HalaMadrid TV MOBILE

Դեպի շախմատային եզրափակիչ
18:57:34 01.06.2017

Ամեն անցնող օրվա ու րոպեի հետ ավելի ենք մոտենում եզրափակչին: Թիմերն անցկացնում են վերջին մարզումներն ու մարզիչներն իրենց բլոկնոտներում անում վերջին շտրիխները: Այս մրցաշրջանի համար ավելի արժանի, օրինաչափ ու հզոր եզրափակիչ չէր կարող լինել: Եվ հիմա փորձենք հանգամանորեն հասկանալ, թե որտեղից են հասել այստեղ «Ռեալն» ու «Յուվեն», ինչ ուղի են անցել և, վերջապես, ինչ սպասել առաջիկա եզրափակչից:

Այս երկու թիմերը մրցաշրջանում լավագույններն են առաջին հերթին ճիշտ տրանսֆերային քաղաքականության ու կայացման խելացի ուղի ընտրելու շնորհիվ: Դա փաստում է նաև վիճակագրությունը՝ «Յուվեն» Իտալիայում նվաճում է հնարավոր ամեն ինչ, իսկ «Ռեալը» վերջապես դարձավ Իսպանիայի չեմպիոն: Իսկ երկրորդ հերթին, սա ամենաօրինաչափ եզրափակիչն է, քանի որ այս երկու թիմերն ունեն բազմաթիվ, բազմազան և բազմապիսի սխեմաներ ու մարտավարություններ, կարող են խաղալ ինչպես դիրքային, այնպես էլ հակագրոհային ֆուտբոլ, ուժեղ են երկրորդ հարկում, ունեն հեռվից հարվածների իսկական վարպետներ...սակայն այդ մասին ստորև՝ ավելի մանրամասն: Իսկ այժմ հետադարձ հայացք գցենք փլեյ-օֆֆ փուլին:

«Ռեալը» քարքարոտ ճանապարհ հաղթահարեց մինչև եզրափակիչ: 1/8-րդ եզրափակչի համար բավականին բարդ մրցակից բաժին հասավ՝ «Նապոլին», այնուհետև մրցաշարի ֆավորիտներից մեկը՝ «Բավարիան», իսկ կիսաեզրափակչում ամենաանհարմար ատլետները: «Յուվենտուսի» ուղին էլ հարթ չես համարի. «Պորտու», «Բարսելոնա» և «Մոնակո»:

Եզրափակիչը

Թե՜ Զիդանը, թե՜ Ալեգրին հետախույզներ են: Խաղի սկզբում նրանք չեն բացի իրենց խաղաքարտերը: Զիդանի թիմը, թեև հարցեր ու կասկածներ առաջացրեց ամբողջ տարվա ընթացքում, սակայն ապացուցեց նաև, որ Չեմպիոնների լիգայում, ինչպես միշտ, «Ռեալը» ցուցադրում է իր լավագույն խաղը: Ու ֆրանսիացու ռոտացիոն քաղաքականության շնորհիվ այսօր «Ռեալը» թարմ է, ինչպես մրցաշրջանի սկզբում: Ալեգրիի թիմը, ունենալով բալանսավորված պաշտպանություն ու հարձակում, կարծես կատարյալ ֆուտբոլ է խաղում: Ինչքան էլ թիմերն ունեն ընդգծված ուժեղ կողմեր, գործնականում չունեն թույլ կողմեր: Փորձենք համեմատականներ տանել բոլոր օղակների միջև:

Դարպասապահներ

Կեյլորը դժվար մրցաշրջանի վերջում հավաքեց վստահություն ու հիանալի մարզավիճակ: Այս հատվածում Նավասը շատ փրկեց «Ռեալին»: Բայց մյուս կողմում Բուֆոնն է: Գերմոտիվացված Բուֆոն, ով կփորձի նվաճել իր առաջին ու այդքան բաղձալի ՉԼ գավաթը, ով 39 տարեկանում իր լավագույն մրցաշրջաններից է անցկացնում ու հավակնում անգամ ոսկե գնդակին:

Պաշտպանություն

Կարելի է հստակ նշել, որ «Յուվենտուսն» ունի աշխարհի լավագույն պաշտպանությունը: Խոսում ենք մի պաշտպանության մասին, որը 180 րոպեների ընթացքում անառիկ պահեց դարպասը «Բարսայի»՝ մասնավորապես ՄՍՆ եռյակի դեմ(բնականաբար, չմոռանալով Բուֆոնին), ու այնպիսի տպավորություն էր, որ ևս 180 րոպե «Յուվեն» գոլ չէր ընդունի: Վերջին տարիների ընթացքում Բոնուչի-Կյելինի պատը շատ է ամրացել: Ռամոս-Վարան զույգը, իհարկե, զիջում է իտալականին, սակայն թույլ չէ: Ավելին, սա եզրափակիչ է, ՉԼ-ի եզրափակիչ, իսկ այստեղ Ռամոսի զենքը ոչ թե պաշտպանվելն է, այլ գոլ խփելը: 

