Մադրիդի «Ռեալի» հարձակվող Գարեթ Բեյլը կարող է վերադառնալ Անգլիա: Ինչպես տեղեկացնում է Marca-ն, «Տոտենհեմի» նախկին ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են Լոնդոնի «Չելսին» ու «Մանչեսթեր Յունայթեդը»:
Երկու ակումբն էլ պատրաստ է 27-ամյա ուելսցու տրանսֆերի դիմաց 200 միլիոն եվրո հատկացնել: Նշվում է, որ եթե տեղափոխությունը կայանա, Բեյլը շաբաթական մոտ 400 հազար եվրո աշխատավարձ կստանա:
Հիշեցնենք, որ Բեյլի և «Ռեալի» միջև կնքված պայմանագրի ժամկետը գործում է մինչև 2022 թվականի ամառ: Ընթացիկ մրցաշրջանում Բեյլը մասնակցել է 16 խաղի՝ դառնալով 7 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ:
Fenomeno, Realmadrid.am