Ինչպես հայտնի է, առաջիկա հանգստյան օրերին նշանակված են հավաքականների ընկերական և 2018 թվականի աշխարհի առաջնության որակավորման փուլի բազմաթիվ հանդիպումներ, և Մադրիդի «Ռեալի» 12 ֆուտբոլիստներ հրավիրվել են իրենց ազգային հավաքականներ: Այսպես.
Իսպանիայի հավաքական - Իսկո, Նաչո, Սերխիո Ռամոս
Պորտուգալիայի հավաքական-Կրիշտիանու Ռոնալդու և Պեպե
Ֆրանսիայի հավաքական - Ռաֆայել Վարան
Գերմանիայի հավաքական - Թոնի Կրոս
Խորվաթիայի հավաքական - Լուկա Մոդրիչ և Մաթեո Կովաչիչ
Վերոնշյալ բոլոր հավաքականները ընկերական հանդիպումներ են անկացնելու իսկ ահա Բրազիլիայի, Կոլումբիայի և Կոստա Ռիկայի հավաքականները, որտեղ համապատասխանաբար հանդես են գալու Դանիլոն, Խամեսը և Կեյլոր Նավասը մասնակցելու են 2018 թվականին Ռուսաստանում կայանալիք աշխարհի առաջնության որակավորման փուլին:
Բավականին ուշագրավ է այն փաստը, որ իրենց ազգային հավաքականներ չեն հրավիրվել Մարսելոն, Դանի Կարվախալը և Գարեթ Բեյլը:
Արման Չոբանյան, Realmadrid.am