Միջին գիծ

Եթե պաշտպանությամբ «Յուվեն» է լավագույնը, ապա դաշտի կենտրոնում «Ռեալը» չունի իրեն հավասարը աշխարհում: Այս թիմի հաջողությունների գլխավոր գրավականներից մեկը հենց Կասեմիրո-Կրոս-Մոդրիչ կենտրոնն է: Հենց այս գործոնը թույլ է տալիս ենթադրել, որ եզրափակչում գնդակին կտիրի ու առաջին համարով կխաղա «Ռեալը»: Ամեն դեպքում, չի կարելի թերագնահատել նաև «Յուվեի» կիսապաշտպաններին: Որպես կիսապաշտպաններ կարելի է ընդգրկել երկու թիմերի եզրային պաշտպաններին, ովքեր չափազանց մեծ ծավալի աշխատանք են կատարում՝ վազելով դաշտի ամբողջ երկայնքով: Ալվեշը, Կարվախալն ու Մարսելոն կարող են մեծ դեր ունենալ եզրափակչում:

Հարձակում

Այստեղ քիչ թե շատ հավասարություն կա: Բենզեման ու Մանջուկիչը, լինելով նոմինալ կենտրոնական հարձակվողներ, իրենց թիմերում ավելի շատ այլ դեր են կատարում: Խորվաթ հարձակվողը ձախ եզրից է գործում, իսկ Բենզեման ավելի ուշադրություն է դարձնում գրոհներ կառուցելու ու կոմբինացիոն խաղի վրա, չնայած գոլեր նույնպես փորձում է խփել: Ռմբարկուներն են Իգուաինն ու Ռոնալդուն, չնայած նրանց համեմատելն առնվազն ճիշտ չի լինի Կրիշտիանուի հանդեպ. Պորտուգալացին խելահեղ տեմպ է հավաքել ու վերջին 2 ամսում գրեթե միշտ առանց գոլի չի հեռանում դաշտից, իսկ ահա Պիպիտան, չնայած նրան, որ շատ լավ մրցաշրջան անցկացրեց, ՉԼ-ում ու հատկապես եզրափակիչ խաղերում չունի լավ վիճակագրություն: Չունի առհասարակ վիճակագրություն: Բայց սա հատուկ խաղ է նրա համար, իր նախկին թիմին ապացուցելու շատ բան կունենա:
Դիբալայի ու Իսկոյի խաղն էլ նման է: Երկու տաղանդավոր երիտասարդներին էլ ազատություն է տրվում, նրանց շուրջ է կառուցվում խաղը: 

Դե ինչ, կարծես թե որոշակիորեն պարզ է դառնում պատկերը: Հավանաբար «Ռեալը» կդոմինանտի ու կվերահսկի գնդակը, իսկ «Յուվեն» կկառուցի պատն ու կսպասի իր հարմար պահին՝ հակագրոհելու համար: Եզրակացություն՝ հաղթանակի համար ամենակարևոր գործոնները «Ռեալի» համար կլինեն հակագրոհների ժամանակ «Յուվեին» բաց տարածություններ չտալը և օգտագործել ստեղծած պահերը, որոնք, մեղմ ասած, բազմաթիվ չեն լինելու:

Իշխան Մելքոնյան, Realmadrid.am

 

 

Աղբյուրը՝ Realmadrid.am
Կարդացվել է 8135 անգամ:
ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՆԱԵՎ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ
ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ

Տ

Թիմեր

Խ

Գոլեր

Մ

1

Սևիլիա

4

5 : 1

10

2

Ատլետիկո Մադրիդ

4

5 : 4

9

3

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

4

9 : 6

8

4

Ատլետիկ Բիլբաո

4

4 : 1

8

5

Բարսելոնա

4

12 : 7

7

6

Գրանադա

4

9 : 5

7

7

Ռեալ Սոսյեդադ

4

4 : 3

7

8

Լևանտե

4

6 : 5

6

9

Օսասունա

4

4 : 3

6

10

Վիլյառեալ

4

10 : 8

5

Ամբողջական աղյուսակը

ԼԱ ԼԻԳԱ - ԸՆԹԱՑԻԿ ՏՈՒՐ

13/09 23:00

Մալյորկա

0 : 0

Ատլետիկ Բիլբաո

14/09 15:00

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

3 : 2

Լևանտե

14/09 18:00

Լեգանես

0 : 3

Վիլյառեալ

14/09 20:30

Ռեալ Սոսյեդադ

2 : 0

Ատլետիկո Մադրիդ

14/09 23:00

Բարսելոնա

5 : 2

Վալենսիա

15/09 14:00

Էյբար

1 : 2

Էսպանյոլ

15/09 16:00

Ալավես

0 : 1

Սևիլիա

15/09 18:00

Սելտա

0 : 2

Գրանադա

15/09 20:30

Վալյադոլիդ

1 : 1

Օսասունա

15/09 23:00

Բետիս

 : 

