HalaMadrid TV MOBILE

ԹՈՆԻ ԿՐՈՍ. «ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴԻ» ՆՈՐ ՖՈՒՏԲՈԼԻՍՏԸ
14:22:34 17.07.2014

Թոնի Կրոսը` ծնված 1990 թվականի հունվարի 4-ին Գերմանիայի Գրեյֆսվալդ քաղաքում, այսուհետ «Ռեալ Մադրիդի» ֆուտբոլիստ է: 24-ամյա կենտրոնական կիսապաշտպանը ժամանում է Մադրիդ որպես Աշխարհի առաջնության գործող չեմպիոն` անցկացնելով հիանալի մրցաշար, որտեղ Գերմանիայի հավաքականի առաջատարներից մեկը ճանաչվեց ամենաարդյունավետ ֆուտբոլիստ Castrol Index-ով որոշված: Կրոսը ուներ փոխանցումների կատարման 85% ճշգրտություն ու երկրորդ լավագույն եզրային փոխանցումներ կատարողն էր (42): Նա նաև երկրորդ ամենաշատ տարածություն հաղթահարած ֆուտբոլիստն էր (82.6 կմ):

«Ռեալ Մադրիդը» ձեռք է բերում հաղթողի: Ի հավելումն Աշխարհի գավաթի` ֆուտբոլիստը նախորդ մրցաշրջանում իր գլխավերևում պահեց Բունդեսլիգայի հաղթական ափսեն, Գերմանիայի գավաթը, Աշխարհի ակումբային առաջնության գավաթը ու ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթը: Գերմանացին Բրազիլիայում դարձավ 2 գոլի ու 4 գոլային փոխանցման հեղինակ: Նրա ներդրումը պատմական 1-7 հաշվով հաղթանակի մեջ նույնպես արժանի է հատուկ հիշատակման, քանի որ նա հիասքանչ խաղ անցկացրեց դաշտի կենտրոնում` խփելով երկու գոլ, կատարելով մեկ գոլային փոխանցում ու ճանաչվելով խաղի լավագույն ֆուտբոլիստ:

Թոնի Կրոսը ներկայիս լավագույն ֆուտբոլիստներից մեկն է, երիտասարդ է, բայց մեծ փորձ ունի ինչպես ակումբային մակարդակով, այնպես էլ միջազգային մակարդակում: Նա 200-ից ավելի խաղեր է անցկացրել «Բավարիայում» ու ավելի քան 50 խաղ` Գերմանիայի ազգային հավաքականում: Նա առաջատար է, ով կարողանում է յուրաքանչյուր իրավիճակում լավագույն որոշումը կայացնել, նա խաղն ընկալելու իր ունակությամբ օգնում է խաղընկերներին, ունի տպավորիչ հարված ու մեծ վտանգ է ներկայացնում, երբ իրացնում է տուգանայիններ կամ անկյունայիններ: Նաև նրա ունիվերսալությունը թույլ է տալիս մարզչին նրան խաղացնել մի շարք դիրքերում:

Թոնին ծնվել է 1990 թվականի հունվարի 4-ին Գրեյֆսվալդում: «Բավարիա» Կրոսը տեղափոխվել է «Հանսա Ռոստոք» թիմից, իսկ արդեն 2007 թվականի սեպտեմբերին նշել է իր նորամուտը Բունդեսլիգայում: Նա ընդամենը 17 տարեկան 265 օրական էր, ինչն այդ պահին նրան դարձրեց պատմության մեջ ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, ով նորամուտ է նշել Բունդեսլիգայում:

Մ-17 տարեկանների Մունդիալի լավագույն ֆուտբոլիստ.

