HalaMadrid TV MOBILE

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ| ԽԱՄԵՍ.«ՌԵԱԼՆ» ԱՄԲՈՂՋ ԿՅԱՆՔԻՍ ԵՐԱԶԱՆՔՆ Է
16:05:50 13.07.2014

 Ներկայացնում ենք 23-ամյա կոլումբիացի կիսպաշտպանի հարցազրույցը:

Դուք դարձաք լավագույններից մեկը Մունդիալում: Երազու՞մ էիք նման բանի մասին.

Ես միշտ երազել եմ, քանի որ Կոլումբիան չեր խաղացել ԱԱ-ում 16 տարի շարունակ: Ցանկանում էինք պատմություն կերտել: Մենք ունենք հիանալի հավաքական: Կարծում եմ՝ կարող էինք դուրս գալ եզրափակիչ:

 Արդեն հասցրե՞լ եք գիտակցել, թե որքան լավ խաղացիք այս ԱԱ-ում.

Անձնական խաղը հաշվի առնելով՝ ամեն ինչ լավ ստացվեց, բայց ցավում եմ, որ չենք խաղալու եզրափակչում: Դա բարդ խնդիր էր, բայց լուծել հնարավոր է:

Դուք դարձաք հավաքականի առաջատարը 22 տարեկանում: Զգու՞մ եք որևէ ճնշում.

Ոչ մի ճնշում չեմ զգում: Վստահում եմ ինձ ու փորձում եմ հավաքականին առաջ տանել: Ֆուտբոլում տարիքը մեծ նշանակություն չունի: Եթե աշխատես քրտնաջան, ապա կդառնաս առաջատար:

Ձեր արցունքներով կադրերը Բրազիլիայի հավաքականից պարտությունից հետո շրջել են ողջ աշխարհը: Կարծում եք, որ դուք բա՞ց թողեցիք լավ հնարավորություն պատմություն գրելու Աշխարհի առաջնություններում.

Այո՜, մենք շատ էինք ցանկանում դուրս գալ հաջորդ փուլ: Լացում էի, որովհետև չէի ցանկանում լքել Մունդիալը: Այսպիսին է ֆուտբոլը:

 

Հավատացի՞ք, երբ տեսաք 7:1 հաշիվը գերմանացիների ու բրազիլացիների հանդիպումից հետո.

Պատմական հանդիպում ստացվեց: Հանդիպումը ավարտվել էր 7:1 հաշվից ավելի շուտ: Գերմանացիները շատ ուժեղ են, իսկ բրազիլացիները ցանկանում են որքան հնարավոր է շուտ մոռանալ այդ օրը:

Թոնի Կրոսը նույնպես լավագույններից է այս ԱԱ-ում: Ի՞նչ կասեք գերմանացի ֆուտբոլիստի մասին.

Առաջին անգամ ես նրա դեմ խաղացի Աշխարհի մինչև 17 տարեկանների առաջնության ժամանակ Կորեայում: Ես հիշում եմ, որ դեռ այն ժամանակ նա լավ տպավորություն թողեց: «Մադրիդի» համար Կրոսին ձեռք բերելը հիանալի տրանսֆեր կլինի, քանի որ նա հիանալի ֆուտբոլիստ է: Նա շատ հեշտ կադապտացվի նման բարձրակարգ թիմի խաղին:

Դուք ցու՞յց տվեցիք ձեր բոլոր հնարավորությունները այս ԱԱ-ում.

Ո՜չ: Ցանկանում եմ առաջադիմել ամեն օր: Դրա համար պետք է շատ աշխատել:

«Խամեսը լավ տպավորություն թողեց ինձ վրա»,- ասաց Մեսսին.

Հպարտ եմ, որ Մեսսին նման բան ասեց իմ հասցեին: Հիանում եմ նրա խաղով: Նա ֆանտաստիկ ֆուտբոլիստ է:

Իսկ ո՞վ է ձեզ գոհացնում «Արքայական ակումբում».