Խետաֆե

Լա Լիգայի խաղացանկը

ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱ - ԸՆԹԱՑԻԿ ՏՈՒՐ

18/09 23:00

ՊՍԺ

 : 

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

18/09 23:00

Բավարիա

 : 

Ցրվենա Զվեզդա

18/09 23:00

Շախտյոր

 : 

Մանչեսթեր Սիթի

18/09 23:00

Դինամո Զագրեբ

 : 

Ատալանտա

18/09 23:00

Ատլետիկո Մադրիդ

 : 

Յուվենտուս

18/09 23:00

Բայեր Լևերկուզեն

 : 

Լոկոմոտիվ Մոսկվա

17/09 23:00

Զալցբուրգ

 : 

Գենկ

17/09 23:00

Նապոլի

 : 

Լիվերպուլ

17/09 20:55

Ինտեր

 : 

Սլավիա Պրահա

17/09 23:00

Բորուսիա Դորտմունդ

 : 

Բարսելոնա

17/09 20:55

Լիոն

 : 

Զենիթ

17/09 23:00

Բենֆիկա

 : 

Լեյպցիգ

17/09 23:00

Չելսի

 : 

Վալենսիա

17/09 23:00

Այաքս

 : 

Լիլ

ՉԼ խաղացանկը և խմբային աղյուսակները

ՄԱՐԶԱԴԱՇՏ
A visual look at Di Stéfano!

ՀԱՐՑՈՒՄ
«Ռեալը» կարո՞ղ է հաղթել Չեմպիոնների լիգան ընթացիկ մրցաշրջանում
Այո
Ոչ
Արդյունքներ

Հարցումների արխիվ

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
WE ARE KINGS OF EUROPE!
ԶԱՐԿԵՐԱԿ
Աշխարհի առաջնություն 2018

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ / ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
14:52:11 15.09.2019
18:36:11 14.09.2019
22:04:53 13.09.2019
«Ռեալ» - «Լևանտե». Զիդանի նախախաղային ասուլիսը
21:59:08 13.09.2019
Մարսելոյի գոլերը «Լևանտեի» դեմ խաղերում
21:05:15 10.09.2019
Գոնսալո Իգուայինի լավագույն 30 գոլերը «Ռեալում»
21:00:11 10.09.2019
«Ռեալի» լավագույն գոլերի հնգյակն օգոստոսին

Այլ տեսանյութեր

ՊԻՉԻՉԻ ԶԱՄՈՌԱ ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ ԱԿՈՒՄԲԻ ՌՄԲԱՐԿՈՒՆԵՐ
Ֆուտբոլիստ
Գ (11մ.)
Ֆուտբոլիստ
Գոր.
Գ
Խ
Ֆուտբոլիստ
Փոխ.
Ֆուտբոլիստ
Ընդ.
ԻԱ
ՉԼ
Գվ.
Մորենո
Վիլյառեալ
3
Ունայ Սիմոն
Ատլետիկ Բիլբաո
0,33
1
3
Կապա
Ատլետիկ Բիլբաո
3
Բենզեմա
Ռեալ Մադրիդ
2
2
0
0
Լորեն
Բետիս
3
Վացլիկ
Սևիլիա
0,33
1
3
Ռոբերտո
Բարսելոնա
2
Գարեթ Բեյլ
Ռեալ Մադրիդ
2
2
0
0
Ռաուլ Գարսիա
Ատլետիկ
2
Օբլակ
Ատլետիկո Մադրիդ
0,67
2
3
Պերես
Բարսելոնա
2
Լուկաս Վասկես
Ռեալ Մադրիդ
1
1
0
0
Գրիզման
Բարսելոնա
2
Ռուբեն
Օսասունա
0,67
2
3
Էմերսոն
Բետիս
2
Թոնի Կրոս
Ռեալ Մադրիդ
1
1
0
0
Անտոնիո Պուերտաս
Գրանադա
2
Այտոր Ֆերնանդես
Լևանտե
0,67
2
3
Չուչարելա
Խետաֆե
2

0
0
0
0
ՏԻՏՂՈՍՆԵՐ

20-րդ դարի լավագույն ակումբ
1

ՖԻՖԱ-ի ակումբային գավաթ
4

ՈՒԵՖԱ-ի
գավաթ
2

Եվրոպայի սուպերգավաթ
4

Միջմայրցամաքային գավաթ
3

Իսպանիայի սուպերգավաթ
10

Չեմպիոնների
լիգա
13

Արքայական
գավաթ
19

Իսպանիայի առաջնություն
33