HalaMadrid TV MOBILE

Դիեգո Ֆորլանը մանրամասն անդրադարձել է Զիդանի նշանակմանը
19:26:27 07.01.2016

Ուրուգվայցի հայտնի ֆուտբոլիստ Դիեգո Ֆորլանն անդրադարձել է Զինեդին Զիդանի՝ Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչի պաշտոնում նշանակմանը: Այս մասին Ֆորլանը գրել է «The National»-ում:

«2006 թվականին ես մասնակցել եմ Զինեդին Զիդանի՝ «Ռեալի» կազմում վերջին հանդիպմանը: «Բեռնաբեուն» լի էր: Այնտեղ կար շուրջ 78,000 հանդիսական, և ես 2 գոլ խփեցի, իսկ հանդիպումն ավարտվեց 3:3 հաշվով:

Երկրորդ գոլս խփեցի 85-րդ րոպեին, ու մենք 2:3 հաշվով առաջ անցանք: Ես կարծում էի՝ հիշարժան հաղթանակ է լինելու մեզ համար, սակայն գիտեք՝ ինչպիսին է «Մադրիդը». նրանք հավասարեցրին հաշիվը խաղավարտից երկու րոպե առաջ:

Մրցավարի եզրափակիչ սուլիչի ձայնի հնչելուց հետո ես լավագույնը մաղթեցի Զիդանին ապագայի համար: Դուք կարող էիք տեսնել, որ դա շատ զգացմունքային երեկո էր Զիդանի համար. չէ՞ որ դա նրա վերջին ակումբային խաղն էր: Դրանից վեց շաբաթ անց նա իր վերջին խաղն անցկացրեց նաև հավաքականում: Աշխարհի 2006 թվականի առաջնության եզրափակիչում նա կարողացավ գոլի հեղինակ դառնալ, սակայն հեռացվեց խաղադաշտից Մարկո Մատերացիին հարվածելու պատճառով: Դա, իհարկե, բարձրակարգ կարիերան ավարտելու ամենալավ ճանապարհը չէր Զիդանի համար:

Զիդանն աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկն է, ում հետ ես երբևէ խաղացել եմ: Նա ամենահիասքանչ ֆուտբոլիստն է աշխարհում, որ հասել է իր գագաթնակետին: Նա ուժեղ էր ու բարձրահասակ, շատ հմուտ ու հրաշալի տեխնիկայով: Նա կարողանում էր պահել գնդակը, ու գրեթե անհնար էր նրանից խլել այն: Նա բոլոր առումներով եզակի էր:

Այն, որ Զիդանը հրաշալի ֆուտբոլիստ է եղել, դեռ չի խոսում այն մասին, որ նույնպիսի մարզչական կարիերա է նրան սպասվում: Շատ մեծագույն ֆուտբոլիստներ են եղել, որ փորձել են զբաղվել մարզչական գործունեությամբ, սակայն եղել են այնպիսիք, (օրինակ՝ Ֆերգյուսոնը, Մոուրինյոն ու Վենգերը), որ չեն ունեցել ֆուտբոլիստի փառահեղ կարիերա, սակայն մարզչական ոլորտում հիմնասյուն են: Նույնը կարող եմ ասել Ռաֆա Բենիտեսի մասին, ում փոխարինելու է եկել Զինեդին Զիդանը: Իհարկե դժվար էր պատկերացնել Բենիտեսի պարագայում, որ նրա գլխավորությամբ «Ռեալը» տնային խաղում կարող էր 0:4 հաշվով պարտվել «Բարսելոնային», իսկ գլխավոր մարզիչը դրա արդյունքում շարունակեր մնալ իր դիրքում:

Զիդանն առավելություններ ունի Բենիտեսի նկատմամբ: Օրինակ՝ բոլոր ֆուտբոլիստներն անխտիր հարգում են նրան, քանի որ նրանք հասկանում են ու տեղյակ են, թե Զիդանն ինչ էր կարողանում անել խաղադաշտում: Ֆուտբոլիստների համար այսպես է. նրանք հասկանում են, որ այն, ինչ ասում է Զիդանը, միայն խոսակցություններ չեն, և գիտակցում են, որ նրանց մարզում է այս ասպարեզի մեծագույն մարդկանցից մեկը, որից հաստատ կարելի է շատ բան սովորել սեփական խաղը բարելավելու համար: Նրանք միանշանակ կլսեն Զիդանին:

Զիդանը ներկայիս կազմի շատ ֆուտբոլիստների հետ աշխատել է, երբ Կարլո Անչելոտիի օգնականն էր, ում հետ միասին թիմը նվաճեց Չեմպիոնների լիգայի հաղթողի կոչումը տասներորդ անգամ: Նա լավ տեղյակ է «Ռեալի» սաների մասին, քանի որ գլխավորում էր ակումբի պահեստային թիմը: Ես գիտեմ հրաշալի ֆուտբոլիստների, ովքեր «Ռեալի» սան են, բայց թիմում հանդես չեն գալիս: Վստահ եմ, որ երկրպագուները միայն ուրախ կլինեն տեսնել, որ հրաշալի ֆուտբոլիստներ են թիմում հանդես գալիս, որոնք իրենց սաներն են:

Այս ամենից բացի՝ Զիդանը տարիներ շարունակ մոտ է եղել «Ռեալին», ապրել է Իսպանիայի մայրաքաղաքում ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց հետո: Նա գիտի՝ ով ով է, նա այդ ամենի մի մասնիկն է կազմում... Եվ շատ կարևոր մի բան՝ նա հրաշալի փոխհարաբերություններ ունի Ֆլորենտինո Պերեսի հետ:

Ես հաջողություն եմ մաղթում Զինեդին Զիդանին. նա դրա կարիքը կունենա»,- գրել է Դիեգո Ֆորլանը:

Գևորգ Մովսիսյան, ©Realmadrid.am

Աղբյուրը՝ «The National»
Կարդացվել է 7370 անգամ:
ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՆԱԵՎ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ
ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ

Տ

Թիմեր

Խ

Գոլեր

Մ

1

Բարսելոնա

38

90 : 36

87

2

Ատլետիկո Մադրիդ

38

55 : 29

76

3

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

38

63 : 46

68

4

Վալենսիա

38

51 : 35

61

5

Սևիլիա

38

61 : 45

59

6

Խետաֆե

38

48 : 35

59

7

Էսպանյոլ

38

48 : 50

53

8

Ատլետիկ Բիլբաո

38

41 : 44

53

9

Ռեալ Սոսյեդադ

38

45 : 46

50

10

Բետիս

38

44 : 52

50

Ամբողջական աղյուսակը

ԼԱ ԼԻԳԱ - ԸՆԹԱՑԻԿ ՏՈՒՐ

18/05 22:00

Ալավես

2 : 1

Ժիրոնա

18/05 22:00

Սելտա

2 : 2

Ռայո Վալեկանո

18/05 22:00

Էսպանյոլ

2 : 0

Ռեալ Սոսյեդադ

18/05 22:00

Խետաֆե

2 : 2

Վիլյառեալ

18/05 22:00

Հուեսկա

2 : 1

Լեգանես

18/05 22:00

Սևիլիա

2 : 0

Ատլետիկ Բիլբաո

18/05 22:00

Լևանտե

2 : 2

Ատլետիկո Մադրիդ

18/05 22:00

Վալյադոլիդ

0 : 2

Վալենսիա

19/05 14:00

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

0 : 2

Բետիս

19/05 18:15

Էյբար

2 : 2

Բարսելոնա

Լա Լիգայի խաղացանկը

ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱ - ԸՆԹԱՑԻԿ ՏՈՒՐ

01.06 23:00

Տոտենհեմ

0 : 2

Լիվերպուլ

ՉԼ խաղացանկը և խմբային աղյուսակները

ՄԱՐԶԱԴԱՇՏ
A visual look at Di Stéfano!

ՀԱՐՑՈՒՄ
Կո՞ղմ եք, որ Անդրեյ Լունինն առաջիկա մրցաշրջանում լինի «Ռեալի» երկրորդ դարպասապահը
Այո
Ոչ
Արդյունքներ

Հարցումների արխիվ

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
WE ARE KINGS OF EUROPE!
ԶԱՐԿԵՐԱԿ
Աշխարհի առաջնություն 2018

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ / ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
23:56:53 16.07.2019
23:54:59 16.07.2019
20:30:42 09.07.2019
Նավասի 33 հիասքանչ սեյվերը 2018/2019 մրցաշրջանում
20:27:00 09.07.2019
«Ռեալը» գալիս է
16:51:07 02.07.2019
«Ռեալի» ֆուտբոլիստների 50 լավագույն հնարքներն ավարտված մրցաշրջանում
00:56:09 27.06.2019
«Ռեալի» լեգենդ Ռաուլը 42 տարեկան է

Այլ տեսանյութեր

ՊԻՉԻՉԻ ԶԱՄՈՌԱ ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ ԱԿՈՒՄԲԻ ՌՄԲԱՐԿՈՒՆԵՐ
Ֆուտբոլիստ
Գ (11մ.)
Ֆուտբոլիստ
Գոր.
Գ
Խ
Ֆուտբոլիստ
Փոխ.
Ֆուտբոլիստ
Ընդ.
ԻԱ
ՉԼ
Գվ.
Մեսսի
Բարսելոնա
36 (4)
Օբլակ
Աթլետիկո
0,73
27
37
Մեսսի
Բարսելոնա
13
Բենզեմա
Ռեալ Մադրիդ
29
21
3
5
Բենզեմա
Ռեալ Մադրիդ
21 (3)
Տեր Շտեգեն
Բարսելոնա
0,91
32
35
Սարաբիա
Սեւիլյա
13
Բեյլ
Ռեալ Մադրիդ
13
10
3
0
Սուարես
Բարսելոնա
21 (4)
Սորիա
Խետաֆե
0,92
34
37
Ջոնի
Ալավես
10
Ռամոս
Ռեալ Մադրիդ
8
6
0
2
Ասպաս
Սելտա
20 (5)
Նետու
Վալենսիա
1
34
34
Բեն Յեդեր
Սևիլյա
10
Իսկո
Ռեալ Մադրիդ
6
3
1
2
Ստուանի
Ժիրոնա
19 (5)
Էրերին
Աթլետիկ
1,03
32
31
Գրիզման
Աթլետիկո
9
Ասենսիո
Ռեալ Մադրիդ
4
1
0
3
ՏԻՏՂՈՍՆԵՐ

20-րդ դարի լավագույն ակումբ
1

ՖԻՖԱ-ի ակումբային գավաթ
4

ՈՒԵՖԱ-ի
գավաթ
2

Եվրոպայի սուպերգավաթ
4

Միջմայրցամաքային գավաթ
3

Իսպանիայի սուպերգավաթ
10

Չեմպիոնների
լիգա
13

Արքայական
գավաթ
19

Իսպանիայի առաջնություն
33