Մադրիդի «Ռեալը» նոր մեկնարկած մրցաշրջանի երկրորդ պաշտոնական խաղում կարողացավ ջախջախել «Բետիսին»։ Լա լիգայի երկրորդ տուրի շրջանակներում կայացող խաղում գրանցվեց 5 գոլ՝ բոլորն էլ Անտոնիո Ադանի դարպասին։
Երկու ԳԵՐՖԱՆՏԱՍՏԻԿ գոլերով աչքի ընկավ Խամես Ռոդրիգեսը, ինչպես նաև հիանալի գոլ հեղինակեց Գարեթ Բեյլը, ով մեկ այլ գոլ խփել էր դեռևս խաղի երկրորդ րոպեին։ Եվս մեկ անգամ էլ նախկին թիմակից Ադանին տխրեցրեց Կարիմ Բենզեման։
Հարկ է նաև նշել, որ Կեյլոր Նավասը կարողացավ հիանալի սեյվով հետ մղել Ռուբեն Կաստրոյի իրացրած 11 մետրանոց հարվածը։