HalaMadrid TV MOBILE

«ԻՍԿ ԻՆՉՊԻՍԻ՞Ն ԿԼԻՆԻ ԶԻԴԱՆԻ «ՌԵԱԼԸ»
16:58:33 25.04.2014

«НТВ–Плюс» հեռուստաընկերության ֆուտբոլային մեկնաբան ու «Советский спорт» պարբերականի հոդվածագիր Վասիլիյ Ուտկինը կարծիք է հայտնել Մադրիդի «Ռեալի» ապագայի վերաբերյալ: Մի թիմի ապագա, որ օրերս հաղթեց «Բավարիային», ու այդ ապագան արդեն հիմա է տեսանելի:

Մրցաշրջանի ընթացքում «Ռեալին» ուղղված գլխավոր հարցը, չնայած նրան, որ թիմի նպատակները արդեն իսկ պարզ էին, հետևյալն էր. թվում է՝ չեմպիոնության համար պայքարը ընթանում է մինչև վերջ, բայց այդպես էլ չի հաջողվել հաղթել «Ատլետիկոյին» ու «Բարսելոնային» և ոչ մի դեպքում: Չի կարելի է նաև ասել, թե «Ռեալը» տապալել է այդ խաղերը: Թերևս անշուք տեսք թիմն ուներ միայն «Ատլետիկոյի» դեմ առաջին խաղում, որոնց Իսպանիայում հնդկացիներ են ասում, բայց դա մրցաշրջանի հենց մեկնարկում էր, երբ «Ռեալը» խաղում էր թարմացված կազմով ու նոր մարզչի գլխավորությամբ, իսկ «Ատլետիկոն» Եվրոպայի նույնիսկ ամենախաղացված թիմն էր: Բայց փաստը մնում է փաստ:

Եվ հանկարծ պարզվում է, որ ուշ գարնանը «Ռեալը» իսպանական եռյակի միակ ներկայացուցիչը կլինի, որ կպայքարի երեք տիտղոսներիհամար: Դրանցից առաջինը արդեն իսկ նվաճվել է՝ Իսպանիայի գավաթը, որը նվաճելու ճանապարհին «Ռեալը» նախ հաղթեց «հնդկացիներին», իսկ հետո՝ կատալոնացիներին՝ վճռորոշ խաղում:  Դե, նաև նշենք, որ Չեմպիոնների Լիգայի առաջին կիսաեզրափակիչ խաղում «Ռեալը» հասավ մի փոքր ավելի մեծ բանի, քան աշխարհագրական հարևանները մյուս կիսաեզրափակչում՝ հաղթանակն ընդդեմ անարդյունք ոչ-ոքիի: Այս վերջինը, իհարկե, մանրուք է: Բայց ինչու՞ դա չասել բարձրաձայն:

Եվ չէ՞ որ հզոր «Բավարիային» «Ռեալը» իրոք գերազանցեց չորեքշաբթի օրը: Այն առումով, որ ընտրեց արդյունավետ պլան, որը և հստակ աշխատեց: Նույնպես սուբյեկտիվ կարծիք, և թող սա էլ համարվի մանրուք:

Եվ նաև ես հիշում եմ, թե ինչպես էին շատերը սիրում ասել, որ Մոուրինյոյի աշխատանքից հետո նրա թիմերը անկում են ապրում: Դե թող խոսեն:

Այնուամենայնիվ, ցանկանում եմ խոսել այլ բանի մասին: Մոուրինյոյին «Ռեալ» հրավիրելը վերջին հույսի քայլ էր, միակ հնարավոր տարբերակ «Բարսելոնայի» հետ մրցակցելու համար: Հարց՝ իսկ ի՞նչ կլինի Ժոզեից հետո: Այս հարցը կախված էր օդից նրա աշխատանքի վերջին տարում, որը, հանուն արդարության, թիմի մոտ չստացվեց: Եվ Անչելոտիի նշանակումը մի փոքր կանխատեսելի քայլ էր, դե էլ ո՞վ, եթե ոչ նա: Կարծես թե ծույլ չէ, ու կարելի էր ապրել... Իսկ արդյունքում «Ռեալը» Ֆլորենտինո Պերեսի ղեկավարման տարիների ընթացքում առաջին անգամ (այդ տարիները ընդմիջումներով կազմում են մոտ 10 տարի) մի թիմի տեսք ունի, որի վաղվա օրը արդեն հիմա հաջողակ է պատկերացվում:

