HalaMadrid TV MOBILE

ԱՆՉԵԼՈՏԻ. «ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐԻՆ ՓՈՂ ՊԵՏՔ ՉԷ ԱՎԵԼԻ ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼ ԼԻՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ»
22:04:00 06.05.2014

Լա Լիգայի ավարտին երեք խաղ է մնացել: Այդ երեք խաղից առաջինը «Ռեալը» կանցկացնի վաղը՝ մրցելով «Վալյադոլիդի» դեմ: Անչելոտին խաղից առաջ կիսվել է ակնկալիքներով.«Սա եզրափակիչ է: Երկու թիմերի համար էլ սա որոշիչ խաղ է: Հենց այսպիսի մոտեցմամբ պետք է դուրս գանք խաղադաշտ: Լա Լիգայի չեմպիոն դառնալու միակ տարբերակը մնացած բոլոր խաղերում հաղթելն է: Դա մեր նպատակն է: «Ատլետիկոն» առավելություն ունի, ու եթե նրանք 4 միավոր վաստակեն, կդառնամ չեմպիոն: Մեր նպատակնէ  հաղթել բոլոր երեք խաղերում ու տեսնել, թե ինչ տեղի կունենա»:

«Կրիշտիանու Ռոնալդուն իրեն շատ լավ է զգում: Նա մի փոքր հոգնած է, ինչի պատճառով մասնակցեց մարզման միայն մի հատվածին: Նա վաղը պատրաստ է դաշտ դուրս գալ ու կխաղա: Կարվախալը չի կարողանա մասնակցել մկանային խնդիրների պատճառով, իսկ Բեյլը հարված է ստացել ոտքին, ինչի պատճառով կբացակայի: Մյուսները պատրաստ են խաղին: Պատրաստ է նաև Մոդրիչը, ով երեկ չէր մարզվել: Այսօր նա լավ մարզում անցկացրեց ու կարող է խաղալ»:

Թիմի մարզավիճակի մասին.

«Կարծում եմ՝ թիմը լավ մարզավիճակում է: Մենք շատ փորձառու ֆուտբոլիստներ ունենք, ովքեր գիտեն, թե ինչ է նշանակում գավաթների համար պայքարելը: Իմ առաջ տեսնում եմ ամուր բնավորություն ունեցող թիմ: Բայց ամեն ինչ կարող է տեղի ունենալ: Կիսաեզրափակչից հետո մենք մի փոքր հոգեբանորեն էինք հոգնած, այլ ոչ թե ֆիզիկապես: Ֆիզիկապես, կարծում եմ, ավելի լավ տեսք ունեինք, քան «Վալենսիան»: Բայց մեզ պակասում էր հոգեբանական էներգիան, որը կարողացանք վերականգնել վերջին օրերին»:

Բենզեմայի մարզավիճակի մասին.

«Ես անհանգստացած չեմ այդ առումով, քանի որ նա շատ կարևոր գոլ խփեց «Բավարիայի» դեմ առաջին խաղում, իսկ երկրորդում, չնայած աչքի չընկավ, Կարիմը հիանալի խաղ անցկացրեց: Այս մրցաշրջանում հարձակվողներից բողոքելու տեղ չունեմ: Մենք ավելի քան 150 գոլ ենք խփել: Հարձակման գծում բոլորի աշխատանքը, այդ թվում նաև Ռոնալդուի, ով 50 գոլ է խփել, ֆանտաստիկ է եղել: Ռոնալդուն շատ գոլեր է խփել, քանի որ մյուսները ևս լավ են աշխատել»:

Իլյարամենդիի մասին.

«Իր ցուցադրած խաղի շնորհիվ Իլյարան հենց այն ֆուտբոլիստն է, ով կարող է փոխարինել Ալոնսոյին: Նա նույն ոճի ֆուտբոլ է ցուցադրում, ինչ Խաբին: Իլյարան լավ չխաղաց «Վալենսիայի» դեմ, բայց դա ոչինչ չի փոխում ՉԼ եզրափակչին մեր նախապատրաստական աշխատանքներում: Խեդիրան իրեն ավելի ու ավելի լավ է զգում: Նա հայտավորված է ու կարող է որոշ խաղաժամանակ ստանալ: Եթե վաղը Սամին շատ չխաղա, հինգշաբթի նրա ու Արբելոայի համար հատուկ մարզումային խաղ կկազմակերպենք»:

«Բարսելոնայի»՝ «Ատլետիկոյին» հաղթելու հնարավորությունների մասին.

