HalaMadrid TV MOBILE

Զիդան. «Ռոնալդուն պետք է այստեղ ավարտի իր կարիերան»
23:55:44 06.11.2016

«Արքայական» ակումբի գլխավոր մարզչի հետխաղյա մամուլի ասուլիսը

«Ես միշտ մտածում եմ թիմի մասին. դա այն է, ինչն ինձ անհանգստացնում է: Գոհ եմ յուրաքանչյուրի, այլ ոչ թե կոնկրետ խաղացողի աշխատանքից: Միշտ կլինի մեկը, ով կառանձնանա, սակայն ինձ դուր եկավ ողջ թիմը:

Մենք հասկանում ենք, թե ինչ աշխատանք ենք կատարում, և նույնիսկ 100 միավորը չեն կարող երաշխավորել հաղթանակը Լա լիգայում: Ավելի ու ավելի բարդ է դառնում դյուրին խաղերում հաղթելը. նման խաղեր գոյություն չունեն: Այսօր առաջին խաղակեսը բարդ էր մեզ համար: Այն բանից հետո, երբ գոլ խփեցինք, խաղը փոխվեց, և մենք լավ էինք վերահսկում հանդիպման ելքը երկրորդ խաղակեսում»:

Վնասվածք ունեցողների մասին.

«Կազեմիրոն խաղադաշտ է վերադարձել, սակայն շարունակում է վազքային վարժություններ կատարել և դեռևս չի աշխատել գնդակով: Կարևորն այն է, որ նա վերադարձել է խաղադաշտ. դա մի քանի օրվա հարց է: Ես ուրախ եմ, որ վերականգնվել է Մոդրիչը: Մնում են միայն Սերխիո Ռամոսն ու Պեպեն: Հուսով եմ, որ միջազգային խաղերի ընթացքում ոչ մի անակնկալի չենք հանդիպի»:

Կրիշտիանու Ռոնալդուի մասին.

«Ոչ մի վատ բան չկա: Մենք միշտ ուզում ենք, որ նա գոլեր խփի, և նա երեք գոլի հեղինակ դարձավ Վիտորիայում: Դուք կարող եք տեսնել, թե ինչ է անում նա խաղադաշտում, քանի որ միշտ ցանկանում է գոլ հեղինակել: Չեմ կարծում, թե նա անհանգստանում է: Ռոնալդուն լավ տեսք ունի: Ճիշտ է, որ նա սիրում է գոլեր խփել, հատկապես հենց այս մարզադաշտում, սակայն նա հանգիստ է:

Այն, ինչ պետք է անի Կրիշտիանուն, իր կարիերան այստեղ ավարտելն է: Նա եզակի է նրանով, ինչ անում է և ինչի արժանի է: Նրա երազանքն է այստեղ իր մարզական կարիերան ավարտելը, և ես ուրախ եմ, որ նա կարող է երկարաձգել պայմանագիրը և ավարտել իր ելույթները «Ռեալում», ինչպես արեցի և ես»:

Տուգանայինների մասին.

«Եթե գնդակը աջից է, ապա տուգանայինն իրացնում է Բեյլը, եթե ձախից՝ Ռոնալդուն: Կենտրոնով նրանք երկուսն էլ ունակ են անել դա: Խամեսը ևս կարող է տուգանայիններ իրացնել և այսօր մոտ էր նրան, որպեսզի գոլի հեղինակ դառնար: Ոչ մի պայմանավորվածություն չկա»:

Մատեո Կովաչիչի մասին.

«Նա իրոք շատ լավն է: Երբ բոլորը լավ մարզավիճակում լինեն, ապա հնարավոր է՝ նա ավելի քիչ խաղաժամանակ ստանա, բայց դա ոչինչ չի նշանակում: Նա իրեն լավ է զգում, լավ մարզվում է, և երևում է, որ ֆուտբոլից հաճույք է ստանում: Նա միշտ այդպիսին է անկախ այն փաստից՝ խաղո՞ւմ է, թե՞ ոչ: Մատեոն այսօր հարված ստացավ, բայց հուսով եմ, որ լուրջ վնասվածք չի լինի»:

Ռաֆայել Վարանի մասին.

«Մենք միշտ կարող ենք ինչ-որ բան բարելավել, և նա արեց դա: Ռաֆայելը ամեն խաղի հետ ավելի լավն է դառնում, և ես շատ երջանիկ եմ, որ նա համառորեն աշխատում է և իրեն ավելի վստահ է զգում: Այսօր մենք ոչ մի գոլ բաց չթողեցին, և ես ուրախ եմ դրա համար»:

Կարիմ Բենզեմայի մասին.

