HalaMadrid TV MOBILE

Զիդան.«Պետք է ցույց տանք ինտենսիվ խաղ առաջին րոպեներից»
22:29:42 23.09.2016

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հարցազրույց է տվել «Լաս Պալմասի» դեմ խաղից առաջ, որում «սերուցքայինները» կարող են պաշտպանել առաջատարի դիրքերը:

Ֆրանսիացի մասնագետը նշել է խաղի կարևորությունը. «Պետք է անպայման փոխել ինչ-որ բան ընդմիջման ժամանակ: Թիմի միակ խնդիրը՝ ինտենսիվ խաղն է: Եթե քո թիմը առաջին րոպեներից չի ցուցադրում ինտենսիվ խաղ, ուրեմն ֆուտբոլիտներին խաղը կտրվի դժվարությամբ: Այդպես եղավ «Վիլյառռալի» դեմ կայացած հանդիպման առաջին խաղակեսում: Իսկ երկրորդ խաղակեսը ստացավ այլ պատկեր, որովհետև մենք փոխեցինք խաղի տեմպը:

Ստանդարտ դիրքերի համար թիմում կան շատ հիանալի ֆուտբոլիստներ: Խաղերին պատրաստվելու ժամանակ մենք ուշադրություն ենք դարձնում նաև ֆուտբոլիտների կազմվածքի վրա: Մենք գիտենք, որ նրանք կարևոր զենք են յուրաքանչյուր խաղում»:

Կազեմիրոյի վնավածքի մասին.

«Թիմում ոչինչ չի փոխվի, քանի որ մեր նպատակը մնում է նույնը, անկախ նրանից, թե ով է գտնվում մարզադաշտում: Կորցնելով ինչ-որ մի խաղացողի` կարող են փոխվել մեր մտքերը բայց նպատակը կմնա նույնը՝ փնտրել գնդակը և խաղալ հակառակորդի կիսադաշտում: Մեր գաղափարը միշտ մեկն է, անկախ նրանից, թե ով է խաղում»:

Բենզեմայի և Մորատայի մասին.

«Մենք պետք է անենք ամեն ինչ: Մենք դեռ պետք է անցկացնենք ավելի քան 60 խաղ և դրա համար մեզ պետք է ամբողջ թիմը: Կարիմին և Ալվարոյին միանում է նաև Մարիանոն: Նա կարող է ստանալ հիանալի շանս` շատ անհրաժեշտ պահի: Այս դիրքում կարող են խաղալ շատ ֆուտբոլիստներ: Կարիմը վերադարձել է և ես ուրախ եմ այդ կապակցությամբ»:

Կեյլոր Նավասի և Կոենտրաուի մասին.

Կեյլորը կլինի հայտացուցակում: Ֆաբիոն վերադարձել է սովորական մարզումների և նա նույնպես կարող էր լինել հայտացուցակում: Նրա հետ ամեն ինչ լավ է, բայց հնարավոր է, որ նա ցույց չտա այն խաղը, որին սովոր են բոլորը: Դա նորմալ է, քանի որ նա բաց է թողել 5-6 ամիս: Նա ուրախ է և համարյա պատրաստ է: Նա կարող է ցույց տալ 100 տոկոսանոց խաղ, երբ կմիանա թիմին, իսկ հիմա նա մարզվում է բարձր տրամադրությամբ»:

Մարսելոյի և Կազեմիրոյի մասին.

