Շաբաթ երեկոյան Մադրիդում ծնվել է Իսկո Ալարկոնի առաջնեկը, ինչի մասին տեղեկացնում է «Արքայական ակումբի» պաշտոնական կայքը:
Ալարկոնների ընտանիքի նորածին որդին ծնվել է 2 կգ 770 գր քաշով: Երեխան կատարյալ առողջ է ու իրեն շատ լավ է զգում, ինչպես և նրա մայրը:
Երեխայի ծնունդի պատճառով էր, որ Իսկոն թիմի հետ չմեկնեց Վարշավա՝ մասնակցելու «Ֆիորենտինայի» դեմ ընկերական խաղին:
Արձագանքելով բազմաթիվ շնորհավորանքներին՝ Իսկոն իր ֆեյսբուքյան էջում գրել է.«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլորիդ շնորհավորանքների համար: Բոլորիդ շատ սիրում եմ ու ինձ շատ լավ եմ զգում»:
Գևորգ Լոռեցյան, Realmadrid.am