Այդ ամառ Գերմանիան երրորդ տեղը զբաղեցրեց Կորեայում անցկացված Աշխարհի Մ-17 տարեկանների առաջնությունում: Նրանք դա արեցին, ինչպես նշում է ՖԻՖԱ-ն, «Թոնի Կրոսի անհավանական ներդրման շնորհիվ»: Երրորդ տեղի խաղում «Ռեալի» նորընծա ֆուտբոլիստը գոլ խփեց ու դարձավ գոլային փոխանցման հեղինակ: Նա մրցաշարն ավարտեց 5 գոլով` ճանաչվելով Աշխարհի պատանեկան առաջնության լավագույն ֆուտբոլիստ:

«Բլանկոսների» նոր ֆուտբոլիստը երկու մրցաշրջան վարձակալությամբ անցկացրեց «Բայերում» (2008/2010), որտեղ «Բավարիա» վերադառնալուն նախորդած մրցաշրջանում նա խփեց 9 գոլ ու կատարեց 12 գոլային փոխանցում: Նա 173 խաղ է անցկացրել Բունդեսլիգայում ու դարձել է 23 գոլի հեղինակ:  Կրոսը 51 անգամ դաշտ է դուրս եկել Գերմանիայի հավաքականի կազմում ու աչքի ընկել 7 գոլով: Հիմա նա միանում է «Ռեալ Մադրիդին», ու ինչպես Բեկենբաուերն է բնութագրել, «սա անգին փորձ է»:

Թոնիի մրցանակները.

1 Աշխարհի առաջնություն (2014)

1 Չեմպիոնների Լիգա (2013)

1 Աշխարհի ակումբային առաջնություն (2013)

1 ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթ (2013)

3 Բունդեսլիգա (2008, 2013, 2014)

3 Գերմանիայի գավաթ (2008, 2013, 2014)

2 Գերմանիայի սուպերգավաթ (2010, 2012)

2010 թվականի աշարհի առաջնության բրոնզե մեդալակիր

Լավագույն ֆուտբոլիստ Մ-17 տարեկանների Մունդիալում

Նրա ակումբային կարիերան

«Ռեալ Մադրիդ» (2014/-)

«Բավարիա» (2010/2014)

«Բայեր» (2008/2010)

«Բավարիա» (2006/2008)

«Հանսա Ռոստոք» (2002/2006)

«Գրեյֆսվալդեր» (1997/2002)

Գևորգ Լոռեցյան, Realmadrid.am

Աղբյուրը՝ Realmadrid.com
Կարդացվել է 4650 անգամ:
ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՆԱԵՎ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ
ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ

Տ

Թիմեր

Խ

Գոլեր

Մ

1

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

8

16 : 8

18

2

Բարսելոնա

8

20 : 10

16

3

Ատլետիկո Մադրիդ

8

7 : 4

15

4

Գրանադա

8

15 : 10

14

5

Ռեալ Սոսյեդադ

8

13 : 9

13

6

Սևիլիա

8

10 : 11

13

7

Ատլետիկ Բիլբաո

8

7 : 4

12

8

Վալենսիա

8

12 : 12

12

9

Վիլյառեալ

8

19 : 13

11

10

Լևանտե

8

10 : 10

11

Ամբողջական աղյուսակը

ԼԱ ԼԻԳԱ - ԸՆԹԱՑԻԿ ՏՈՒՐ

04/10 23:00

Բետիս

1 : 1

Էյբար

05/10 15:00

Լեգանես

1 : 2

Լևանտե

05/10 18:00

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

4 : 2

Գրանադա

05/10 20:30

Վալենսիա

2 : 1

Ալավես

05/10 23:00

Օսասունա

2 : 1

Վիլյառեալ

06/10 14:00

Մալյորկա

2 : 0

Էսպանյոլ

06/10 16:00

Սելտա

1 : 0

Ատլետիկ Բիլբաո

06/10 16:00

Վալյադոլիդ

0 : 0

Ատլետիկո Մադրիդ

06/10 20:30

Ռեալ Սոսյեդադ

1 : 2

Խետաֆե

06/10 23:00

Բարսելոնա

4 : 0

Սևիլիա

Լա Լիգայի խաղացանկը

ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱ - ԸՆԹԱՑԻԿ ՏՈՒՐ

01/10 20:55

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

2 : 2

Բրյուգե

01/10 23:00

Գալաթասարայ

0 : 1

ՊՍԺ

01/10 23:00

Տոտենհեմ

2 : 7

Բավարիա

01/10 23:00

Ցրվենա Զվեզդա

3 : 1

Օլիմպիակոս

01/10 20:55

Ատալանտա

1 : 2

Շախտյոր

01/10 23:00

Մանչեսթեր Սիթի

2 : 0

Դինամո Զագրեբ

01/10 23:00

Յուվենտուս

3 : 0

Բայեր Լևերկուզեն

01/10 23:00

Լոկոմոտիվ Մոսկվա

0 : 2

Ատլետիկո Մադրիդ

02/10 20:55

Գենկ

0 : 0

Նապոլի

02/10 23:00

Լիվերպուլ

4 : 3

Զալցբուրգ

02/10 20:55

Սլավիա Պրահա

0 : 2

Բորուսիա Դորտմունդ

02/10 23:00

Բարսելոնա

2 : 1

Ինտեր

02/10 23:00

Զենիթ

3 : 1

Բենֆիկա

02/10 23:00

Լեյպցիգ

0 : 2

Լիոն

02/10 23:00

Լիլ

1 : 2

Չելսի

02/10 23:00

Վալենսիա

0 : 3

Այաքս

ՉԼ խաղացանկը և խմբային աղյուսակները

ՄԱՐԶԱԴԱՇՏ
A visual look at Di Stéfano!

ՀԱՐՑՈՒՄ
Գո՞հ եք Ազարի խաղից «Ռեալում»
Այո
Ոչ
Դեռ վաղ է գնահատական տալ
Արդյունքներ

Հարցումների արխիվ

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
WE ARE KINGS OF EUROPE!
ԶԱՐԿԵՐԱԿ
Աշխարհի առաջնություն 2018

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ / ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
19:17:31 16.10.2019
11:00:01 15.10.2019
10:51:51 14.10.2019
Գարեթ Բեյլը գրավում է Խորվաթիայի դարպասը
11:39:10 12.10.2019
Ռամոսի՝ «անհետացած» տատուների գաղտնիքը (տեսանյութ)
19:41:22 11.10.2019
«Ռեալի» այսօրվա մարզումը
19:39:14 11.10.2019
Կրիշտիանու Ռոնալդուի անհավանական գոլերը «Ռեալում»

Այլ տեսանյութեր

ՊԻՉԻՉԻ ԶԱՄՈՌԱ ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ ԱԿՈՒՄԲԻ ՌՄԲԱՐԿՈՒՆԵՐ
Ֆուտբոլիստ
Գ (11մ.)
Ֆուտբոլիստ
Գոր.
Գ
Խ
Ֆուտբոլիստ
Փոխ.
Ֆուտբոլիստ
Ընդ.
ԻԱ
ՉԼ
Գվ.
Բենզեմա
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
6
Օբլակ
Ատլետիկո Մադրիդ
0.50
4
8
Կապա
Ատլետիկ Բիլբաո
3
Բենզեմա
Ռեալ Մադրիդ
6
6
0
0
Ժերար Մորենո
Վիլյառեալ
6
Ռուբեն
Օսասունա
0.88
7
8
Մոնտորո
Գրանադա
3
Գարեթ Բեյլ
Ռեալ Մադրիդ
2
2
0
0
Լորեն
Բետիս
6
Մասիպ
Վալյադոլիդ
1
8
8
Կարվախալ
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
3
Կազեմիրո
Ռեալ Մադրիդ
2
1
1
0
Ռաուլ Գարսիա
Ատլետիկ Բիլբաո
4 (2)
Ռուբեն
Սելտա
1,13
9
8
Կազորլա
Վիլյառեալ
3
Թոնի Կրոս
Ռեալ Մադրիդ
1
1
0
0
Լուիս Սուարես
Բարսելոնա
4
Ռուի Սիլվա
Գրանադա
1,25
10
8
Ս. Ռոբերտո
Բարսելոնա
2
Լուկաս Վասկես
Ռեալ Մադրիդ
1
1
0
0
ՏԻՏՂՈՍՆԵՐ

20-րդ դարի լավագույն ակումբ
1

ՖԻՖԱ-ի ակումբային գավաթ
4

ՈՒԵՖԱ-ի
գավաթ
2

Եվրոպայի սուպերգավաթ
4

Միջմայրցամաքային գավաթ
3

Իսպանիայի սուպերգավաթ
10

Չեմպիոնների
լիգա
13

Արքայական
գավաթ
19

Իսպանիայի առաջնություն
33