Իմ համոզմունքն է, որ այսօրվա «Ռեալում» առանցքային դերակատարում ունի Զինեդին Զիդանը: Ես իհարկե նկատի չունեմ, որ նա է այսօր որոշումներ կայացնում, այլ ոչ Անչելոտին, ոչ, կարծում եմ, որ Զիդանը «Ռեալի» հաջորդ գլխավոր մարզիչն է, ու Պապա Կարլոյի առաջադրանքն է պատրաստել Զիզուին իր համար նոր այդ արկածին, իսկ ակումբի առաջադրանքն է հավաքել այս կազմի հիմքի վրա մի նոր կազմ, երիտասարդ կազմ: Կազմ՝ Զիդանի համար, որը առանց ցնցումների կշարունակի ակումբի ու թիմի զարգացման ուղին:

Գրեթե ողջ պահեստայինների նստարանը այսօր «Ռեալում» կազմում են երիտասարդ ֆուտբոլիստները: Կիսապաշտպան Կազեմիրոյի մասին, թվում է, ասելու շատ բան չկա: Դե, երիտասարդ բրազիլացի է, դաշտ է դուրս գալիս ու չի փչացնում ընդհանուր պատկերը: Բայց ահա Ռաֆայել Վարանի մասին, օրինակ, հենց սկզբից էլ հայտնի էր, որ նրա տեղափոխության մեջ մեծ դեր է խաղացել Զիդանը:

Կամ վերցնենք Ասյեր Իլյարամենդիի տրանսֆերը, ով ընդամենը մեկ մրցաշրջան անցկացրեց «Սոսյեդադի» հիմնական կազմում, առանցքային դեր խաղաց թիմի՝ Չեմպիոնների Լիգայում հայտնվելու մեջ ու միանգամից տեղափոխվեց «Ռեալ» համարյա 40 մլն եվրոյի դիմաց: Այո, այն ժամանակ դեռևս պարզ չէր՝ արդյո՞ք կերկարաձգվի Խաբի Ալոնսոյի պայմանագրի ժամկետը: Եվ այնուամենայնիվ, հիմա պարզ է, որ հենց այս պահին Ասյերի կարիքը թիմը չուներ: Նա փոխարինող է համարվում նույնիսկ այն պայմաններում, երբ գրեթե ողջ մրցաշրջանը վնասվածքի պատճառով բաց թողեց Սամի Խեդիրան:

Նաև հավելենք սրան այն, որ «Ռեալը» չի շտապում բաժանվել իր սան, կենտրոնական հարձակվող Ալվարո Մորատայից: Չմոռանանք նաև մեկ այլ սանի՝ եզրային պաշտպան Դանի Կարվախալի վերադարձը: Նա, թերևս, այն ֆուտբոլիստը չէ, առանց որի անհնար է պատկերացնել «Ռեալի» ապագան, բայց սեփական դպրոցի հենց այսպիսի ամուր ֆուտբոլիստները թիմի կարևոր մասնիկն են՝ նույնիսկ վճռորոշ դեր չխաղալով, վերցնենք թեկուզ Արբելոայի օրինակը: Ա՜խ, նաև կա հիանալի տաղանդի տեր Խեսեն, ով վնասվածք ստացավ ամենաանհարմար պահին...