«Վստահ եմ, որ նրանք դաշտ դուրս կգան հաղթելու համար: Այս պահին երկու թիմերն էլ պատրաստվում են հաղթանակի համար պայքարել: Ես այս շաբաթ մի քանի զարմանալի արդյունքներ տեսա: «Լևանտեն», որ չէր պայքարում ոչ մի բանի համար, շատ լավ խաղաց «Ատլետիկոյի» դեմ: Նաև «Վալենսիան», ում ևս ոչինչ հարկավոր չէր, շատ լավ խաղ անցկացրեց մեր դեմ: Սա շատ լավ է առաջնության բովանդակության համար: Բոլոր թիմերն էլ պայքարում են մինչև վերջ, այդ թվում՝ մենք»:

«Կարծում եմ՝ բոլորն էլ պրոֆեսիոնալ են: Կարծում եմ նաև, որ «Բարսելոնան» «Ատլետիկոյի» դեմ խաղում ամեն ինչ կանի հաղթելու համար: Բոլոր առաջնություններում էլ վերջին տուրերի խաղերը կայանում են միևնույն ժամին, այնպես որ, կարծում եմ, նույնը կլինի այստեղ»:

Պարգևավճարների մասին.

«Ես չեմ հասկանում դա: Չեմ կարծում, որ պրոֆեսիոնալ լինելու համար ֆուտբոլիստներին փող է պետք: Ճիշտ է, դա այնքան վատ երևույթ չէ, ինչքան խաղերը պարտվելու համար պարգևավճար ստանալը, բայց քանի որ ֆուտբոլիստները պրոֆեսիոնալներ են, նրանք գումարի կարիք չունեն, որ ավելի պրոֆեսիոնալ լինեն: Ֆուտբոլիստը պետք է այդպիսին լինի իր իսկ համբավի համար, ակումբի պատվի ու ֆուտբոլի պատվի համար»:

Գևորգ Լոռեցյան, Realmadrid.am

Աղբյուրը՝ Realmadrid.com
Կարդացվել է 5044 անգամ:
ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՆԱԵՎ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՆԱԵՎ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ
ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ

