Իսպանիայի Գերագույն դատարանը չի բավարարել «արքայական» ակումբի հայցը կատալոնական TV3 հեռուստաընկերության դեմ:
2013 թվականին այդ հեռուստաընկերությունը տեսանյութ էր պատրաստել մադրիդյան ակումբի մասին՝ թիմի ֆուտբոլիստներին համեմատելով բորենիների հետ՝ տեսանյութում օգտագործելով վավերագրական կադրեր National Geographic հեռուստաընկերությունից:
Տեսանյութում նաև ներկայացվել են կադրեր, որտեղ Պեպեն ցուցադրվել է Հաննիբալ Լեկտերի դեմքով՝ «Գառների լռությունը» ֆիլմից:
Գերագույն դատարանն ընդունել է, որ տեսանյութում պրովոկացիոն ու սադրիչ կադրեր կան, սակայն այն «մարզական ծրագրից դուրս» չի համարել: Դատարանը շեշտել է, որ տեսանյութը ծաղրական ու քննադատական բնույթի է:
Նշենք, որ հեռուստաընկերության հաղորդավարը դժգոհության մեծ ալիքից հետո ներողություն էր խնդրել «Ռեալի» երկրպագուներից ու նրանցից, ովքեր վիրավորվել են ցուցադրված կադրերից:
2014 թվականին Մադրիդի դատարանը որոշել էր, որ հեռուստաընկերությունը պետք է 20 հազար եվրո տուգանք վճարի որպես բարոյական փոխհատուցում, սակայն Գերագույն դատարանը բեկանել է նաև այդ որոշումը:
Fenomeno, Realmadrid.am