Լուկաս Սիլվան ներկայացվեց որպես Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ: Շնորհանդեսը տեղի ունեցավ «Սանտիագո Բեռնաբեուում»: Պայմանագիրը նախատեսված է մինչև 2020 թվականի հունիսի 30-ը:
«Ուրախ եմ, որ այստեղ եմ: Եկել եմ սովորելու ու թիմին օգնելու համար: Ամեն ինչ շատ արագ է տեղի ունենում, սակայն ես երջանիկ եմ: Զգում եմ, որ պատրաստ եմ ներկայացնել այս ակումբը: Մանուկ ժամանակներից սիրել եմ այս ակումբը: Համակարգչային խաղերում նույնպես խաղում եմ այս թիմով: Երեկ եմ միայն ժամանալ Մադրիդ: Քաղաքը զարմացրեց ինձ: Վստահ եմ, որ ամեն ինչ լավ կլինի:
Շնորհակալություն Աստծուն ու «Կրուզեիրոյի» նախագահին, ով կատարեց իմ ցանկությունը: Այսօր երազանքս իրականություն դարձավ»,- ասաց Լուկաս Սիլվան:



Արման Հարությունյան, Realmadrid.am