Տ

Թիմեր

Խ

Գոլեր

Մ

1

Բարսելոնա

12

33 : 15

25

2

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

12

25 : 9

25

3

Ատլետիկո Մադրիդ

13

15 : 8

24

4

Սևիլիա

13

17 : 14

24

5

Ռեալ Սոսյեդադ

13

21 : 14

23

6

Ատլետիկ Բիլբաո

13

13 : 8

20

7

Խետաֆե

13

18 : 15

20

8

Գրանադա

13

19 : 17

20

9

Վալենսիա

13

19 : 18

20

10

Օսասունա

13

16 : 13

19

Ամբողջական աղյուսակը

ԼԱ ԼԻԳԱ - ԸՆԹԱՑԻԿ ՏՈՒՐ

09/11 00:00

Ռեալ Սոսյեդադ

1 : 1

Լեգանես

09/11 16:00

Ալավես

3 : 0

Վալյադոլիդ

09/11 19:00

Վալենսիա

2 : 0

Գրանադա

09/11 21:30

Էյբար

0 : 4

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

10/11 00:00

Բարսելոնա

4 : 1

Սելտա

10/11 15:00

Մալյորկա

3 : 1

Վիլյառեալ

10/11 17:00

Ատլետիկ Բիլբաո

2 : 1

Լևանտե

10/11 19:00

Ատլետիկո Մադրիդ

3 : 1

Էսպանյոլ

10/11 21:30

Խետաֆե

0 : 0

Օսասունա

11/11 00:00

Բետիս

1 : 2

Սևիլիա

Լա Լիգայի խաղացանկը

ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱ - ԸՆԹԱՑԻԿ ՏՈՒՐ

07/11 00:00

ՊՍԺ

1 : 0

Բրյուգե

07/11 00:00

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

6 : 0

Գալաթասարայ

06/11 21:55

Բավարիա

2 : 0

Օլիմպիակոս

07/11 00:00

Ցրվենա Զվեզդա

0 : 4

Տոտենհեմ

07/11 00:00

Դինամո Զագրեբ

3 : 3

Շախտյոր

07/11 00:00

Ատալանտա

1 : 1

Մանչեսթեր Սիթի

06/11 21:55

Լոկոմոտիվ Մոսկվա

1 : 2

Յուվենտուս

07/11 00:00

Բայեր Լևերկուզեն

2 : 1

Ատլետիկո Մադրիդ

06/11 00:00

Նապոլի

1 : 1

Զալցբուրգ

06/11 00:00

Լիվերպուլ

2 : 1

Գենկ

05/11 21:55

Բարսելոնա

0 : 0

Սլավիա Պրահա

06/11 00:00

Բորուսիա Դորտմունդ

3 : 2

Ինտեր

05/11 21:55

Զենիթ

0 : 2

Լեյպցիգ

06/11 00:00

Լիոն

3 : 1

Բենֆիկա

06/11 00:00

Չելսի

4 : 4

Այաքս

06/11 00:00

Վալենսիա

4 : 1

Լիլ

ՉԼ խաղացանկը և խմբային աղյուսակները

ՄԱՐԶԱԴԱՇՏ
A visual look at Di Stéfano!

ՀԱՐՑՈՒՄ
Վինիսիո՞ւս, թե՞ Ռոդրիգո․ ո՞վ պետք է լինի մեկնարկային կազմում
Վինիսիուս
Ռոդրիգո
Երկուսն էլ
Ոչ ոք
Արդյունքներ

Հարցումների արխիվ

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
WE ARE KINGS OF EUROPE!
ԶԱՐԿԵՐԱԿ
Աշխարհի առաջնություն 2018

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ / ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
19:33:25 18.11.2019
12:43:40 17.11.2019
12:29:34 17.11.2019
Թոնի Կրոսի երկրորդ գոլը Բելառուսի դարպասը
12:14:18 17.11.2019
Կրոսը խոցում է Բելառուսի դարպասը
11:34:36 16.11.2019
Բրազիլիա 0-1 Արգենտինա
02:36:31 15.11.2019
Ահա թե ինչու է «Ռեալը» թիմ հրավիրել Ազարին

Այլ տեսանյութեր

ՊԻՉԻՉԻ ԶԱՄՈՌԱ ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ ԱԿՈՒՄԲԻ ՌՄԲԱՐԿՈՒՆԵՐ
Ֆուտբոլիստ
Գ (11մ.)
Ֆուտբոլիստ
Գոր.
Գ
Խ
Ֆուտբոլիստ
Փոխ.
Ֆուտբոլիստ
Ընդ.
ԻԱ
ՉԼ
Գվ.
Բենզեմա
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
9 (2)
Օբլակ
Ատլետիկո Մադրիդ
0.62
8
13
Կապա
Ատլետիկ Բիլբաո
4
Բենզեմա
Ռեալ Մադրիդ
11
9
2
0
Ժերար Մորենո
Վիլյառեալ
8
Վացլիկ
Սևիլիա
1,08
14
13
Օրելյանա
Էյբար
4
Ռոդրիգո
Ռեալ Մադրիդ
5
2
3
0
Լորեն
Բետիս
8
Դավիդ Սորիա
Խետաֆե
1,15
15
13
Օյարզաբալ
Ռեալ Սոսյեդադ
4
Ռամոս
Ռեալ Մադրիդ
4
2
2
0
Մեսի
Բարսելոնա
8 (2)
Այտոր Ֆերնանդես
Լևանտե
1,23
16
13
Ռոդրիգո
Վալենսիա
4
Կրոս
Ռեալ Մադրիդ
3
2
1
0
Լուկաս
Ալավես
7 (3)
Ռուի Սիլվա
Գրանադա
1,31
17
13
Կասորլա
Վիլյառեալ
4
Բեյլ
Ռեալ Մադրիդ
2
2
0
0
ՏԻՏՂՈՍՆԵՐ

20-րդ դարի լավագույն ակումբ
1

ՖԻՖԱ-ի ակումբային գավաթ
4

ՈՒԵՖԱ-ի
գավաթ
2

Եվրոպայի սուպերգավաթ
4

Միջմայրցամաքային գավաթ
3

Իսպանիայի սուպերգավաթ
10

Չեմպիոնների
լիգա
13

Արքայական
գավաթ
19

Իսպանիայի առաջնություն
33