«Չկար ոչ մի բժշկական փաստաթուղթ, որ պետք է սպասեինք 24-ից մինչև 48 ժամ: Վաղը նա թեստեր կանցնի, որպեսզի տեսնենք, թե իր հետ ինչ է կատարվում: Նրա մոտ որոշակի բորբոքում կար, և մենք պետք է սպասենք, որ դա անցնի: Նա որոշ խնդիրներ ուներ, սակայն հուսով եմ, որ հաջորդ մի քանի օրերին նա իրեն ավելի լավ կզգա»:

Հայկուհի Գրիգորյան, Realmadrid.am

Աղբյուրը՝ Realmadrid.com
Կարդացվել է 3219 անգամ:
ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՆԱԵՎ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ
ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ

Տ

Թիմեր

Խ

Գոլեր

Մ

1

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

1

3 : 1

3

2

Սևիլիա

1

2 : 0

3

3

Մալյորկա

1

2 : 1

3

4

Վալյադոլիդ

1

2 : 1

3

5

Ատլետիկ Բիլբաո

1

1 : 0

3

6

Օսասունա

1

1 : 0

3

7

Ալավես

1

1 : 0

3

8

Ատլետիկո Մադրիդ

1

1 : 0

3

9

Վիլյառեալ

1

4 : 4

1

10

Գրանադա

1

4 : 4

1

Ամբողջական աղյուսակը

ԼԱ ԼԻԳԱ - ԸՆԹԱՑԻԿ ՏՈՒՐ

23/08 22:00

Բետիս

 : 

Սևիլիա

24/08 00:00

Լևանտե

 : 

Վիլյառեալ

24/08 19:00

Օսասունա

 : 

Էյբար

24/08 21:00

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

 : 

Վալյադոլիդ

24/08 23:00

Սելտա

 : 

Վալենսիա

24/08 23:00

Խետաֆե

 : 

Ատլետիկ Բիլբաո

25/08 19:00

Ալավես

 : 

Էսպանյոլ

25/08 19:00

Մալյորկա

 : 

Ռեալ Սոսյեդադ

25/08 21:00

Լեգանես

 : 

Ատլետիկո Մադրիդ

25/08 23:00

Բարսելոնա

 : 

Բետիս

Լա Լիգայի խաղացանկը

ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱ - ԸՆԹԱՑԻԿ ՏՈՒՐ

01.06 23:00

Տոտենհեմ

0 : 2

Լիվերպուլ

ՉԼ խաղացանկը և խմբային աղյուսակները

ՄԱՐԶԱԴԱՇՏ
A visual look at Di Stéfano!

ՀԱՐՑՈՒՄ
Ինչպե՞ս եք վերաբերվում Կուբոյի՝ «Մալյորկա» վարձավճարով տեղափոխությանը
Լավ. փորձառություն կունենա Լա լիգայում
Վատ. պետք է մնար «Կաստիլյայում»
Նորմալ
Արդյունքներ

Հարցումների արխիվ

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
WE ARE KINGS OF EUROPE!
ԶԱՐԿԵՐԱԿ
Աշխարհի առաջնություն 2018

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ / ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
17:52:50 23.08.2019
17:52:11 23.08.2019
17:51:33 23.08.2019
Մարսելոն անհամբերությամբ է սպասում «Բեռնաբեուում» նորից խաղալուն
17:50:46 23.08.2019
Ռամոսը գոլի հեղինակ է դարձել «Վալյադոլիդի» դեմ վերջին երկու խաղերում
17:50:17 23.08.2019
«Պատմական գոլեր». Զինեդին Զիդան
10:07:28 21.08.2019
Ասենսիոն վիրահատությունից հետո առաջին քայլերն է արել

Այլ տեսանյութեր

ՊԻՉԻՉԻ ԶԱՄՈՌԱ ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ ԱԿՈՒՄԲԻ ՌՄԲԱՐԿՈՒՆԵՐ
Ֆուտբոլիստ
Գ (11մ.)
Ֆուտբոլիստ
Գոր.
Գ
Խ
Ֆուտբոլիստ
Փոխ.
Ֆուտբոլիստ
Ընդ.
ԻԱ
ՉԼ
Գվ.
Ադուրիս
Ատլետիկ Բիլբաո
1
Ռուբեն
Օսասունա
100%
0
1
Կապա
Ատլետիկ Բիլբաո
1
Բենզեմա
Ռեալ Մադրիդ
1
1
0
0
Պաուլո
Էյբար
1
Ունայ Սիմոն
Ատլետիկ Բիլբաո
100%
0
1
Ֆեբաս
Մալյորկա
1
Թոնի Կրոս
Ռեալ Մադրիդ
1
1
0
0
Դանի Ռոդրիգես
Մալյորկա
1
Ֆերնանդո Պաչեկո
Ալավես
100%
0
1
Մոնտորո
Գրանադա
1
Լուկաս Վասկես
Ռեալ Մադրիդ
1
1
0
0
Սոլդադո
Գրանադա
1
Վացլիկ
Սևիլիա
100%
0
1
Սոլդադո
Գրանադա
1

0
0
0
0
Ֆեդե Վիկո
Գրանադա
1 (1)
Յան Օբլակ
Ատլետիկո Մադրիդ
100%
0
1
Պեպե Շեյխ
Սելտա
1

0
0
0
0
ՏԻՏՂՈՍՆԵՐ

20-րդ դարի լավագույն ակումբ
1

ՖԻՖԱ-ի ակումբային գավաթ
4

ՈՒԵՖԱ-ի
գավաթ
2

Եվրոպայի սուպերգավաթ
4

Միջմայրցամաքային գավաթ
3

Իսպանիայի սուպերգավաթ
10

Չեմպիոնների
լիգա
13

Արքայական
գավաթ
19

Իսպանիայի առաջնություն
33