Կտեսնեք, «Ռեալի»՝ խաղացողների հավաքագրման քաղաքականությունը, ում վրա կարելի է հույս դնել երկարաժամկետ հատվածում, կշարունակվի նաև առաջիկա տարիներին: Այն մասին, որ Զիդանը ցանկանում է ապագայում լրջորեն զբաղվել մարզչական աշխատանքով, հայտնի է: Ճիշտ է, մի քանի տարի առաջ նա ասել էր, որ ցանկանում է սկսել քչից, բայց պլանները կարող են փոխվել: Այդ ընթացքում հայտնվեց Գվարդիոլայի օրիանակը, ով, կարելի է ասել, մի քանի աստիճան վեր ցատկեց:

Զիդանի նոր «Ռեալը», որը կամաց-կամաց հասունանում է Անչելոտիի «Ռեալի» հիմքի վրա, նույնպես պլան է: Ու այդ պլանի հետ ամեն ինչ կարող է տեղի ունենալ: Բայց դա հեռանկարային է, ու պետք է ասել, որ բոլորովին «Ռեալի» ոճով չէ: Դա ավելի աստիճաբար ու դանդաղ արվող պրոցես է, քան սովորաբար ստացվում է այս ակումբում:

Նաև Իսպանիան մի վայր է, որտեղ երիտասարդ լավ ֆուտբոլիստները շատ ավելի են, քան ցանկացած տեղ աշխարհում: Նույնիսկ ավելի, քան Բրազիլիայում, ամեն դեպքում նրանք ավելի լուրջ են ու տեղացի են, ում այլ մշակույթ տեղափոխելու կարիք չկա: Ու «Ռեալը» առաջինը շեշտը դրեց դրա վրա:

Այս ընթացքում «Բարսելոնայի»՝ սեփական սաների վրա շեշտը դնելու քաղաքականությունը հասցրեց ձախողվել:

Գևորգ Լոռեցյան, Realmadrid.am

Աղբյուրը՝ Советский спорт
Կարդացվել է 4544 անգամ:
ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՆԱԵՎ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՆԱԵՎ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ
ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ

Տ

Թիմեր

Խ

Գոլեր

Մ

1

Բարսելոնա

16

43 : 20

35

2

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

15

32 : 11

34

3

Սևիլիա

16

20 : 15

31

4

Խետաֆե

17

26 : 16

30

5

Ատլետիկո Մադրիդ

17

18 : 10

29

6

Ռեալ Սոսյեդադ

17

28 : 20

28

7

Ատլետիկ Բիլբաո

17

19 : 12

27

8

Վալենսիա

16

26 : 23

26

9

Գրանադա

17

24 : 22

24

10

Օսասունա

17

22 : 20

23

Ամբողջական աղյուսակը

ԼԱ ԼԻԳԱ - ԸՆԹԱՑԻԿ ՏՈՒՐ

14/12 00:00

Ալավես

1 : 1

Լեգանես

14/12 16:00

Գրանադա

1 : 2

Լևանտե

14/12 19:00

Ռեալ Սոսյեդադ

2 : 2

Բարսելոնա

14/12 21:30

Ատլետիկ Բիլբաո

0 : 0

Էյբար

15/12 00:00

Ատլետիկո Մադրիդ

2 : 0

Օսասունա

15/12 15:00

Խետաֆե

2 : 0

Վալյադոլիդ

15/12 17:00

Սելտա

2 : 2

Մալյորկա

15/12 19:00

Էսպանյոլ

 : 

Բետիս

15/12 21:30

Սևիլիա

 : 

Վիլյառեալ

16/12 00:00

Վալենսիա

 : 

