HalaMadrid TV MOBILE

Զիդան. «Ռոնալդուն ու Բեյլը պատրաստ են»
21:33:57 22.12.2017

Զինեդին Զիդանը «Բարսելոնայի» դեմ խաղից առաջ ներկայացել է մամուլի ասուլիսի։

«Թիմը լավ զգացողություններ ունի ու անհամբեր սպասում է հանդիպմանը։ Մենք պատրաստ ենք լավ ֆուտբոլ խաղալ։ Ամենալավն այն է, որ մենք լիովին պատրաստ ենք այսպիսի խաղի։ Ինձ դուր է գալիս լավ ֆուտբոլ խաղալ, ու հենց այդպես էլ վաղը վարվելու ենք։ Մտածում ենք միայն այդ մասին։

Մեզ հետաքրքրում է այն, թե ինչ ենք անում որպես թիմ։ Կարևոր է, թե ինչպես ենք վաղը վերահսկելու խաղը։ Սա կլինի մրցաշրջանի ամենաբարդ հանդիպումը, քանի որ Կլասիկոները միշտ գեղեցիկ, բայց դժվար են ստացվում, սակայն դա մեզ դուր է գալիս։ Ֆուտբոլիստները խաղում են հենց այսպիսի հանդիպումների համար ու միշտ մտածում են դրանց մասին»։

Երկրպագուների կարևորության մասին.

«Մեզ համար, ինչպես և «Սևիլիայի» դեմ խաղում, երկրպագուները շատ կարևոր նշանակություն ունեն, նրանք մեզ հավելյալ ուժեր են տալիս։ Ցանկանում ենք, որ երկրպագուներն աջակցեն մեզ առաջինից մինչև վերջին րոպեն։ Խաղը 10-15 րոպեում չենք հաղթի, բայց համբերատարությունն ու ժամանակը կարող են հաղթանակ բերել»։

Չեմպիոնական միջանցքի մասին.

«Ինձ այդ հարցն ընդհանրապես չի հետաքրքրում։ Ինձ համար, ֆուտբոլիստների ու երկրպագուների համար ավելի կարևոր է «Բարսելոնայի» դեմ խաղը և ուրիշ ոչինչ»։

«Չենք մտածում Իսպանիայի սուպերգավաթի մասին։ Հիմա իրավիճակն այլ է, լրիվ այլ հանդիպում է։ Մենք լավ վիճակում ենք, իսկ ինձ հետաքրքրում է միայն այն, թե ինչպես է գործում իմ թիմը։ Մրցակիցը շատ ուժեղ է։ Կապ չունի, թե ինչքան ուժեղ կխաղան նրանք, բայց այժմ նրանք գլխավորում են մրցաշարային աղյուսակը, ինչը փաստ է։ Վաղը մենք ցանկանում են կրճատել միավորների տարբերությունը։ Չեմ կարող ասել, թե ինչպիսի տակտիկայով կխաղանք կամ թե ինչպես ենք հարձակվելու։ Այսպիսի թիմի դեմ պետք է պարզապես լավ խաղանք, որ հաղթենք»։

Կրիշտիանու Ռոնալդուի մասին.

«Նա լավ է զգում իրեն, պատրաստ է 100 տոկոսով։ Կրիշտիանուն մարզվել է այսօր, ու ինձ միայն դա է հետաքրքրում։ Չեմ պատրաստվում խոսել այլ հարցերի մասին, որոնք ֆուտբոլի հետ կապ չունեն։ Այն ամենի համար, ինչ Ռոնալդուն արել է այս ակումբի համար, նա արժանի է ամենամեծ հարգանքին, ու նա ունի այդ հարգանքը»։

Իր Կլասիկոների մասին.

«Ես հիշում եմ մեկը, որ խաղացինք Չեմպիոնների լիգայում Բարսելոնայում։ «Կամպ Նոուում» կայացած կիսաեզրափակչում հաղթելը հաճելի զգացում էր»։

Բեյլի մասին.

«Ես միշտ վստահում եմ իմ ֆուտբոլիստներին, ու հաղորդակցությունն ամենակարևոր բանն է։ Ես դաշտ դուրս չեմ բերի ֆուտբոլիստի միայն նրա համար, որ ցանկանում եմ՝ նա խաղա Կլասիկոյում։ Ես վստահում եմ իմ ֆուտբոլիստներին, ու նրանք կարող են վնասվածքներ ունենալ, բայց Բեյլն այժմ պատրաստ է 100 տոկոսով։ Վաղը կտեսնենք՝ կխաղա՞ նա, թե ոչ»։

Կովաչիչի մասին.

«Վաղը բոլոր ֆուտբոլիստներն էլ կլինեն թիմում, ինչը լավ է, բայց միևնույն ժամանակ դա վատ է, քանի որ ես պետք է ոմանց դուրս թողնեմ վերջնական հայտացուցակից։ Վաղը կորոշեմ, թե ովքեր կմասնակցեն Կլասիկոյին»։

2017 թվականի գնահատականը.