Բոլորը: «Ռեալի» բոլոր ֆուտբոլիստները բարձր կարգի ֆանտաստիկ ֆուտբոլիստներ են:

Բոլորը գիտեն, որ դուք Ռոնալդուի հետ լավ հարաբերություններ ունեք: Երազու՞մ եք խաղալ նրա հետ մի ակումբում.

Կրիշտիանուն մեծատառով ֆուտբոլիստ է: Իմ համար մեծ նվաճում կլիներ խաղալ նրա հետ: Նա արժանի է «Ոսկե գնդակին»: Նա մոլորակի լավագույն ֆուտբոլիստն է:

Դուք խոստովանել եք, որ փոքրուց սիրել եք «Ռեալը»: Ի՞նչն է ստիպել փոքրիկ Խամեսին սիրել «սերուցքայիններին».

«Ռեալը» ինձ սկսեց դուր գալ  դեռ Զիդանի, Ռոնալդոյի, Կառլոսի ու Հիերոյի ժամանակում: Դա իսկական «գալակտիկոս» թիմ էր: Այդ ժամանակից ես հետևում էմ «Մադրիդին»:

Որո՞նք են ձեր առաջին հուշերը «գալակտիկոսից».

Անխոս, բոլորին վախ ներշնչած հարձակումը՝ Ռոնալդոյի Ռաուլի ու մնացած աստղերի ղեկավարությամբ:

Ո՞ր դիրքում եք ձեզ ավելի լավ զգում.

Միշտ խաղացել եմ «փլեյմեյքերի» դիրքում: Մանկուց փորձել եմ խաղալ բոլոր դիրքերում, բայց խաղացել եմ այնտեղ, որտեղ ասել է ինձ մարզիչը: «Պորտուում» ես խաղում էի կիսապաշտպանության աջ թևում: Իսկ հավաքկանում՝ կամ կենտրոնում, կամ խաղում եմ ձախ կողմում:

Հրաշալի եք վերաբերվում  «Մոնակոյին»: Ակնհայտ է, որ դուք շատ չեք ստիպի «Մոնակոյի» ղեկավարությանը, որպեսզի ձեզ վաճառեն «Ռեալին».

Միշտ շնորհակալ կլինեմ  «Մոնակոյի» նախագահին ու փոխնախագահին, քանի որ նրանք ինձ տվեցին հիանալի հնարավորություն: Այս ակումբը ստեղծում է մեծ սպորտային նախաձեռնություններ: Իհարկե, ես ցանկանում եմ խաղալ «Ռեալում», բայց միշտ կհարգեմ իմ ներկայիս ակումբին:

Ռոնալդու, Բեյլ, Բենզեմա, Ալոնսո, Մոդրիչ, Ռամոս... ի՞նչ եք մտածում նման աստղերի հետ խաղալու մասին.

Դա երազանք է: Նրանք առաջին համարի աստղեր են:  Եթե լինի հնարավորություն տեղափոխվել այնտեղ, ապա ես կօգտվեմ դրանից:

Ձեր ժեստը ստիպեց բոլորին ավելի ու ավելի համոզվել նրանում, որ այդ տրանսֆերը կայանալու է: Չե՞ք կարծում, որ դրանով դուք ցույց եք տալիս ձեր անտարբերությունը մնացած բոլոր ակումբներին:

Ոչ, ես ցույց եմ տալիս միայն այն, ինչ իմ սրտում է: Շատ ակումբներ կան, բայց «Ռեալ Մադրիդը» մնում է «Ռեալ Մադրիդ»: Ինձ միշտ դուր է եկել այդ ակումբը:

Դուք եղե՞լ եք Լիսաբոնի եզրափակչում.

Այո, ես եղել եմ նաև կիսաեզրափակչում իմ ընտանիքի հետ: Պատմական հանդիպում էր: Վերջում «Ռեալը» հաղթեց «Դեսիման»:

Ի՞նչ եք զգում, երբ մտածում եք, որ «Ռեալը» ցանկանում է ձեզ գնել.

Հպարտ եմ դրանով, քանի որ դա մեծ ակումբ է: Տեղափոխվել իմ սիրած ակումբ՝ իրականացված երազ կլինի:

Դուք մտահոգվու՞մ եք, որ հնարավոր է խաղաք նման ակումբում.

