HalaMadrid TV MOBILE

Ձախողված տրանսֆերային ամառ
18:21:07 28.11.2017

Երբ Կրիշտիանուն դժգոհեց ամառային տրանսֆերային շուկայում «Ռեալի» գործունեությունից, Ռամոսը սաստեց նրան: Սակայն ժամանակն ու թիմի արդյունքները արդարացնում են պորտուգալացու խոսքերը և ցույց տալիս, որ ակումբն իսկապես կորցրեց՝ ոչ միայն վաճառելով ուժեղ խաղացողների, այլ նաև չգնելով նրանց համարժեք ֆուտբոլիստներ: Մինչդեռ մյուս գրանդ ակումբները լուրջ տրանսֆերներ իրականացրին ու ակնհայտորեն ուժեղացրին իրենց կազմը: 

Նախորդ մրցաշրջանի փառահեղ հաջողության ամենամեծ գրավականներից մեկը կազմի խորությունն էր, որը թույլ էր տալիս Զիդանին անդադար ռոտացիայի ենթարկել թիմը: Հենց այդ ռոտացիայի օգնությամբ հիմնական կազմի խաղացողները ոչ միայն հանգստանում էին, այլ նաև խաղային պրակտիկա էին ունենում պահեստայիններն ու անհրաժեշտության դեպքում հիանալի կերպով կարողանում փոխարինել հիմնական ֆուտբոլիստներին: Գործնականում, Լա լիգան նվաճեց «Ռեալի» Բ թիմը՝ այսինքն երկրորդ կազմը, ինչը թույլ տվեց Ա թիմին՝ հիմնական կազմին, որը վնասվածքների անհագ հակում ունի, լինել ֆիզիկապես պատրաստ մրցաշրջանի վերջնամասին: Արդյունքը՝ պատմական նվաճում. շուրջ 60 տարվա դադարից հետո «Ռեալը» նվաճեց ոսկե դուբլը: 

Այժմ փորձենք հասկանալ, թե ինչ փոխվեց այս մրցաշրջանում, ու թե ինչու Զիդանը այլևս չի կարող իրեն թույլ տալ ռոտացիայի ենթարկել ամբողջ կազմը: 

Սկսենք դարպասապահի դիրքից: Այո, Կեյլորն ու Կասիլյան նախորդ մրցաշրջանում նույնպես հաղթող թիմից էին, որը, ըստ «օրենքի», չեն փոխում, սակայն այս դեպքում այդ չգրված օրենքը միանշանակ չէ: Նախ, երբ Կիկո Կասիլյան է դարպասին, վստահության զգացումը կորում է: Իսպանացին լավ էր հանդես գալիս «Էսպանյոլում», սակայն դժվար է հիշել դարպասապահից լավ դրվագներ «Ռեալում», իսկ երբ խաղացել է, դարպասը կաորղացել է անառիկ պահել եզակի դեպքերում: Ինչ վերաբերում է Կեյլորին, ապա լատինամերիկացուն պետք է միայն գովեստի խոսքեր շռայլել Մադրիդում անցկացրած տարիների համար, սակայն հաշվի առնելով տարիքը, նախորդ մրցաշրջանում որոշ հատվածում անվտահ խաղն ու ֆիզիկական վատ վիճակը, նրան որպես հիմնակա դարպասապահ պահելը մեծ ռիսկ էր: Տեսնենք, թե ինչ կլինի մրցաշրջանի վերջում, սակայն կարծում եմ, որ դարպասապահի դիրքում համալրում պետք է: 

Պաշտպանությունում, անկախ տարիքից, Պեպեի հեռանալը մեծ կորուստ էր: Ֆուտբոլիստի հեռանալու դեպքում ակումբը պետք է թիմ հրավիրեր փորձառու ու վստահելի պաշտպանի, ով կմրցակցեր Վարանի հետ հիմնական կազմում տեղ ունենալու համար: Իսկ դա պետք է, քանի որ ֆրանսիացի պաշտպանն այդպես էլ չդարձավ այն վստահելի սյունը, որի վրա կարելի է հենվել: Պեպեի փոխարեն եկավ Վալյեխոն, ով եթե նույնիսկ տաղանդավոր է, միևնույն է, դեռ շատ երիտասարդ է: Կենտրոնական պաշտպանի դիրքն այն գոտիներից է, որտեղ ավելի նախընտրելի է ունենալ տարեց, բայց հասուն ֆուտբոլիստի: Աջ պաշտպանի դիրքն էլ թուլացավ: Այդքան քննադատված Դանիլոն հեռացավ, բայց նրան փոխարինող Աշրաֆը Կարվախալի բացակայության ժամանակ չկարողացավ հարձակվել այնպես, ինչպես բրազիլացին, և անգամ ավելի մեծ բացեր տվեց պաշտպանությունում: Ձախ պաշտպանի դիրքը համալրած Տեո Հերնանդեսը լավ տրանսֆեր էր: Ֆրանսիացին ապագայի ֆուտբոլիստ է համարվում:

