Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Իսկոն խոսել է թիմի ներկայիս գործերի, վերջին մի քանի անհաջող խաղերի ու թիմում տիրող մթնոլորտի մասին։
«Դորտմունդում մենք հիանալի խաղ անցկացրինք։ Պետք չէ մոռանալ, որ մենք այնտեղ երբեք չէինք հաղթել, բայց մենք երբեք չէինք կորցրել մեր վստահությունը վերջին անհաջողություններից հետո։
Մեզ համար կարևոր էր հաղթել Դորտմունդում։ Թիմը ցույց տվեց իր ունակությունները, ու սա շատ լավ խաղ էր վստահությունը ամրապնդելու համար։
Առաջնությունում մեր արդյունքները վատն են, բայց դրանք իրականում չեն արտացոլում այն ամենը, ինչ կատարվել էր դաշտում, քանի որ մենք շանսեր ունեինք, բայց չէինք կարողանում գնդակն անցկացնել դարպասային գծից այն կողմ։
Մեզ համար միշտ էլ հաճելի է հաղթել «Սիգնալ Իդունա Պարկի» պես բարդ մարզադաշտերում։ Այս խաղերը մեզ մոտիվացնում են, քանի որ դրանցում մեծ է ճնշումը։ Հիմա մենք վերականգնել ենք մեր վստահությունն ու ցանկանում ենք շատ տիտղոսներ նվաճել»,- նշել է Իսկոն։
Եվ վերջում նա անդրադարձել է Մարկո Ասենսիոյին. «Նա աշխարհում ամենատաղանդավոր երիտասարդ ֆուտբոլիստն է»։
Los Merengues, Realmadrid.am