Ոչ, ես հանգիստ եմ: Գիտեմ, որ հնարավոր է խաղամ «Ռեալում»: Վստահ եմ իմ վրա:

Դուք արդեն եղել եք Մադրիդում, բայց եղե՞լ եք «Սանտիագո Բեռնաբեուում»:  

Եղել եմ Մադրիդում մի քանի անգամ: Հրաշալի քաղաք է: Մարզադաշտում եղել եմ մի անգամ: Այնտեղ ֆանտաստիկ մթնոլորտ է: Երբ մտա մարզադաշտ, առաջինն ինչ մտածեցի՝ դա այնտեղ խաղալու ցանկությունն էր: 

Բոլորը ցանկանում են հաղթել այս մարզադաշտում՝ խաղալով «Ռեալում».

Դա պարզ է: Կարծում եմ՝ դա ցանկանում է յուրաքանչյուր ֆուտբոլիստ: Դա իմ երզանքն է նույնպես: Եթե Աստված տա ինձ այդպիսի հնարավորություն՝ կօգտվեմ դրանից:

«Մոնակոյում» դուք խաղում եք Կարվալյուի հետ, ով խաղացել է նաև «Ռեալում».

Շատ եմ հարցնում նրան, թե ինչ է զգում նա՝ լինելով «Ռեալի» ֆուտբոլիստ: Նա այնտեղ խաղացել է 3  տարի: Նա նկարագրում է ակումբը, ինչպես թոփ ակումբ, որտեղ բոլորը միշտ ձգտում են հաղթել: Նա պատմեց մեծ ճնշման մասին: Դա ինձ դուր է գալիս: Ճնշումը «Ռեալի» շուրջ՝ պարզ երևույթ է:

Կտեղափոխվեիք «Ռեալ» փակ աչքերո՞վ.

Կտամ մեկ պարզ պատասխան. այո՜:

Ի՞նչ եք հիշում ձեր դեբյուտից ֆուտբոլում.

 Ես շուտ եմ նշել դեբյուտս ֆուտբոլում: 14  տարեկան էի: Հաջող քայլ էր իմ կյանքում:

Խամեսն արժե՞ 70 մլն եվրո.

Չգիտեմ, չեմ կարող խոսել դրա մասին: Ես միայն կատարում եմ իմ աշխատանքը մարզադաշտում: Ֆինանսական կողմը ինձ այնքան էլ չի հետաքրքրում:

Ի՞նչ են ասում քեզ քո հարազտները քո ապագայի վերաբերյալ: Ցանկանում են, որ դու տեղափոխվես «Ռեալ՞», թե մնաս «Մոնակոյում».

Իմ ընտանիքը միշտ ընդունում է իմ բոլոր որոշումները: Լավ ենք զգում մեզ «Մոնակոյում», սակայն իմ երազանքը ազդում է նաև նրանց վրա: Ընտանիքս նույնպես ցանկանում է, որ մենք տեղափոխվենք Մադրիդ:

Հնարավոր տեղափոխությունը «Ռեալ» չի՞ թողնում հանգիստ քնել.

Իրականում շատ հանգիստ մարդ եմ: Հանգիստ եմ միշտ: Սակայն «Ռեալ» տեղափոխությունը լրիվ այլ պատմություն է: Ամեն ինչ Պերեսի ձեռքերում է (ծիծաղում է):

Պատմեք, թե ինչպես սիրեցիք ֆուտբոլը: Հիշու՞մ եք առաջին հանդիպումը.

Այո, ես 4 տարեկան էի: Այդ ժամանակից սկսած որպես նվեր գնդակ էի խնդրում: Ֆուտբոլն իմ կյանքն է:

Պատմել են, որ դեռ մանուկ ժամանակները դուք շատ էիք խաղում ֆուտբոլ բակում.

Միշտ: Իմ մայրը հաճախ ման էր գալիս ինձ, քանի որ մնում էի բակում ու խաղում: Հենց բակում կարելի է սովորել խաղալ ֆուտբոլ:

Միշտ խաղում էիք հարձակմա՞ն գծում.