«Ես միշտ մտահոգվում եմ, երբ ինչ-որ մեկը վնասվածք է ստանում: Մեկնարկային կազմի երկու խաղացող ունեն վնասվածք: Մենք ոչինչ չենք կարող անել վնավածքների դեմ: Հուսով եմ, որ դրանք լուրջ չեն և նրանք շուտ կվերադառնան: Մենք ունենք մեծ կազմ և կան շատ խաղացողներ, ովքեր կարող են փոխարինել նրանց: Ես որոշել եմ, թե ով կխաղա վաղը նրանց փոխարեն:

Մենք վաղը կանցկացնենք հերթական հանդիպումը, իսկ երեքշաբթի կլինի ևս մեկ հանդիպում: Ես կարող եմ մտածել հաջորդ խաղի մասին, բայց պետք չէ կազմել պլաններ ապագայի հետ կապված: Չենք կարող մտածել երեքշաբթի օրվա հանդիպման մասին, քանի որ շատ բան կարող է փոխվել մինչև երեքշաբթի, ինչպես դա եղավ Մարսելոյի և Կազեմիրոյի դեպքում: Մենք մտածում ենք վաղվա խաղի մասին: Իհարկե դժվար է, երբ ինչ-որ մեկը վնասվածք է ստանում: Կազեմիրոյի դեպքում չկա խաղացող, ով կխաղա այնպես, ինչպես նա: Բայց կան շատ լուծումներ և դա խնդիր չէ մեզ համար»:

BBC-ի մարզավիճակի մասին.

«BBC-ին լավ մարզավիճակում է: Իհարկե, նրանք կարող են ավելին: Եթե նույնիսկ յուրաքանչյուրը խփի մեկական գոլ խաղում, պետք է փորձեն անել ավելին, որպեսզի խփեն երկուսը կամ երեքը: Ես բավականություն եմ ստանում նրանից, ինչ-որ նրանք անում են, բայց դժգոհ եմ նրանց գործողություններից` վերջին հանդիպման առաջին խաղակեսում: Բայց սա վերաբերվում է բոլորին, ոչ թե երկու կամ երեք խաղացողի: Ես չեմ պատրաստվում ինչ-որ խաղացողի առանձնացնել թիմից: BBC-ին կատարելագործվում է ամեն օր: Մենք ունենք շատ սպասելիքներ նրանցից և նրանք էլ գիտեն, թե ինչ ենք մենք ակնկալում նրանցից»:


Վահագն Նազարյան, RealMadrid.am

Աղբյուրը՝ Realmadrid.com
Կարդացվել է 3859 անգամ:
ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՆԱԵՎ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՆԱԵՎ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ
Melbet
ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ

Տ

Թիմեր

Խ

Գոլեր

Մ

1

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

24

46 : 16

53

2

Բարսելոնա

24

57 : 29

52

3

Խետաֆե

24

36 : 22

42

4

Ատլետիկո Մադրիդ

24

25 : 17

40

5

Սևիլիա

24

31 : 25

40

6

Վիլյառեալ

24

42 : 32

38

7

Վալենսիա

24

35 : 34

38

8

Ռեալ Սոսյեդադ

23

39 : 31

37

9

Գրանադա

24

29 : 31

33

10

Ատլետիկ Բիլբաո

24

23 : 20

31

Ամբողջական աղյուսակը

ԼԱ ԼԻԳԱ - ԸՆԹԱՑԻԿ ՏՈՒՐ

15/02 00։00

Վալենսիա

2 : 2

Ատլետիկո Մադրիդ

15/02 16։00

Մալյորկա

1 : 0

Ալավես

15/02 19։00

Բարսելոնա

2 : 1

Խետաֆե

15/02 21։30

Վիլյառեալ

2 : 1

Լևանտե

16/02 00։00

Գրանադա

2 : 1

Վալյադոլիդ

16/02 15։00

Սևիլիա

2 : 2

Էսպանյոլ

16/02 17։00

Լեգանես

0 : 0

Բետիս

16/02 21։30

Ատլետիկ Բիլբաո

0 : 1

Օսասունա

17/02 00։00

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

2 : 2

Սելտա

Հետաձգված

Էյբար

 : 

