Նաչոն կրկին թիրախում է
Թոմաս Վերմալենի, Ֆասիոյի ու Մանոլասի վնասվածքներից հետո հռոմեական ակումբը ցանկանում է հունվարին ձեռք բերել «Ռեալի» պաշտպան Նաչոյի տրանսֆերը, որով «Ռոման» հետաքրքրված էր դեռևս ամռանը:
Հուլիսին «Ռոման» պայմանագիր կնքեց Թոմաս Վերմալենի հետ՝ աչքը կտրելով «Ռեալի» ֆուտբոլիստից, սակայն իրադարձությունների դասավորվածությունը նորից Նաչոյի ծառայություններով հետաքրքրվելու առիթ է ստեղծել:
Բարդ է ասել՝ «արքայական» ակումբը կվաճառի՞ Նաչոյի տրանսֆերը, թե՞ ոչ, սակայն այն, որ գործարքը դյուրին չի լինելու հռոմեացիների համար, հստակ է:
Fenomeno, Realmadrid.am