Միշտ ցանկանում էի գոլեր խփել, ու օգնել դրանում իմ ընկերներին: Ցանկանում էի մասնակցել բոլոր գրոհներին: Դրան ձգտում եմ նաև հիմա:

Երբևէ մտածե՞լ եք թողնել ֆուտբոլը.

16 տարեկանում ես խաղում էի Արգենտիանաում: Դա իմ կյանքի ամենածանր հատվածն էր, բայց ես մտածեցի ու հասկացա, որ պետք է միայն խաղամ ֆուտբոլ: Ես դրա համար եմ ստեղծված:

Կարիերայի ո՞ր հատվածն ձեզ վերջնականապես ուղղեց դեպի մեծ ֆուտբոլ.

«Պորտուում» անցկացրած ժամանակահատվածը: Ես լավ էի խաղում: Մենք շատ տիտղոսներ նվաճեցինք:

Ինչպիսի՞ն է Խամեսը ֆուտբոլից դուրս.

Ես հանգիտ մարդ եմ: Միշտ ձգտում եմ ուրախանալ իմ ունեցածով: 

Դուք դեռ 23  տարեկան եք, բայց արդեն եղել եք «Պորտուում», «Մոնակոյում» հնարավոր է նաև «Ռեալում»: Բավականին արագ է զարգանում ձեր կարիերան.

Այո, ամեն ինչ շատ արագ է տեղի ունենում: Բայց ես պատրաստ եմ վերցնել իմ վրա պատասխանատվությունը թե՜ կարիերայում, թե՜ անձնական կյանքում:

Այժմ ձեր անվան հետ մեծ գումարներ են պտտվում: Հիշու՞մ եք ձեռ առաջին աշխատավարձը.

Այո, իհարկե հիշում եմ: Դա այն է, ինչ ինձ ուժ է տալիս ավելի ու ավելի զարգանալ ֆուտբոլում:

Եթե չդառնայիք ֆուտբոլիստ, ապա ինչո՞վ կզբաղվեիք.

Դա բարդ հարց է: Չեմ կարող պատասխանել: Բանը նրանում է, որ ես իսկապես ծնված եմ ֆուտբոլ խաղալու համար,- եզրափակեց Խամեսը:

Խամես Ռոդրիգեսի ծավալուն հարցազրույցը ձեր համար թարգմանեց՝  Արման Հարությունյանը

Աղբյուրը՝ Marca
Կարդացվել է 4403 անգամ:
ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՆԱԵՎ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՆԱԵՎ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ
Melbet
ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ

Տ

Թիմեր

Խ

Գոլեր

Մ

1

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

24

46 : 16

53

2

Բարսելոնա

24

57 : 29

52

3

Խետաֆե

24

36 : 22

42

4

Ատլետիկո Մադրիդ

24

25 : 17

40

5

Սևիլիա

24

31 : 25

40

6

Վիլյառեալ

24

42 : 32

38

7

Վալենսիա

24

35 : 34

38

8

Ռեալ Սոսյեդադ

23

39 : 31

37

9

Գրանադա

24

29 : 31

33

10

Ատլետիկ Բիլբաո

24

23 : 20

31

Ամբողջական աղյուսակը

ԼԱ ԼԻԳԱ - ԸՆԹԱՑԻԿ ՏՈՒՐ

15/02 00։00

Վալենսիա

2 : 2

Ատլետիկո Մադրիդ

15/02 16։00

Մալյորկա

1 : 0

Ալավես

15/02 19։00

Բարսելոնա

2 : 1

Խետաֆե

15/02 21։30

Վիլյառեալ

2 : 1

Լևանտե

16/02 00։00

Գրանադա

2 : 1

Վալյադոլիդ

16/02 15։00

Սևիլիա

2 : 2

Էսպանյոլ

16/02 17։00

Լեգանես

0 : 0

Բետիս

16/02 21։30

Ատլետիկ Բիլբաո

0 : 1

Օսասունա

17/02 00։00

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

2 : 2

Սելտա

Հետաձգված

Էյբար

 : 