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

Լա Լիգայի խաղացանկը

ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱ - ԸՆԹԱՑԻԿ ՏՈՒՐ

12/12 00:00

ՊՍԺ

5 : 0

Գալաթասարայ

12/12 00:00

Բրյուգե

1 : 3

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

12/12 00:00

Բավարիա

3 : 1

Տոտենհեմ

12/12 00:00

Օլիմպիակոս

1 : 0

Ցրվենա Զվեզդա

11/12 21:55

Շախտյոր

0 : 3

Ատալանտա

11/12 21:55

Դինամո Զագրեբ

1 : 4

Մանչեսթեր Սիթի

12/12 00:00

Բայեր Լևերկուզեն

0 : 2

Յուվենտուս

12/12 00:00

Ատլետիկո Մադրիդ

2 : 0

Լոկոմոտիվ Մոսկվա

10/12 21:55

Նապոլի

4 : 0

Գենկ

10/12 21:55

Զալցբուրգ

0 : 2

Լիվերպուլ

11/12 00:00

Բորուսիա Դորտմունդ

2 : 1

Սլավիա Պրահա

11/12 00:00

Ինտեր

1 : 2

Բարսելոնա

11/12 00:00

Լիոն

2 : 2

Լեյպցիգ

11/12 00:00

Բենֆիկա

3 : 0

Զենիթ

11/12 00:00

Չելսի

2 : 1

Լիլ

11/12 00:00

Այաքս

0 : 1

Վալենսիա

ՉԼ խաղացանկը և խմբային աղյուսակները

ՄԱՐԶԱԴԱՇՏ
A visual look at Di Stéfano!

ՀԱՐՑՈՒՄ
Ի՞նչ արդյունք կգրանցվի «Էլ Կլասիկոյում»
«Ռեալը» կհաղթի
«Բարսելոնան» կհաղթի
Ոչ-ոքի
Արդյունքներ

Հարցումների արխիվ

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
WE ARE KINGS OF EUROPE!
ԶԱՐԿԵՐԱԿ
Աշխարհի առաջնություն 2018

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ / ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
06:16:27 15.12.2019
18:05:35 14.12.2019
18:04:28 14.12.2019
«Պատմական գոլեր»․ Ռուդ վան Նիստելրոյ
18:03:10 14.12.2019
«Սանտիագո Բեռնաբեուի» բացման 72-րդ տարեդարձը
11:11:54 14.12.2019
Թիմը մարզվել է «Վալենսիայի» դեմ խաղից առաջ
02:37:27 12.12.2019
«Բրյուգե» - «Ռեալ»՝ 1-3․ Խաղի կրկնությունը

Այլ տեսանյութեր

ՊԻՉԻՉԻ ԶԱՄՈՌԱ ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ ԱԿՈՒՄԲԻ ՌՄԲԱՐԿՈՒՆԵՐ
Ֆուտբոլիստ
Գ (11մ.)
Ֆուտբոլիստ
Գոր.
Գ
Խ
Ֆուտբոլիստ
Փոխ.
Ֆուտբոլիստ
Ընդ.
ԻԱ
ՉԼ
Գվ.
Մեսի
Բարսելոնա
12 (2)
Օբլակ
Ատլետիկո Մադրիդ
0.63
10
16
Ռոդրիգո
Վալենսիա
6
Բենզեմա
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
15
11
4
0
Բենզեմա
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
11 (2)
Վացլիկ
Սևիլիա
0.94
15
16
Բենզեմա
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
5
Ռոդրիգո
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
6
2
4
0
Սուարես
Բարսելոնա
8
Դավիդ Սորիա
Խետաֆե
1
16
16
Էվեր Բանեգա
Սևիլիա
5
Ռամոս
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
5
3
2
0
Ժերար Մորենո
Վիլյառեալ
8
Մասիպ
Վալյադոլիդ
1,13
18
16
Մեսի
Բարսելոնա
5
Կրոս
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
3
2
1
0
Լուկաս
Ալավես
8 (4)
Ռուի Սիլվա
Գրանադա
1,25
20
16
Կապա
Ատլետիկ Բիլբաո
4
Մոդրիչ
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
3
2
1
0
ՏԻՏՂՈՍՆԵՐ

20-րդ դարի լավագույն ակումբ
1

ՖԻՖԱ-ի ակումբային գավաթ
4

ՈՒԵՖԱ-ի
գավաթ
2

Եվրոպայի սուպերգավաթ
4

Միջմայրցամաքային գավաթ
3

Իսպանիայի սուպերգավաթ
10

Չեմպիոնների
լիգա
13

Արքայական
գավաթ
19

Իսպանիայի առաջնություն
33