Ռեալ Սոսյեդադ

Լա Լիգայի խաղացանկը

ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱ - ԸՆԹԱՑԻԿ ՏՈՒՐ

19.02.20 00:00

Ատլետիկո Մադրիդ

1 : 0

Լիվերպուլ

19.02.20 00:00

Բորուսիա Դորտմունդ

2 : 1

ՊՍԺ

20.02.20 00:00

Ատալանտա

4 : 1

Վալենսիա

20.02.20 00:00

Տոտենհեմ

0 : 1

Լեյպցիգ

26․02․20 00։00

Չելսի

 : 

Բավարիա

26․02․20 00։00

Նապոլի

 : 

Բարսելոնա

27․02․20 00։00

Լիոն

 : 

Յուվենտուս

27․02․20 00։00

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

 : 

Մանչեսթեր Սիթի

ՉԼ խաղացանկը և խմբային աղյուսակները

ՄԱՐԶԱԴԱՇՏ
A visual look at Di Stéfano!

ՀԱՐՑՈՒՄ
Ի՞նչ արդյունք կգրանցվի «Ռեալ» - «Մանչեսթեր Սիթի» խաղում
«Ռեալը» կհաղթի
«Սիթին» կհաղթի
Ոչ-ոքի
Արդյունքներ

Հարցումների արխիվ

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
WE ARE KINGS OF EUROPE!
ԶԱՐԿԵՐԱԿ
Աշխարհի առաջնություն 2018

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ / ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
10:31:08 18.02.2020
01:56:11 17.02.2020
00:51:20 14.02.2020
Էդեգորը կրկին գոլ է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
20:56:44 09.02.2020
«Օսասունա» - «Ռեալ»՝ 1-4․ Խաղի տեսությունը
00:16:54 07.02.2020
«Ռեալ» - «Ռեալ Սոսյեդադ»՝ 3-4․ Խաղի տեսությունը
21:03:48 01.02.2020
«Ռեալ» - «Ատլետիկո»՝ 1-0․ Խաղի տեսությունը

Այլ տեսանյութեր

ՊԻՉԻՉԻ ԶԱՄՈՌԱ ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ ԱԿՈՒՄԲԻ ՌՄԲԱՐԿՈՒՆԵՐ
Ֆուտբոլիստ
Գ (11մ.)
Ֆուտբոլիստ
Գոր.
Գ
Խ
Ֆուտբոլիստ
Փոխ.
Ֆուտբոլիստ
Ընդ.
ԻԱ
ՉԼ
Գվ.
Մեսի
Բարսելոնա
14 (2)
Օբլակ
Ատլետիկո Մադրիդ
0.71
17
24
Մեսի
Բարսելոնա
12
Բենզեմա
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
18
13
4
1
Բենզեմա
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
13 (2)
Դավիդ Սորիա
Խետաֆե
0.92
22
24
Սուարես
Բարսելոնա
7
Ռոդրիգո
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
7
2
4
1
Սուարես
Բարսելոնա
11 (1)
Վացլիկ
Սևիլիա
1.04
25
24
Ռոդրիգո
Վալենսիա
7
Ռամոս
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
7
5
2
0
Ռոջեր
Լևանտե
10 (4)
Մասիպ
Վալյադոլիդ
1.13
27
24
Պորտու
Ռեալ Սոսյեդադ
7
Մոդրիչ
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
4
3
1
0
Ժերար Մորենո
Վիլյառեալ
10
Այտոր Ֆերնանդես
Լևանտե
1,50
36
24
Տորես
Օսասունա
6
Կազեմիրո
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
4
3
1
0
ՏԻՏՂՈՍՆԵՐ

20-րդ դարի լավագույն ակումբ
1

ՖԻՖԱ-ի ակումբային գավաթ
4

ՈՒԵՖԱ-ի
գավաթ
2

Եվրոպայի սուպերգավաթ
4

Միջմայրցամաքային գավաթ
3

Իսպանիայի սուպերգավաթ
11

Չեմպիոնների
լիգա
13

Արքայական
գավաթ
19

Իսպանիայի առաջնություն
33