Եկել է այն օրը, երբ Մադրիդի «Ռեալի» բասկետբոլային թիմը պայքարելու է Եվրոլիգայի գավաթի համար՝ մրցելով Թել-Ավիվի «Մաքաբիի» դեմ, որը պայքարից դուրս թողեց Մոսկվայի ԲԿՄԱ-ին:
Պաբլո Լասոյի սաները, ովքեր ֆանտաստիկ ոճով 62-100 հաշվով հաղթանակ տարան «Բարսելոնայի» նկատմամբ, երկրորդ տարին անընդմեջ դուրս են եկել Եվրոլիգայի եզրափակիչ:
Եվ այդ բաղձալի գավաթի համար պայքարը կմեկնարկի վաղը՝ կիրակի օրը՝ Երևանի ժամանակով 22:00-ին, Միլանում: Realmadrid.am-ը ուղիղ հեռարձակմամբ Ձեր ուշադրությանը կներկայացնի հանդիպումը:
Գևորգ Լոռեցյան, Realmadrid.am