Երկու հեթ-տրիկ ոչ վաղ անցյալում...
Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Խիխոնի «Սպորտինգի» դեմ խաղում դարձավ դուբլի հեղինակ ու հաղթանակ պարգևեց իր թիմին: 2016 թվականին Ռոնալդուն իր խաղերի շարքը հասցրեց 10-ի, որոնց ժամանակ նա դարձել է 2 և ավելի գոլի հեղինակ:
Այս շարքը Կրիշտիանուն սկսել է հունվարին: Ռոնալդուն դարձել է 5 դուբլի, 4 հեթ-տրիկի և 1 պենտա-տրիկի հեղինակ, որը եղել «Սելտայի» դեմ հանդիպմանը՝ 7-1:
Ռոնալդուն իսկական գոլահար է հյուրընկալվելիս: Լա լիգայի վերջին երկու խաղերում, որոնք կայացել են «Ալավեսի» ու «Ատլետիկոյի» դեմ հյուրընկալվելիս, նա հեթ-տրիկի հեղինակ է դարձել:
Fenomeno, Realmadrid.am