Ռեալ Սոսյեդադ

Լա Լիգայի խաղացանկը

ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱ - ԸՆԹԱՑԻԿ ՏՈՒՐ

19.02.20 00:00

Ատլետիկո Մադրիդ

 : 

Լիվերպուլ

19.02.20 00:00

Բորուսիա Դորտմունդ

 : 

ՊՍԺ

20.02.20 00:00

Ատալանտա

 : 

Վալենսիա

20.02.20 00:00

Տոտենհեմ

 : 

Լեյպցիգ

26․02․20 00։00

Չելսի

 : 

Բավարիա

26․02․20 00։00

Նապոլի

 : 

Բարսելոնա

27․02․20 00։00

Լիոն

 : 

Յուվենտուս

27․02․20 00։00

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

 : 

Մանչեսթեր Սիթի

ՉԼ խաղացանկը և խմբային աղյուսակները

ՄԱՐԶԱԴԱՇՏ
A visual look at Di Stéfano!

ՀԱՐՑՈՒՄ
Ի՞նչ կարծիք ունեք «Ռեալի» նորեկ Ռեյների մասին
Դրական
Բացասական
Դեռ չեմ կողմնորոշվում
Արդյունքներ

Հարցումների արխիվ

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
WE ARE KINGS OF EUROPE!
ԶԱՐԿԵՐԱԿ
Աշխարհի առաջնություն 2018

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ / ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
01:56:11 17.02.2020
00:51:20 14.02.2020
20:56:44 09.02.2020
«Օսասունա» - «Ռեալ»՝ 1-4․ Խաղի տեսությունը
00:16:54 07.02.2020
«Ռեալ» - «Ռեալ Սոսյեդադ»՝ 3-4․ Խաղի տեսությունը
21:03:48 01.02.2020
«Ռեալ» - «Ատլետիկո»՝ 1-0․ Խաղի տեսությունը
16:20:05 30.01.2020
Էդեգորը՝ գոլի ու երկու գոլային փոխանցման հեղինակ

Այլ տեսանյութեր

ՊԻՉԻՉԻ ԶԱՄՈՌԱ ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ ԱԿՈՒՄԲԻ ՌՄԲԱՐԿՈՒՆԵՐ
Ֆուտբոլիստ
Գ (11մ.)
Ֆուտբոլիստ
Գոր.
Գ
Խ
Ֆուտբոլիստ
Փոխ.
Ֆուտբոլիստ
Ընդ.
ԻԱ
ՉԼ
Գվ.
Մեսի
Բարսելոնա
14 (2)
Օբլակ
Ատլետիկո Մադրիդ
0.65
15
23
Մեսի
Բարսելոնա
11
Բենզեմա
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
18
13
4
1
Բենզեմա
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
13 (2)
Դավիդ Սորիա
Խետաֆե
0.87
20
23
Սուարես
Բարսելոնա
7
Ռոդրիգո
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
7
2
4
1
Սուարես
Բարսելոնա
11 (1)
Վացլիկ
Սևիլիա
1
23
23
Ռոդրիգո
Վալենսիա
7
Ռամոս
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
6
4
2
0
Ռոջեր
Լևանտե
10 (4)
Մասիպ
Վալյադոլիդ
1.09
25
23
Պորտու
Ռեալ Սոսյեդադ
7
Մոդրիչ
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
4
3
1
0
Չիմի Ավիլա
Օսասունա
9
Դմիտրովիչ
Էյբար
1,39
32
23
Տորես
Օսասունա
6
Կազեմիրո
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
4
3
1
0
ՏԻՏՂՈՍՆԵՐ

20-րդ դարի լավագույն ակումբ
1

ՖԻՖԱ-ի ակումբային գավաթ
4

ՈՒԵՖԱ-ի
գավաթ
2

Եվրոպայի սուպերգավաթ
4

Միջմայրցամաքային գավաթ
3

Իսպանիայի սուպերգավաթ
11

Չեմպիոնների
լիգա
13

Արքայական
գավաթ
19

Իսպանիայի առաջնություն
33