HalaMadrid TV MOBILE

Adios, փառքի 2017!
04:11:29 30.12.2017

Չնայած նրան, որ բոլորդ այժմ շատ հիասթափված եք վերջին կլասիկոյից հետո ու, հավանաբար, չեք ցանկանում լսել «Ռեալի» մասին, մի պահ ամանորյա բլինչիկները մի կողմ դրեք ու եկեք միասին հիշենք, թե որքան հրաշալի ու պատմական տարի անցկացրեց մեր սիրելի ակումբը:

Հունվար ամիսը «Ռեալի» համար միշտ էլ անհաջող է եղել: Չգիտեմ՝ պատճառը խաղացողների՝ ամանորյա «պախմելից» վերականգնվելու դժվարության մեջ է թե ոչ, սակայն գրեթե ամեն տարի մադրիդցիները խաղային անկմամբ են սկսում տարին: Այս անգամ էլ բացառություն չէր՝ այդ անկումը բերեց Արքայական գավաթից դուրս մնալուն ու առաջնությունում միավորներ կորցնելուն:

Սակայն ի սկզբանե Զիդանի մշակած՝ 2 հավասար կազմով խաղալու տակտիկան տվեց իր արդյունքը: Ֆրանսիացին հստակ բաժանում արեց Չեմպիոնների լիգայի ու Լա լիգայի միջև. Առաջինում խաղում էր հիմնական կազմը, իսկ Իսպանիայում՝ պահեստայինները: Այո, պահեստային համարվող կազմն այնպիսին էր, որ մի շարք գրանդ ակումբներ կերազեին ունենալ այդպիսի մեկնարկային կազմ: Հենց այդ կազմին հաջողվեց «Ռեալին» 33-րդ անգամ դարձնել Իսպանիայի չեմպիոն՝ 5 տարվա դադարից հետո:

Չեմպիոնների լիգան մի փոքր այլ պատմություն էր: Փլեյ-օֆֆ փուլում բավականին բարդ մրցակիցներ բաժին հասան «Ռեալին», ի դեմս՝ «Նապոլիի», «Բավարիայի» ու «Ատլետիկոյի»: Այստեղ քնած առյուծը՝ Կրիշտիանուն արթնացավ ու ոչնչացրեց բոլորին: Միայն «Բավարիային» ու «Ատլետիկոյին» Ռոնալդուն 8 գոլ խփեց: Հիշարժան է նաև «Ատլետիկոյի» դեմ պատասխան խաղի դրվագը, որում իրադարձությունները շատ վատ էին սկսել «Ռեալի» համար, սակայն հայտնվեց Բենզեման ու դիմային գծի վրայով անհավանական անցումով նվաճեց թիմի համար եզրափակչի ուղեգիրը:

Կախարդական երեկոն Քարդիֆում

«Ռեալն» իր պատմության մեջ 15-րդ անգամ դուրս եկավ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ: Մրցակիցը «Յուվենտուսն» էր, որը նվաճել էր ամեն ինչ Իտալիայում ու ետևից թողել էր «Բարսելոնայի» դիակը: Բուֆոնն ավելի, քան երբեք մոտեցել էր իր առաջին ՉԼ-ն հաղթելու երազանքին, իսկ իտալական ակումբի պաշտպանությամբ բոլորն էին հիացած՝ մասնագետների, ֆուտբոլիստների ու երկրպագուների կարծիքով «Յուվեն» խաղին մոտենում էր ֆավորիտի կարգավիճակում՝ նաև հաշվի առնելով «Ռեալի» դեմ իտալացիների հաջող վիճակագրությունը:

Հանդիպումը սկսեց շատ լարված պայքարում՝ Կեյլորը միանգամից մտավ խաղի մեջ: Առաջին խաղակեսն ավարտվեց 1-1 հաշվով. «Ռեալի» կտրուկ գրոհի արդյունքում Կրիշտիանուն բացեց հաշիվը, իսկ Մանջուկիչն իր շեդևր գոլով հավասարեցրեց այն:

Ու հենց այդտեղ, 2-րդ խաղակեսում, Բեյլի հայրենիքում աշխատեց ակումբի՝ տարիների մշակած ծրագիրը, իր խաղային գագաթնակետին հասած կազմը, բեմահարթակ բարձրացավ աշխարհի լավագույն կիսապաշտպանական եռյակն ու Կրիշտիանուն: Այդ րոպեները կախարդական էին՝ «Ռեալը» «Ծեր սինյորայի» հետ անում էր այն, ինչ ուզում էր, իսկ Բուֆոնի երազանքները հօդս ցնդեցին: Իր անցկացրած ամենափառահեղ եզրափակիչներից մեկում «Ռեալը» երկու անգամ անընդմեջ հաղթեց իր սիրելի Չեմպիոնների լիգան՝ ծնկի բերելով ֆուտբոլային Եվրոպային: Այդ երեկոյան փառքն ուղղակի ծորում էր «Ռեալի» գերբի վրայից: 