«Նախորդ տարի նույն հարցը տվեցիք։ Ես թվային գնահատական չեմ տա։ Մինչ այս պահն ամեն ինչ լավ է ընթանում։ Առաջնությունում մի փոքր ավելի դժվար է ամեն ինչ դասավորվում, բայց դեռևս երկար ճանապարհ կա անցնելու, ու մենք կարող ենք հետ բերել կորցրածը։ Մտածում ենք միայն այդ մասին»։

Los Merengues, Realmadrid.am

Աղբյուրը՝ Realmadrid.com
Կարդացվել է 6379 անգամ:
ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՆԱԵՎ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՆԱԵՎ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ
ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ

Տ

Թիմեր

Խ

Գոլեր

Մ

1

Բարսելոնա

27

63 : 31

58

2

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

27

49 : 19

56

3

Սևիլիա

27

39 : 29

47

4

Ռեալ Սոսյեդադ

27

45 : 33

46

5

Խետաֆե

27

37 : 25

46

6

Ատլետիկո Մադրիդ

27

31 : 21

45

7

Վալենսիա

27

38 : 39

42

8

Վիլյառեալ

27

44 : 38

38

9

Գրանադա

27

33 : 32

38

10

Ատլետիկ Բիլբաո

27

29 : 23

37

Ամբողջական աղյուսակը

ԼԱ ԼԻԳԱ - ԸՆԹԱՑԻԿ ՏՈՒՐ

Հետաձգված

Ատլետիկ Բիլբաո

 : 

Ատլետիկո Մադրիդ

Հետաձգված

Վալենսիա

 : 

Լևանտե

Հետաձգված

Գրանադա

 : 

Խետաֆե

Հետաձգված

Լեգանես

 : 

Վալյադոլիդ

Հետաձգված

Մալյորկա

 : 

Բարսելոնա

Հետաձգված

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

 : 

Էյբար

Հետաձգված

Ռեալ Սոսյեդադ

 : 

Օսասունա

Հետաձգված

Սևիլիա

 : 

Բետիս

Հետաձգված

Սելտա

 : 

Վիլյառեալ

Հետաձգված

Էսպանյոլ

 : 

Ալավես

Լա Լիգայի խաղացանկը

ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱ - ԸՆԹԱՑԻԿ ՏՈՒՐ

11․03․20 00։00

Վալենսիա

3 : 4

Ատալանտա

11․03․20 00։00

Լեյպցիգ

3 : 0

Տոտենհեմ

12․03․20 00։00

Լիվերպուլ

1(1) : 0(3)

Ատլետիկո Մադրիդ

12․03․20 00։00

ՊՍԺ

2 : 0

Բորուսիա Դորտմունդ

Հետաձգված

Յուվենտուս

 : 

Լիոն

Հետաձգված

Մանչեսթեր Սիթի

 : 

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

Հետաձգված

Բավարիա

 : 

Չելսի

Հետաձգված

Բարսելոնա

 : 

Նապոլի

ՉԼ խաղացանկը և խմբային աղյուսակները

ՄԱՐԶԱԴԱՇՏ
A visual look at Di Stéfano!

ՀԱՐՑՈՒՄ
Կկարողանա՞ «Ռեալը» հաղթահարել «Սիթիի» արգելքը
Այո
Ոչ
Արդյունքներ

Հարցումների արխիվ

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
WE ARE KINGS OF EUROPE!
ԶԱՐԿԵՐԱԿ
Աշխարհի առաջնություն 2018

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ / ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
23:57:50 14.05.2020
17:32:07 02.05.2020
16:19:13 24.04.2020
Ռաուլի՝ «Ռեալում» վերջին խաղից ու գոլից տասը տարի է անցել
16:04:47 10.04.2020
Կառլոսի 20 լավագույն գոլերը
21:57:11 07.04.2020
Կուրտուայի 30 լավագույն սեյվերը «Ռեալում»
21:54:43 07.04.2020
Հանգչի՛ր խաղաղությամբ, Ռադոմիր Անտիչ

Այլ տեսանյութեր

ՊԻՉԻՉԻ ԶԱՄՈՌԱ ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ ԱԿՈՒՄԲԻ ՌՄԲԱՐԿՈՒՆԵՐ
Ֆուտբոլիստ
Գ (11մ.)
Ֆուտբոլիստ
Գոր.
Գ
Խ
Ֆուտբոլիստ
Փոխ.
Ֆուտբոլիստ
Ընդ.
ԻԱ
ՉԼ
Գվ.
Մեսի
Բարսելոնա
19 (3)
Օբլակ
Ատլետիկո Մադրիդ
0.78
21
27
Մեսի
Բարսելոնա
12
Բենզեմա
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
19
14
4
1
Բենզեմա
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
14 (3)
Դավիդ Սորիա
Խետաֆե
0.93
25
27
Պորտու
Ռեալ Սոսյեդադ
8
Ռոդրիգո
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
7
2
4
1
Սուարես
Բարսելոնա
11 (1)
Մասիպ
Վալյադոլիդ
1.22
33
27
Ռոդրիգո
Վալենսիա
7
Ռամոս
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
7
5
2
0
Լուկաս
Ալավես
11 (5)
Այտոր Ֆերնանդես
Լևանտե
1․48
40
27
Սուարես
Բարսելոնա
7
Մոդրիչ
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
4
3
1
0
Ժերար Մորենո
Վիլյառեալ
11
Դիեգո Լոպես
Էսպանյոլ
1․70
46
27
Տորես
Օսասունա
7
Կազեմիրո
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
4
3
1
0
ՏԻՏՂՈՍՆԵՐ

20-րդ դարի լավագույն ակումբ
1

ՖԻՖԱ-ի ակումբային գավաթ
4

ՈՒԵՖԱ-ի
գավաթ
2

Եվրոպայի սուպերգավաթ
4

Միջմայրցամաքային գավաթ
3

Իսպանիայի սուպերգավաթ
11

Չեմպիոնների
լիգա
13

Արքայական
գավաթ
19

Իսպանիայի առաջնություն
33