HalaMadrid TV MOBILE

Թիմ առանց խաղաոճի
16:37:34 30.11.2015

Իսպանիայի Լա լիգայի 13-րդ տուրում Բիլբաոյի «Էյբարն» «Իպուրուա» մարզադաշտում հյուրընկալեց Մադրիդի «Ռեալին»: Վերջին մի քանի խաղը ձախողող «Ռեալից» երկրպագուները մեծ ակնկալիքներ ունեին. չէ՞ որ վերջին անգամ «արքայական» ակումբը խաղադաշտ էր դուրս եկել նոյեմբերի 3-ին՝ ֆրանսիական «Պարի Սեն Ժերմենի» նկատմամբ 1:0 հաշվով հաղթանակ գրանցելով: Հիմա շատերին կհետաքրքրի, թե ինչու նոյեմբերի երեքին. ի վերջո ՊՍԺ-ի հետ խաղից հետո «Ռեալն» անցկացրել է ևս երեք հանդիպում նախքան «Էյբերին» հյուրընկալվելը: Իսկապես իրավացի եք, սակայն ես էլ չեմ սխալվում, քանի որ այն «Ռեալը», որին կարելի է ինչ-որ չափով տեսնել, խաղադաշտ է դուրս եկել վերջին անգամ վերոնշյալ խաղին: 

ՊՍԺ-ի նկատմամբ տարած հաղթանակը, արդարև, փառահեղ համարել չի կարելի, սակայն այդ հանդիպմանը երևում էր ինչ-որ ցանկություն, նպատակ ու գործողություններ, որոնցով թիմը ցանկանում էր հաջողության հասնել: Արդյունքում Նաչոյի՝ գնդակին անհասկանալի հպումից հետո ֆրանսիական ակումբի դարպասապահ Քևին Տրապի զավեշտալի խառնաշփոթության հետևանքով գնդակը հայտնվեց ցանցում, ու «Ռեալը» հաղթեց 1:0 հաշվով: Եթե այս խաղին էլ մի քիչ ռեալ նայենք, ապա միանշանակ կնկատենք, որ այս հանդիպումն էլ պոտենցիալ ոչ-ոքի էր, ինչպես ՊՍԺ-ի հետ նախորդած խաղը: Սակայն «Ռեալը» փորձում էր, «Ռեալը» պայքարում էր, «Ռեալն» անում էր ինչ-որ բան, բայց ոչ ամեն ինչ... Ի վերջո մրցակիցը Գաել Անդոնյանի «Դիժոնը» չէր կամ Աղվան Պապիկյանի «Բելխատուվը». մրցակիցը Ֆրանսիայի չեմպիոն «Պարի Սեն Ժերմենն» էր:

ՊՍԺ-ին 1:0 հաշվով հաղթելուց հետո Ռաֆայել Բենիտեսը որոշեց, որ թիմի տակտիկական դասավորությունն այնպիսին է, ինչպիսին երևի ինքն էր փորձում կազմել «Ռեալ» տեղափոխության մասին իր ամենահին ու ամենաանուշ երազներում: Նույն 4-3-3 դասավորությամբ «Ռեալը» խաղադաշտ դուրս եկավ «Սևիլիայի» «Ռամոն Սանչես Պիսխուան» մարզադաշտ՝ հերթական հաջողությանը հասնելու արդեն «Սևիլիայի» նկատմամբ: ՊՍԺ-ի հետ խաղի համեմատ՝ մեկնարկային կազմում փոխարինվել էր Մարսելոն, որի փոխարեն հանդես էր գալիս Նաչոն, Վարանի փոխարեն խաղում էր Պեպեն, իսկ հարձակման գծում Խեսեի փոխարեն խաղադաշտ էր դուրս եկել Գարեթ Բեյլը, ում Բենիտեսը խաղացնում էր որպես 9 համար: 

«Ռեալին» չհաջողվեց ոչ միայն առավելության հասնել «Սևիլիայի» նկատմամբ, այլև նույնիսկ՝ ոչ-ոքի կորզել, թեպետ խաղի սկզբնամասում հաշվի մեջ առջևում էր Սերխիո Ռամոսի՝ «ուսի գնով» գոլի արդյունքում: Կեյլոր Նավասի գործոնն այստեղ իր ազդեցությունն ունեցավ. նրա փոխարեն խաղադաշտ էր դուրս եկել Կիկո Կասիլյան, ով, իր հնարավորությունն ստանալով, հենց առաջին խաղում 3 գնդակ ընդունեց սեփական դարպասը: Այստեղ, իհարկե, ճիշտ չի լինի մեղադրել Կիկո Կասիլյային, քանի որ նա միջինից բարձր կարգ ունեցող դարպասապահ է: Այդ ընդունած 3 գնդակն ավելի շատ ցույց տվեցին, որ «Ռեալը» խնդիրներ ունի պաշտպանվելիս, և եթե գնդակ չի ընդունում սեփական դարպասը, դա ոչ թե պաշտպանության հրաշալի խաղի արդյունքն է, այլ դա նշանակում է, որ Կեյլոր Նավասը կրկին «Բեթմենի շորերով է» խաղադաշտ ելել:

«Սևիլիային» պարտվելուց հետո Ռաֆա Բենիտեսը հասկացավ, որ այսպես լինել չի կարող, ու որոշեց փոխել տակտիկան «Բարսելոնայի» դեմ «Սանտիագո Բեռնաբեուում» կայանալիք հանդիպմանը: 4-3-3-ից անցում կատարվեց 4-2-3-1-ի: Նավասը վերադարձավ կազմ, ու Բենիտեսին թվաց, թե վերջ. պաշտպանության խնդիրներն արդեն լուծված են: Պեպեի փոխարեն կենտրոնական պաշտպանությունում վստահեց Ռաֆայել Վարանին, իսկ Նաչոյի փոխարեն՝ Մարսելոյին, որին ստիպված եղավ փոխարինել՝ արդյունքում խաղադաշտ դուրս բերելով Դանի Կարվախալին: Կիսապաշտպանությունում Կազեմիրոյին արժանի չհամարեց վստահել, քանի որ Խամեսն արդեն ապաքինվել էր, Բենզեման նույնպես կարող էր մասնակցել խաղին: Հենց այս գործոնները խանգարեցին Բենիտեսին ճիշտ որոշում կայացնելու հարցում: Խամեսի ու Բենզեմայի բացակայության պարագայում, վստահ եմ, Ռաֆան նորից խաղադաշտ դուրս կբերեր այն կազմը, որը պարտվեց «Սևիլիային»: Սակայն Բենիտեսին թվաց, թե Խամեսի ու Բենզեմայի ապաքինմամբ պայմանավորված՝ կարելի է հարձակվողական ֆուտբոլ ցուցադրել «Բարսելոնայի» նկատմամբ ու հաղթել նրանց: Փոխվեց և´ տակտիկական դասավորությունը, և´ վստահությունը սեփական ուժերի նկատմամբ վերածվեց ինքնավստահության, փոխվեց նաև ոճը: Արդյունքում գիտենք՝ ինչ ստացվեց...

Ո՞վ է ասել, որ հաղթում են միայն հարձակվողական ֆուտբոլով.

Բենիտեսը պարզապես պարտավոր էր այս ամենի հետ հաշվի նստել. նա պետք է հասկանար, որ Բեյլ, Ռոնալդու, Խամես, Բենզեմա խաղադաշտ դուրս բերելով մեկնարկային կազմում՝ պաշտպանություն-կիսապաշտպանություն կապում խանգարումներ էին լինելու, ինչը «Բարսելոնայի» հետ խաղում անելը հավասարազոր է խարխուլ մակույկով ծովին հանձնվելուն, ինչպես կասեր մեծն Ավետիք Իսահակյանը:

Այս խոսքերիս տակ դրոշմակնիք դրվեց թիմի վերջին հանդիպմանը: Խաղադաշտում պարզապես անկարգապահ ու անմիտ ֆուտբոլ էր: Քայլը քայլին չէր հաջորդում, մի քիչ կոպիտ ասեմ՝ շունը տիրոջը չէր ճանաչում: Իհարկե «Ռեալը» հաղթեց, ու հաղթողին չեն քննադատում: Ներեցե´ք, բայց ո´չ. «Ռեալը» երեկ չէր մեկնել Բիլբաո, և շուրջ մեկ ամիս է՝ «Ռեալը» «տանից դուրս չի եկել»: Երեկ «Էյբարին» հաղթեց «Ռեալի» կարգը, այլ ոչ «Ռեալը», իսկ խաղադաշտում էր մեծ հաշվով միայն Մոդրիչը՝ մաեստրոն:

Լուսանկարը՝ «8 Productions»  

Լավագույն սպասումներով՝ Գևորգ Մովսիսյան, ©Realmadrid.am

Աղբյուրը՝ Realmadrid.am
Կարդացվել է 6361 անգամ:
ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՆԱԵՎ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՆԱԵՎ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ
ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ

Տ

Թիմեր

Խ

Գոլեր

Մ

1

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

15

32 : 11

34

2

Բարսելոնա

14

36 : 16

31

3

Սևիլիա

15

19 : 14

30

4

Ռեալ Սոսյեդադ

15

26 : 18

26

5

Ատլետիկ Բիլբաո

15

17 : 9

26

6

Ատլետիկո Մադրիդ

16

16 : 10

26

7

Խետաֆե

15

23 : 16

24

8

Վալենսիա

15

22 : 21

23

9

Օսասունա

15

21 : 17

22

10

Գրանադա

15

20 : 20

21

Ամբողջական աղյուսակը

ԼԱ ԼԻԳԱ - ԸՆԹԱՑԻԿ ՏՈՒՐ

07/12 00:00

Վիլյառեալ

0 : 0

Ատլետիկո Մադրիդ

07/12 16:00

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

2 : 0

Էսպանյոլ

07/12 19:00

Գրանադա

 : 

Ալավես

07/12 21:30

Լևանտե

 : 

Վալենսիա

08/12 00:00

Բարսելոնա

 : 