 

Զինեդին Զիդանը, հնարավոր է, դեռ շատ ճանապարհ ունի բարձրակարգ ու փորձառու մարզիչ դառնալու համար, սակայն մի բան հստակ է՝ նա կարողանում է վարել «Ռեալի» նման հսկա նավը, ու դա ապացուցում են նրա անիրական ռեկորդները՝ 40 անպարտելի խաղեր, 73 խաղում անընդմեջ գոլ հեղինակել, 58 տարի անց հաղթել միանգամից ՉԼ-ն և Լա լիգան, ու, առհասարակ, ընդհանուր առմամբ ակտիվում ունենալ 8 տիտղոս:

Հաջորդ մրցաշրջանի սկիզբը ևս հաղթանակներով լի էր: Երկու սուպերգավաթային խաղերում էլ «Ռեալը» հաղթեց «Բարսելոնային» խաղային հսկա առավելությամբ: Անգամ Պիկեն էր խոստովանում մադրիդցիների գերազանցությունը: Եվրոպայի սուպերգավաթում Արքայական ակումբը շանս չտվեց նաև «Մանչեսթեր Յունայթեդին»:

Գլխապտույտ հաջողություններից հետո անհատական մրցանակներն էլ ուժգին անձրևի նման հորդացին «Ռեալի» խաղացողների ուղղությամբ: Ակումբը ոչ միայն ամենաշատ ներկայացուցիչներն ուներ Ոսկե գնդակի թեկնածուների մեջ (7), այլ նաև տարվա խորհրդանշական հավաքականում (5): ՖԻՖԱ-ն տարվա լավագույն մարզչի մրցանակը հանձնեց Զիդանին, լավագույն խաղացողինը՝ Կրիշտիանուին: Վերջինիս հաջողվեց նվաճել նաև իր 5-րդ Ոսկե գնդակը՝ այդ ցուցանիշով անհավանական կերպով հասնելով Լեո Մեսիին:

Սակայն հենց այդտեղ սկսեց թիմի ճգնաժամը: Վնասվածքներ, խաղային անկում, վատ արդյունքներ… Ամռանը հեռացել էին կարևոր խաղացողներ ու եկել նրանց դեռևս ոչ համապատասխան փոխարինող երիտասարդներ: Այդուհանդերձ, այդ ամենը չխանգարեց «Ռեալին» հերթական տիտղոսը նվաճել՝ Աշխարհի ակումբային գավաթը: Ցավոք, այդ ամենը շատ արագ մոռացվեց «Բարսելոնայից» կրած պարտությամբ:

Ամեն դեպքում, փաստացիորեն «Ռեալն» անցկացրեց իր 115-ամյա պատմության լավագույն տարին՝ տիտղոսների առումով: Եվս 5 գեղեցկուհիներ իրենց տեղը գտան «Բեռնաբեուի» թանգարանում: Հուսանք, որ բոլոր խնդիրները կլուծվեն գալիք՝ 2018 թվականին, ու «Ռեալը» կշարունակի ուրախացնել բոլորիս իր հաղթանակներով:

Feliz Navidad y Feliz año nuevo!

Իշխան Մելքոնյան, Realmadrid.am

Աղբյուրը՝ Realmadrid.am
Կարդացվել է 3914 անգամ:
ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՆԱԵՎ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՆԱԵՎ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ
ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ

Տ

Թիմեր

Խ

Գոլեր

Մ

1

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

33

61 : 21

74

2

Բարսելոնա

33

74 : 35

70

3

Ատլետիկո Մադրիդ

33

43 : 25

59

4

Սևիլիա

33

48 : 33

57

5

Վիլյառեալ

33

53 : 40

54

6

Խետաֆե

33

42 : 31

52

7

Ռեալ Սոսյեդադ

33

50 : 42

50

8

Ատլետիկ Բիլբաո

33

38 : 28

48

9

Գրանադա

33

40 : 38

46

10

Վալենսիա

33

41 : 48

46

Ամբողջական աղյուսակը

ԼԱ ԼԻԳԱ - ԸՆԹԱՑԻԿ ՏՈՒՐ

01/07 21:30

Ալավես

0 : 2

Գրանադա

01/07 21:30

Վալենսիա

0 : 2

Ատլետիկ Բիլբաո

01/07 23:59

Բետիս

0 : 2

Վիլյառեալ

01/07 23:59

Վալյադոլիդ

0 : 0

Լևանտե

02/07 21:30

Ռեալ Սոսյեդադ

2 : 1

Էսպանյոլ

02/07 21:30

Էյբար

0 : 2

Օսասունա

02/07 23:59

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

1 : 0

Խետաֆե

30/06 21:30

Մալյորկա

5 : 1

Սելտա

30/06 23:00

Լեգանես

0 : 3

Սևիլիա

30/06 23:59

Բարսելոնա

2 : 2

Ատլետիկո Մադրիդ

Լա Լիգայի խաղացանկը

ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱ - ԸՆԹԱՑԻԿ ՏՈՒՐ

11․03․20 00։00

Վալենսիա

3 : 4

Ատալանտա

11․03․20 00։00

Լեյպցիգ

3 : 0

Տոտենհեմ

12․03․20 00։00

Լիվերպուլ

1(1) : 0(3)

Ատլետիկո Մադրիդ

12․03․20 00։00

ՊՍԺ

2 : 0

Բորուսիա Դորտմունդ

Հետաձգված

Յուվենտուս

 : 

Լիոն

Հետաձգված

Մանչեսթեր Սիթի

 : 

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

Հետաձգված

Բավարիա

 : 

Չելսի

Հետաձգված

Բարսելոնա

 : 

Նապոլի

ՉԼ խաղացանկը և խմբային աղյուսակները

ՄԱՐԶԱԴԱՇՏ
A visual look at Di Stéfano!

ՀԱՐՑՈՒՄ
Կկարողանա՞ «Ռեալը» հաղթահարել «Սիթիի» արգելքը
Այո
Ոչ
Արդյունքներ

Հարցումների արխիվ

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
WE ARE KINGS OF EUROPE!
ԶԱՐԿԵՐԱԿ
Աշխարհի առաջնություն 2018

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ / ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
02:29:24 19.06.2020
02:28:25 19.06.2020
01:27:59 19.06.2020
«Ռեալ» - «Վալենսիա»․ Բենզեմայի գոլը՝ 1-0 (61՛)
01:03:26 19.06.2020
«Ռեալ» - «Վալենսիա»․ Ռոդրիգոյի չարձանագրված գոլը(21՛)
14:05:42 14.06.2020
«Ռեալ Մադրիդ» - «Էյբար»․ Խաղին ընդառաջ
23:57:50 14.05.2020
Շաբաթվա չորրորդ մարզումը

Այլ տեսանյութեր

ՊԻՉԻՉԻ ԶԱՄՈՌԱ ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ ԱԿՈՒՄԲԻ ՌՄԲԱՐԿՈՒՆԵՐ
Ֆուտբոլիստ
Գ (11մ.)
Ֆուտբոլիստ
Գոր.
Գ
Խ
Ֆուտբոլիստ
Փոխ.
Ֆուտբոլիստ
Ընդ.
ԻԱ
ՉԼ
Գվ.
Մեսի
Բարսելոնա
21 (4)
Օբլակ
Ատլետիկո Մադրիդ
0.78
21
27
Մեսի
Բարսելոնա
15
Բենզեմա
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
22
17
4
1
Բենզեմա
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
17 (3)
Դավիդ Սորիա
Խետաֆե
0.93
25
27
Պորտու
Ռեալ Սոսյեդադ
8
Ռամոս
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
10
8
2
0
Ժերար Մորենո
Վիլյառեալ
12
Մասիպ
Վալյադոլիդ
1.22
33
27
Սուարես
Բարսելոնա
8
Ռոդրիգո
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
7
2
4
1
Լուիս Սուարես
Բարսելոնա
11 (1)
Այտոր Ֆերնանդես
Լևանտե
1․48
40
27
Ռոդրիգո
Վալենսիա
7
Կրոս
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
5
4
1
0
Յագո Ասպաս
Սելտա
11 (4)
Դիեգո Լոպես
Էսպանյոլ
1․70
46
27
Տորես
Օսասունա
7
Կազեմիրո
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
4
3
1
0
ՏԻՏՂՈՍՆԵՐ

20-րդ դարի լավագույն ակումբ
1

ՖԻՖԱ-ի ակումբային գավաթ
4

ՈՒԵՖԱ-ի
գավաթ
2

Եվրոպայի սուպերգավաթ
4

Միջմայրցամաքային գավաթ
3

Իսպանիայի սուպերգավաթ
11

Չեմպիոնների
լիգա
13

Արքայական
գավաթ
19

Իսպանիայի առաջնություն
33