Կիսապաշտպանությունում լուրջ համալրումներ նույնպես պետք են: Արդեն ժամանակն է մտածել, թե ով կփոխարինի Լուկա Մոդրիչին, ով մնում է անկրկնելի խաղացող, բայց, ցավոք մեծանում է: Խամեսի համբերության բաժակն էլ լցվեց ու նա հեռացավ՝ հնարավորություն չստանալով: «Բետիսից» «Ռեալ» տեղափոխվեց հեռանկարային Սեբալյոսը, ով շարունակում է Խամեսի ավանդույթները՝ գրեթե հնարավորություն չի ստանում: Լուկաս Վասկեսի խաղն էլ խամրել է: 

Հարձակման գծում անգամ մեկնաբանություններ տալն անիմաստ է: Երբ քո կազմում կա Բեյլը, ով մրցաշրջանի մեծ հատվածը հիվանդանոցում է, երբ Բենզեման ու Ռոնալդուն գցել են իրենց արդյունավետությունը, դու պարտավոր ես թիմում ունենալ բարձրորակ պահեստայիններ: Բայց ի՞նչ արեց «Ռեալը»... Վաճառեց Մորատային ու Մարիանոյին, ու որպես միակ պահեստային հարձակվող պահեց միայն Մայորալին, ով ոչ մի դեպքում չի կարող Մորատա լինել: Հեռանալ ցանկացող խաղացողներին պետք չէ իրենց կամքին հակառակ պահել թիմում, բայց պետք է գտնել նրանց պատշաճ փոխարինողների:

Արդյունքում՝ տեսնում ենք, որ «Բ» թիմը այլևս չի գործում: Ու ոչ միայն չի գործում, այլ նաև գրեթե չկան այնպիսի խաղացողներ, ովքեր խաղի ժամանակ կմտնեն խաղադաշտ ու կփոխեն, կվճռեն խաղի ելքեր, եղանակ կփոխեն խաղադաշտում, երբ ինչ-որ բան այնպես չի գնում, երբ խաղը չի ստացվում: Պերեսն ու Զիդանը գերագնահատեցին իսպանացի երիտասարդներին, ովքեր դեռ պատաստ չեն խաղալ այնպիսի տեմպով, որով խաղում է «Ռեալը»: Մնում է հուսալ, որ ղեկավարությունն ու Զիդանը կթարմացնեն կազմը, արդեն գալիք հունվարյան տրանսֆերային պատուհանին կսկսեն գործել ու գնել անհրաժեշտ խաղացողների:

Իշխան Մելքոնյան, Realmadrid.am

Աղբյուրը՝ Realmadrid.am
Կարդացվել է 6969 անգամ:
ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՆԱԵՎ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՆԱԵՎ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ
Melbet
ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ

Տ

Թիմեր

Խ

Գոլեր

Մ

1

Բարսելոնա

25

62 : 29

55

2

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

25

46 : 17

53

3

Ատլետիկո Մադրիդ

25

28 : 18

43

4

Սևիլիա

25

34 : 25

43

5

Խետաֆե

25

36 : 25

42

6

Ռեալ Սոսյեդադ

24

42 : 31

40

7

Վիլյառեալ

25

43 : 35

38

8

Վալենսիա

25

35 : 37

38

9

Գրանադա

25

32 : 31

36

10

Լևանտե

25

31 : 36

32

Ամբողջական աղյուսակը

ԼԱ ԼԻԳԱ - ԸՆԹԱՑԻԿ ՏՈՒՐ

22/02 00:00

Բետիս

3 : 3

Մալյորկա

22/02 16:00

Սելտա

1 : 0

Լեգանես

22/02 19:00

Բարսելոնա

5 : 0

Էյբար

22/02 21:30

Ռեալ Սոսյեդադ

3 : 0

Վալենսիա

23/02 00:00

Լևանտե

1 : 0

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

23/02 15:00

Օսասունա

0 : 3

Գրանադա

23/02 17:00

Ալավես

2 : 1

Ատլետիկ Բիլբաո

23/02 19:00

Վալյադոլիդ

2 : 1

Էսպանյոլ

23/02 21:30

Խետաֆե

0 : 3

Սևիլիա

24/02 00:00

Ատլետիկո Մադրիդ

3 : 1

Վիլյառեալ

Լա Լիգայի խաղացանկը

ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱ - ԸՆԹԱՑԻԿ ՏՈՒՐ

19.02.20 00:00

Ատլետիկո Մադրիդ

1 : 0

Լիվերպուլ

19.02.20 00:00

Բորուսիա Դորտմունդ

2 : 1

ՊՍԺ

20.02.20 00:00

Ատալանտա

4 : 1

Վալենսիա

20.02.20 00:00

Տոտենհեմ

0 : 1

Լեյպցիգ

26․02․20 00։00

Չելսի

 : 

Բավարիա

26․02․20 00։00

Նապոլի

 : 

Բարսելոնա

27․02․20 00։00

Լիոն

 : 

Յուվենտուս

27․02․20 00։00

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

 : 

Մանչեսթեր Սիթի

ՉԼ խաղացանկը և խմբային աղյուսակները

ՄԱՐԶԱԴԱՇՏ
A visual look at Di Stéfano!

ՀԱՐՑՈՒՄ
Ի՞նչ արդյունք կգրանցվի «Ռեալ» - «Մանչեսթեր Սիթի» խաղում
«Ռեալը» կհաղթի
«Սիթին» կհաղթի
Ոչ-ոքի
Արդյունքներ

Հարցումների արխիվ

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
WE ARE KINGS OF EUROPE!
ԶԱՐԿԵՐԱԿ
Աշխարհի առաջնություն 2018

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ / ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
13:29:03 25.02.2020
13:03:12 24.02.2020
12:35:05 23.02.2020
«Ռեալ» 6-1 «Ռեալ Օվիեդո». Լա լիգա. 23.02.1997
01:54:59 23.02.2020
«Լևանտե» - «Ռեալ Մադրիդ»՝ 1-0․ Խաղի տեսությունը
13:26:33 22.02.2020
«Ռեալ» 2-1 «Կադիս». Լա լիգա. 22.02.1987
14:24:08 21.02.2020
«Ռեալ» 6-1 «Բետիս». Լա լիգա. 21.2.2009

Այլ տեսանյութեր

ՊԻՉԻՉԻ ԶԱՄՈՌԱ ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ ԱԿՈՒՄԲԻ ՌՄԲԱՐԿՈՒՆԵՐ
Ֆուտբոլիստ
Գ (11մ.)
Ֆուտբոլիստ
Գոր.
Գ
Խ
Ֆուտբոլիստ
Փոխ.
Ֆուտբոլիստ
Ընդ.
ԻԱ
ՉԼ
Գվ.
Մեսի
Բարսելոնա
18 (2)
Օբլակ
Ատլետիկո Մադրիդ
0.72
18
25
Մեսի
Բարսելոնա
12
Բենզեմա
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
18
13
4
1
Բենզեմա
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
13 (2)
Դավիդ Սորիա
Խետաֆե
1
25
25
Սուարես
Բարսելոնա
7
Ռոդրիգո
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
7
2
4
1
Սուարես
Բարսելոնա
11 (1)
Մասիպ
Վալյադոլիդ
1.12
28
25
Ռոդրիգո
Վալենսիա
7
Ռամոս
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
7
5
2
0
Լուկաս
Ալավես
10 (5)
Այտոր Ֆերնանդես
Լևանտե
1․44
36
25
Պորտու
Ռեալ Սոսյեդադ
7
Մոդրիչ
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
4
3
1
0
Ժերար Մորենո
Վիլյառեալ
10
Դիեգո Լոպես
Էսպանյոլ
1․76
44
25
Տորես
Օսասունա
6
Կազեմիրո
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
4
3
1
0
ՏԻՏՂՈՍՆԵՐ

20-րդ դարի լավագույն ակումբ
1

ՖԻՖԱ-ի ակումբային գավաթ
4

ՈՒԵՖԱ-ի
գավաթ
2

Եվրոպայի սուպերգավաթ
4

Միջմայրցամաքային գավաթ
3

Իսպանիայի սուպերգավաթ
11

Չեմպիոնների
լիգա
13

Արքայական
գավաթ
19

Իսպանիայի առաջնություն
33