհի առաջնություն 2018

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ / ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
23:57:50 14.05.2020
17:32:07 02.05.2020
16:19:13 24.04.2020
Ռաուլի՝ «Ռեալում» վերջին խաղից ու գոլից տասը տարի է անցել
16:04:47 10.04.2020
Կառլոսի 20 լավագույն գոլերը
21:57:11 07.04.2020
Կուրտուայի 30 լավագույն սեյվերը «Ռեալում»
21:54:43 07.04.2020
Հանգչի՛ր խաղաղությամբ, Ռադոմիր Անտիչ

Այլ տեսանյութեր

ՊԻՉԻՉԻ ԶԱՄՈՌԱ ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ ԱԿՈՒՄԲԻ ՌՄԲԱՐԿՈՒՆԵՐ
Ֆուտբոլիստ
Գ (11մ.)
Ֆուտբոլիստ
Գոր.
Գ
Խ
Ֆուտբոլիստ
Փոխ.
Ֆուտբոլիստ
Ընդ.
ԻԱ
ՉԼ
Գվ.
Մեսի
Բարսելոնա
19 (3)
Օբլակ
Ատլետիկո Մադրիդ
0.78
21
27
Մեսի
Բարսելոնա
12
Բենզեմա
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
19
14
4
1
Բենզեմա
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
14 (3)
Դավիդ Սորիա
Խետաֆե
0.93
25
27
Պորտու
Ռեալ Սոսյեդադ
8
Ռոդրիգո
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
7
2
4
1
Սուարես
Բարսելոնա
11 (1)
Մասիպ
Վալյադոլիդ
1.22
33
27
Ռոդրիգո
Վալենսիա
7
Ռամոս
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
7
5
2
0
Լուկաս
Ալավես
11 (5)
Այտոր Ֆերնանդես
Լևանտե
1․48
40
27
Սուարես
Բարսելոնա
7
Մոդրիչ
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
4
3
1
0
Ժերար Մորենո
Վիլյառեալ
11
Դիեգո Լոպես
Էսպանյոլ
1․70
46
27
Տորես
Օսասունա
7
Կազեմիրո
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
4
3
1
0
ՏԻՏՂՈՍՆԵՐ

20-րդ դարի լավագույն ակումբ
1

ՖԻՖԱ-ի ակումբային գավաթ
4

ՈՒԵՖԱ-ի
գավաթ
2

Եվրոպայի սուպերգավաթ
4

Միջմայրցամաքային գավաթ
3

Իսպանիայի սուպերգավաթ
11

Չեմպիոնների
լիգա
13

Արքայական
գավաթ
19

Իսպանիայի առաջնություն
33