Բենզեման իր 350-րդ խաղն անցկացրեց «Ռեալի» կազմում…
«Արքայական» ակումբի հարձակվող Կարիմ Բենզեման «Էյբարի» դեմ հանդիպմանը խաղադաշտ դուրս եկավ մեկնարկային կազմում ու դարձավ դուբլի հեղինակ: Բենզեման այս ցուցանիշը գրանցեց՝ թիմում անցկացնելով ութերորդ մրցաշրջանը: Մինչև այժմ ֆրանսիացին «Ռեալի» հետ հաղթել է 247 խաղ՝ դառնալով 176 գոլի հեղինակ:
2009/2010 մրցաշրջանում իր նորամուտն «սպիտակների» կազմում նշելուց հետո Բենզեման դարձել է Չեմպիոնների լիգայի(2), Աշխարհի ակումբային առաջնության(2), Եվրոպայի Սուպերգավաթի(2), Լա լիգայի(1), Արքայական գավաթի(2) և Իսպանիայի Սուպերգավաթի(1) հաղթող:
«Ռեալի» կազմում անցկացնելով 350 հանդիպում՝ Բենզեման մասնակցել է 6 մրցաշարերի: 235 խաղ ֆրանսիացին անցկացրել է Լա լիգայում, 70 հանդիպում՝ Չեմպիոնների լիգայում, 33 խաղ՝ Արքայական գավաթի խաղարկությունում, 6 խաղ՝ Իսպանիայի Սուպերգավաթում, 4-ը՝ Աշխարհի ակումբային առաջնությունում, 2-ը՝ Եվրոպայի Սուպերգավաթում: Ընթացիկ մրցաշրջանում Բենզեման 33 հանդիպում է անցկացրել՝ դառնալով 15 գոլի հեղինակ: Նա մասնակցել է թիմի 20 հաղթանակների:
Fenomeno, Realmadrid.am