Նաչոն և Լուկասը մասնակցել են Adidas-ի նոր խաղակոշիկների ներկայացմանը
«Մենք այժմ լավ ժամանակներ ենք ապրում, առաջնության առաջատարներն ենք և հիանալի ենք զգում: Շատ ենք ցանկանում 3 միավոր վաստակել «Էլ Կլասիկոյում»: Թիմը գտնվում է հիանալի մարզավիճակում և պետք է շարունակի նույն ոգով: Մենք երկար ժամանակ է՝ չգիտենք՝ ինչ է պարտությունը, և ցանկանում ենք մեր նպատակին հասնել նաև «Կամպ Նոուում»: Եթե մեզ հաջողվի հաղթել, ապա ևս մեկ քայլ կանենք դեպի տիտղոսը, որը նվաճում է կայուն թիմը, ոչ թե «Կլասիկոյի» հաղթողը: Պետք է առաջ գնալ և հաղթել»:
Զիդանի մասին.
«Մեծ առավելություն է այն, որ մեր միջև ընկերական հարաբերություններ են: Նա ինքն է եղել խաղացող և շատ նրբություններ գիտի: Զիդանը ձգտում է մեզ լավագույնը դարձնել, իսկ դա թիմի հետաքրքրությունների շրջանակում է»:
Երկրպագուների մասին.
«Մենք և երկրպագուները միասնական ենք. նրանք մեզ աջակցում են ամեն խաղի: Ես շնորհակալ եմ յուրաքանչյուրին և իմ գոհունակությունն եմ ուզում հայտնել յուրաքանչյուրին հաղթանակների մեծ թվով»:
Նպատակների մասին.
«Ռեալում» շատ են պահանջները. երկրպագուները ցանկանում են, որ մենք հաղթենք ամեն խաղի: Առաջիկայում մեզ սպասվում է Աշխարհի ակումբային առաջնությունը: Դա մեր մոտակա նպատակն է: Հետո պայքարը կթեժանա մյուս երեք մրցաշարերում: Հաղթանակն այն ամենն է, ինչ մենք ցանկանում ենք, և կփորձենք դա անել: Մարզիչը ճիշտ բառեր կգտնի թիմի համար: 31 խաղից բաղկացած անպարտելիության շարքը կարող է անցկացնել միայն մեծագույն ակումբը: Մենք ունենք լավագույն թիմ շատ բարձր մակարդակի ֆուտբոլիստներով»:
Նաչո.
«Եթե հաղթենք «Կամպ Նոուում», ապա լուրջ հայտ կներկայացնենք: Մենք լավ մարզավիճակում ենք, խաղադաշտում հիանալի կերպով համագործակցում ենք, ուժեղ խաղեր ենք անցկացնում առանց միավորների կորստի: Մենք անհամբերությամբ սպասում ենք «Կլասիկոյին», որպեսզի ցույց տանք մեզ լավագույն կողմից:
Մարզիչը ուժեղ թիմ է կառուցել: Բոլորս մեզ կարևոր ենք զգում ակումբում, իսկ դա ամենակարևորն է խաղացողի համար: Միակ բանը, որ ցանկանում ենք, անպարտելիության շարքը հնարավորինս երկարաձգելն է:
Անցած տարի «Բարսելոնայի» նկատմամբ տարած հաղթանակի մասին.
«Շատ լավ խաղ էր: «Կամպ Նոուում» հաղթանակը միշտ ուրախացնում է: Մենք լավագույն մարզավիճակում չինք այդ ժամանակ, և այդ հաղթանակը մեզ վստահություն ներշնչեց»:
Զիդանի մասին.
«Նա մեծ աշխատանք է տարել, խաղացողները՝ ևս: Ես կարծում եմ, որ այսօրվա «Ռեալը» լավագույնն է վերջին տարիներին»:
Իր մարզավիճակի մասին.
«Հնարավոր է՝ ես իմ լավագույն մարզավիճակում եմ: Պարբերաբար խաղադաշտ եմ դուրս գալիս և լավ ֆիզիկական վիճակում եմ գտնվում»:
Չեմպիոնների լիգայի մասին.
«Բարդ է Չեմպիոնների լիգայում հաղթանակ տանելը, իսկ անելը դա երկու անգամ շարունակ՝ ավելի բարդ : Աստիճանաբար կմոտենանք այդ նպատակին: Մենք պատասխանատու խաղ ունենք «Բորուսիայի» դեմ, և մենք ցանկանում ենք հաղթել, որպեսզի առաջին տեղը զբաղեցնենք խմբում: Ես խոստանում եմ սափրել իմ մորուքը, եթե երկրորդ անգամ անընդմեջ հաղթենք Չեմպիոնների լիգան»:
Հայկուհի Գրիգորյան, Realmadrid.am