ՄԻ շարք հայտնի լրագրողներն ու զանգվածային լրատվամիջոցները հաստատում են, որ «Ռեալ Մադրիդն» ու «Մանչեսթեր Յունայթեդը» չեն հասցրել ավարտել տրանսֆերը, սակայն դարպասապահի տեղափոխության փաստաթղթերը եկել են LFP-ի գրասենյակ:
Տեղեկությունների համաձայն, կողմերի միջև համաձայնեցված էր, որ Դե Խեան տեղափոխվում է «Ռեալ», իսկ Կեյլորը` «Յոնայթեդ», սակայն անգլիացիներն ուղարկել են փաստաթղթերը գրասենյակ ժամը 00:01-ին:
Նշենք նաև այն, որ «Ռեալ Մադրիդը» ցանկանում է ապացուցել, որ բոլոր փաստաթղթերը եկել են ժամանակին: Վերջնական որոշումը կկայացնի ՈՒԵՖԱՆ:
Նաև շրջանառվում են նորություննոր, որոնց համաձայն արդեն «Ռեալը» չի հասցրել դարպասապահին գրանցի Լա լիգայում:
Տրանսֆերային պատուհանի փակումից հետո LFP-ն ներկայացրել է ցուցակ, որտեղ ներկայացված են առաջնության բոլոր տրանսֆերները: Դե Խեան այդ ցուցակում տեղ չի գտել:
Արման Հարությունյան, RealMadrid.am