Մալյորկա

08/12 15:00

Էյբար

 : 

Խետաֆե

08/12 17:00

Բետիս

 : 

Ատլետիկ Բիլբաո

08/12 19:00

Վալյադոլիդ

 : 

Ռեալ Սոսյեդադ

08/12 21:30

Լեգանես

 : 

Սելտա

09/12 00:00

Օսասունա

 : 

Սևիլիա

Լա Լիգայի խաղացանկը

ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱ - ԸՆԹԱՑԻԿ ՏՈՒՐ

12/12 00:00

ՊՍԺ

 : 

Գալաթասարայ

12/12 00:00

Բրյուգե

 : 

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

12/12 00:00

Բավարիա

 : 

Տոտենհեմ

12/12 00:00

Օլիմպիակոս

 : 

Ցրվենա Զվեզդա

11/12 21:55

Շախտյոր

 : 

Ատալանտա

11/12 21:55

Դինամո Զագրեբ

 : 

Մանչեսթեր Սիթի

12/12 00:00

Բայեր Լևերկուզեն

 : 

Յուվենտուս

12/12 00:00

Ատլետիկո Մադրիդ

 : 

Լոկոմոտիվ Մոսկվա

10/12 21:55

Նապոլի

 : 

Գենկ

10/12 21:55

Զալցբուրգ

 : 

Լիվերպուլ

11/12 00:00

Բորուսիա Դորտմունդ

 : 

Սլավիա Պրահա

11/12 00:00

Ինտեր

 : 

Բարսելոնա

11/12 00:00

Լիոն

 : 

Լեյպցիգ

11/12 00:00

Բենֆիկա

 : 

Զենիթ

11/12 00:00

Չելսի

 : 

Լիլ

11/12 00:00

Այաքս

 : 

Վալենսիա

ՉԼ խաղացանկը և խմբային աղյուսակները

ՄԱՐԶԱԴԱՇՏ
A visual look at Di Stéfano!

ՀԱՐՑՈՒՄ
Ի՞նչ արդյունք կգրանցվի «Էլ Կլասիկոյում»
«Ռեալը» կհաղթի
«Բարսելոնան» կհաղթի
Ոչ-ոքի
Արդյունքներ

Հարցումների արխիվ

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
WE ARE KINGS OF EUROPE!
ԶԱՐԿԵՐԱԿ
Աշխարհի առաջնություն 2018

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ / ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
18:01:45 07.12.2019
19:03:37 06.12.2019
19:02:42 06.12.2019
«Ռեալ» - «Էսպանյոլ»․ Զիդանի նախախաղային ասուլիսը
04:52:40 06.12.2019
Կանտերանոների գոլերն այս շաբաթ
04:30:33 06.12.2019
Շաբաթվա երրորդ մարզումը
04:28:40 06.12.2019
«Էսպանյոլի» դեմ «Ռեալը» կխաղա կանաչ մարզազգեստով

Այլ տեսանյութեր

ՊԻՉԻՉԻ ԶԱՄՈՌԱ ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ ԱԿՈՒՄԲԻ ՌՄԲԱՐԿՈՒՆԵՐ
Ֆուտբոլիստ
Գ (11մ.)
Ֆուտբոլիստ
Գոր.
Գ
Խ
Ֆուտբոլիստ
Փոխ.
Ֆուտբոլիստ
Ընդ.
ԻԱ
ՉԼ
Գվ.
Բենզեմա
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
10 (2)
Օբլակ
Ատլետիկո Մադրիդ
0.67
10
15
Մեսի
Բարսելոնա
5
Բենզեմա
Ռեալ Մադրիդ
14
10
4
0
Մեսի
Բարսելոնա
9 (2)
Վացլիկ
Սևիլիա
0.93
14
15
Կապա
Ատլետիկ Բիլբաո
4
Ռոդրիգո
Ռեալ Մադրիդ
5
2
3
0
Լորեն
Բետիս
8
Դավիդ Սորիա
Խետաֆե
1,07
16
15
Օրելյանա
Էյբար
4
Ռամոս
Ռեալ Մադրիդ
5
3
2
0
Ժերար Մորենո
Վիլյառեալ
8
Մասիպ
Վալյադոլիդ
1,20
18
15
Մոնտորո
Գրանադա
4
Կրոս
Ռեալ Մադրիդ
3
2
1
0
Լուկաս
Ալավես
8 (4)
Ռուի Սիլվա
Գրանադա
1,33
20
15
Էդեգոր
Ռեալ Սոսյեդադ
4
Բեյլ
Ռեալ Մադրիդ
2
2
0
0
ՏԻՏՂՈՍՆԵՐ

20-րդ դարի լավագույն ակումբ
1

ՖԻՖԱ-ի ակումբային գավաթ
4

ՈՒԵՖԱ-ի
գավաթ
2

Եվրոպայի սուպերգավաթ
4

Միջմայրցամաքային գավաթ
3

Իսպանիայի սուպերգավաթ
10

Չեմպիոնների
լիգա
13

Արքայական
գավաթ
19

Իսպանիայի առաջնություն
33