Կիլիան Մբապեի ապագայի շուրջ անհստակությունը շարունակում է մեծանալ, մինչդեռ «Մոնակոն» մարզումային հավաք է անցկացնում Շվեյցարիայի ալպերում։
Չնայած ի սկզբանե ակումբը ասել էր Մբապեին չխոսել ԶԼՄ ներկայացուցիչների հետ, ֆուտբոլիստը երեկ պատասխանել էր Marca-ի լրագրողի՝ իր ապագայի վերաբերյալ հարցին։ Մասնավորապես, Մբապեն ասել էր. «Ես դեռ չգիտեմ՝ որտեղ եմ սկսելու հաջորդ մրցաշրջանը»։
Այնուամենայնիվ, այսօր Մբապեն երկար մտածելուց հետո հրաժարվել է ինքնագիր թողնել 14-ամյա երկրպագուի՝ «Ռեալի» մարզաշապիկի վրա, ինչպես նաև հրաժարվել է լուսանկարվել տվյալ երկրպագուի հետ, որի հագին կրկին «արքայական ակումբի» մարզաշապիկն է եղել՝ ասելով. «Կներեք, ես չեմ կարող նկարվել այդ մարզաշապիկի հետ»։
Ամենայն հավանականությամբ, այս քայլով Մբապեն չի ցանկացել սրել իրավճակն ու կոնֆլիկտ ստեղծել իր ներկայիս ակումբի հետ։
Հիշենենք, որ «Ռեալը» ակտիվորեն ցանկանում է ձեռք բերել երիտասարդ ֆրանսիացուն, մինչդեռ ՊՍԺ-ն, «Մանչեսթեր Սիթին» ու «Արսենալը» պատրաստ են մրցակցել Չեմպիոնների լիգայի հաղթողի հետ։

Los Merengues, Realmadrid.am