HalaMadrid TV MOBILE

Փաստեր, որոնք դեռ թողնում են երազել
18:27:06 14.11.2017

«Ռեալի» երկրպագուները նախնական էիֆորիայից հետո սկսեցին կասկածել ակումբի՝ բոլոր տիտղոսները նվաճելու հարցում: Իսպանիայի ու Եվրոպայի Սուպերգավաթները նվաճելուց հետո թիմը 2 կարևոր քայլ կատարեց պատմական նվաճման հասնելու համար: 

Այդ երկու գավաթները հաղթելուց հետո մադրիդցիները ֆավորիտ դարձան առաջնությունն ու ՉԼ-ն նվաճելու հարցում, սակայն մրցաշրջանի ընթացքում անկումներից հետո կասկածները մեծացան: Այդուհանդերձ, չնայած վատ մեկնարկին, կան դեռ հավատալու պատճառներ:

Ավելի վատ մեկնարկ ունենալով էլ «Ռեալը» հաղթել է առաջնությունում

Թիմը 33 հնարավորից վաստակել է 23 միավոր՝ կորցնելով 10-ը: Երեքական՝ «Բետիսի» ու «Խիրոնայի» դեմ, երկուական՝ «Վալենսիայի» ու «Լևանտեի»: Չափազանց արժեքավոր միավորներ, որոնք վերադարձնելը շատ թանկ են նստել վերջն տարիներին: Վերջին 10 տարիներին 3 անգամ է հաջողվել լինել լավագույնը երկրում՝ 6 անգամ տիտղոսը զիջելով «Բարսելոնային», մեկ անգամ էլ «Ատլետիկոյին»: 

Աղյուսակում երրորդը լինելը «Բարսելոնայից» ու «Վալենսիայից» հետո չի կոտրել խաղացողների ու մարզչի վստահությունը: Բացի դրանից, եղել են դեպքեր, որ թիմը կարողացել է դուրս գալ ավելի բարդ իրավիճակից: Օրինակ՝ 2001 ու 2003 թվականներին «Ռեալն» իր ակտիվում ունեցել է համապատասխանաբար 20 և 18 միավոր, իսկ հետո դարձել չեմպիոն: Հիմա «Ռեալն» ունի 23 միավոր: 

Ռեկորդների թիմ

Զիդանը, իր՝ «Ռեալի» մարզիչ նշանակվելուց ի վեր, ինչից անցել է գրեթե 2 տարի, անցկացնում է իր վատագույն շրջանը: Իսկ «Ռեալը» երբեք չի կարողացել հաղթահարել 8 միավորի տարբերությունն ու դառնալ չեմպիոն՝ փաստ, որը գրեթե հերքում է նախորդ կետը, բայց... Հետադարձ հայացք գցելով տեսնում ենք, որ Զիդանի «Ռեալը» մարտահրավերների թիմ է, միշտ առճակատվել է անհնար թվացող առաջադրանքների ու ապացուցել, որ դրանք լուծելն անհնարին չէին ու ավարտվել են Happy end-ով: 

Երբ ֆրանսիացին ժամանեց, մադրիդյան ակումբը հետ էր մնում «Բարսելոնայից» 12 միավորով: Զիդանն այդ տարբերությունը կրճատեց 11 միավորով ու միայն 1 միավոր չբավականացրեց կատալոնացիներին հավասարվելու համար:

Նախորդ մրցաշրջանում Զիդանի թիմը գրանցեց անպարտելիության իսպանական ռեկորդը՝ 40 հանդիպում: 2016-ի ապրիլից մինչև 2017 հունվարը «Ռեալն» ունեցավ «Ատլետիկոյի», «Բարսելոնայի» ու «Ման.Սիթիի» պես մրցակիցներ, սակայն նրանցից ոչ մեկին չհաջողվեց հաղթանակի հասնել: Եվրոպական ռեկորդ գրանցեց անընդմեջ խաղերին խփած գոլերով՝ 73 հանդիպման ժամանակ «Ռեալը» առանց գոլի դաշտից չհեռացավ: Եվ, իհարկե, նվաճեց Չեմպիոնների լիգայի գավաթը երկու տարի անընդմեջ, հաջողություն, որին ուրիշ ոչ մի թիմ դեռ չի հասել:

Սա Զիդանի առաջին ճգնաժամը չէ

Նախորդ մրցաշրջանի այս հատված է նման է այժմյան իրավիճակին: 4 իրար ետևից ոչ-ոքիներից հետո նույնպես Զիդանի գլխին քննադատություններ տեղացին: Այդ ժամանակ ֆրանսիացին հանգիստ էր, իսկ մրցաշրջանի վերջում «Ռեալն» ուներ արդեն Իսպանիայի առաջնության 33 գավաթ: Հիմա էլ բոլոր քննադատություններին, ճնշմանն ու ճգնաժամի մասին հարցերին Զիդանը պատասխանում է այսպես՝ «Լա լիգան շատ երկար է ու դեռ կարող ենք փոխել իրավիճակը»:

ՉԼ-ի խմբային փուլի բոլոր խաղերում չհաղթելը խնդիր չէ

«Թոթենհեմի» դեմ ոչ-ոքին Մադրիդում ու 3-1 հաշվով պարտությունը «Ուեմբլիում» անհանգստացրեց շատերին: Անգլիական ակումբը չի համարվում մրցաշարը հաղթելու հավակնորդներից, ու նրանց չհաղթելը մեծ կասկածներ առաջացրեց ավելի ուժեղ թիմերի նկատմամբ հաղթելու կամ ՉԼ-ի ավելի վճռորոշ փուլերի, օրինակ՝ 1/8-րդ կամ 1/4-րդ եզրափակիչների վերաբերյալ: Բայց, փաստն այն է, որ «Ռեալին» երբեք չի հաջողվել նվաճել ՉԼ-ի գավաթը՝ հաղթելով խմբային փուլի բոլոր խաղերում: 

2000 թվականին «Ռեալը» շատ մոտ էր խմբային փուլում մրցաշարից դուրս մնալուն: 6 հանդիպումից հաղթել էր երեքում, 1 ոչ-ոքի արել ու պարտվել երկուսում՝ հետ մնալով 10 միավորով Կիևի «Դինամոյից»: Սակայն հետագայում Ուկրաինայում հաղթելուց ու Մադրիդում ոչ-ոքի խաղալուց հետո «Ռեալը» դուրս եկավ եզրափակիչ ու հաղթեց իր 8-րդ ՉԼ գավաթը:

Նախորդ մրցաշրջանում նույնպես «Ռեալը» չանցկացրեց իր լավագույն խմբային փուլը, կամ լավագույններից մեկը: Ավելին, զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը՝ մի կերպ հաղթահարելով «Սպորտինգի», «Բորուսիայի» ու «Լեգիայի» արգելքը: Բայց այժմ «Ռեալն» ավելի լավ պայմաններում է, որովհետև հաջորդ փուլի ուղեգիրն արդեն ունի գրպանում: 

Իշխան Մելքոնյան, Realmadrid.am

Աղբյուրը՝ AS
Կարդացվել է 5406 անգամ:
ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՆԱԵՎ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ
Աշխարհի առաջնություն 2018
ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ

Տ

Թիմեր

Խ

Գոլեր

Մ

1

Բարսելոնա

38

99 : 29

93

2

Ատլետիկո Մադրիդ

38

58 : 22

79

3

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

38

94 : 44

76

4

Վալենսիա

38

65 : 38

73

5

Վիլյառեալ

38

57 : 50

61

6

Բետիս

38

60 : 61

60

7

Սևիլիա

38

49 : 58

58

8

Խետաֆե

38

42 : 33

55

9

Էյբար

38

44 : 50

51

10

Ժիրոնա

38

50 : 59

51

Ամբողջական աղյուսակը

ԼԱ ԼԻԳԱ - ԸՆԹԱՑԻԿ ՏՈՒՐ

18.07 22:15

Լեգանես

1 : 0

Ալավես

19.08 00:15

Վալենսիա

1 : 0

Լաս Պալմաս

19.08 20:15

Սելտա

2 : 3

Ռեալ Սոսյեդադ

19.08 22:15

Ժիրոնա

2 : 2

Ատլետիկո Մադրիդ

20.08 00:15

Սևիլիա

1 : 1

Էսպանյոլ

20.08 20:15

Ատլետիկ Բիլբաո

0 : 0

Խետաֆե

20.08 22:15

Բարսելոնա

2 : 0

Բետիս

21.08 00:15

Դեպորտիվո

0 : 3

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

21.08 22:15

Լևանտե

1 : 0

Վիլյառեալ

21.08 23:55

Մալագա

0 : 1

Էյբար

Լա Լիգայի խաղացանկը

ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱ - ԸՆԹԱՑԻԿ ՏՈՒՐ

12.09 22:45

Մանչեսթեր Յունայթեդ

3 : 0

Բազել

12.09 22:45

Բենֆիկա

1 : 2

ԲԿՄԱ

12.09 22:45

Սելթիկ

0 : 5

ՊՍԺ

12.09 22:45

Բավարիա

3 : 0

Անդերլեխտ

12.09 22:45

Չելսի

6 : 0

Ղարաբաղ

12.09 22:45

Ռոմա

0 : 0

Ատլետիկո Մադրիդ

12.09 22:45

Օլիմպիակոս

2 : 3

Սպորտինգ Լիսաբոն

12.09 22:45

Բարսելոնա

3 : 0

Յուվենտուս

13.09 22:45

Լիվերպուլ

2 : 2

Սևիլիա

13.09 22:45

Մարիբոր

1 : 1

Սպարտակ

13.09 22:45

Շախտյոր

2 : 1

Նապոլի

13.09 22:45

Ֆեյենորդ

0 : 4

Մանչեսթեր Սիթի

13.09 22:45

Պորտու

1 : 3

Բեշիկթաշ

13.09 22:45

Լայպցիգ

1 : 1

Մոնակո

13.09 22:45

Տոտենհեմ

3 : 1

Բորուսիա Դորտմունդ

13.09 22:45

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

3 : 0

ԱՊՕԷԼ

ՉԼ խաղացանկը և խմբային աղյուսակները

ՄԱՐԶԱԴԱՇՏ
A visual look at Di Stéfano!

ՀԱՐՑՈՒՄ
Ո՞վ պետք է իրացնի 11 մետրանոցներն ու տուգանային հարվածները
Ռամոս
Իսկո
Բեյլ
Ասենսիո
Կրոս
Արդյունքներ

Հարցումների արխիվ

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
WE ARE KINGS OF EUROPE!
ԶԱՐԿԵՐԱԿ

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ / ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
11:55:04 20.07.2018
11:53:09 20.07.2018
15:40:17 11.07.2018
Ռետրո / Ռոնալդուի առաջին օրը Ռեալում
15:39:34 11.07.2018
Շնորհակալություն, Կրիշտիանու
12:28:31 10.07.2018
Ինչպե՞ս է խաղում Ռեալի նորեկ Ալվարո Օդրիոսոլան
12:27:22 10.07.2018
Ռոնալդուի 5 հիշարժան խաղերը Ռեալի կազմում

Այլ տեսանյութեր

ՊԻՉԻՉԻ ԶԱՄՈՌԱ ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ ԱԿՈՒՄԲԻ ՌՄԲԱՐԿՈՒՆԵՐ
Ֆուտբոլիստ
Գ (11մ.)
Ֆուտբոլիստ
Գոր.
Գ
Խ
Ֆուտբոլիստ
Փոխ.
Ֆուտբոլիստ
Ընդ.
ԻԱ
ՉԼ
Գվ.
Մեսսի
Բարսելոնա
34 (2)
Օբլակ
Ատլետիկո
0,56
20
36
Մեսսի
Բարսելոնա
12
Ռոնալդու
Ռեալ Մադրիդ
43
26
14
3
Ռոնալդու
Ռեալ Մադրիդ
26 (3)
Տեր Շտեգեն
Բարսելոնա
0,78
28
36
Ֆորնալս
Վիլյառեալ
12
Բեյլ
Ռեալ Մադրիդ
14
11
1
2
Սուարես
Բարսելոնա
25
Գուաիտա
Խետաֆե
0,81
26
32
Սուարես
Բարսելոնա
12
Ասենսիո
Ռեալ Մադրիդ
11
6
1
4
Ասպաս
Սելտա
22 (2)
Նետո
Վալենսիա
1
33
33
Բենզեմա
Ռեալ Մադրիդ
10
Բենզեմա
Ռեալ Մադրիդ
9
5
2
2
Ստուանի
Ժիրոնա
21 (5)
Պաու Լոպես
Էսպանյոլ
1,11
31
28
Գեդեշ
Վալենսիա
9
Իսկո
Ռեալ Մադրիդ
8
6
0
2
ՏԻՏՂՈՍՆԵՐ

20-րդ դարի լավագույն ակումբ
1

ՖԻՖԱ-ի ակումբային գավաթ
3

ՈՒԵՖԱ-ի
գավաթ
2

Եվրոպայի սուպերգավաթ
4

Միջմայրցամաքային գավաթ
3

Իսպանիայի սուպերգավաթ
10

Չեմպիոնների
լիգա
12

Արքայական
գավաթ
19

Իսպանիայի առաջնություն
33