HalaMadrid TV MOBILE

ԱՆՉԵԼՈՏԻ. «ՌՈՆԱԼԴՈՒՆ ՉԻ ԽԱՂԱ, ԲԱՅՑ ԱՅՍ ԹԻՄԸ ԳԻՏԻ՝ ԻՆՉՊԵՍ ԽԱՂԱԼ ԱՌԱՆՑ ՆՐԱ»
23:27:59 15.04.2014

Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակչից առաջ «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին կիսվեց ակնկալիքներով:

«Երբ խաղում ես եզրափակչում, պարտվելու իրավունք չունես, ու մենք պետք է ամեն ինչ անենք հաղթելու համար: Սա եզրափակիչ է, որում ամեն ինչ կարող է պատահել, ու մենք ցանկանում ենք հաղթող դուրս գալ»:

Մարզիչը հաստատեց.«Դի Մարիան կխաղա մեկնարկային կազմում: Իսկո՞, թե՞ Իլյարամենդի: Ես արդեն որոշել եմ, բայց չեմ պատրաստվում հայտարարել այդ մասին»:

«Սա եզրափակիչ է: Մենք չենք մոտենում դրան՝ մրցակցին արգելափակելու մտադրությամբ, որը շատ ուժեղ թիմ է: Մենք պատրաստվում ենք մեր խաղը ցուցադրել, մեր որակները ցույց տալ ու հենց մեր ֆուտբոլը թելադրել: Մենք մեկ տարի աշխատել ենք, որ կարողանանք դա անել ու վաղը հենց պատրատվում ենք ցուցադրել մեր խաղը: Այս եզրափակչում հաղթելու համար դա միակ տարբերակն է»:

«Բարսելոնայի» դեմ երկու խաղերը առաջնությունում.

«Երկրորդ խաղում մենք շատ լավ էինք խաղում: Մենք լավ էինք մրցակցում, հաղթում էինք, բայց փոքրիկ սխալներ թույլ տվեցինք: Պետք է վաղը կենտրոնացած գործենք ամբողջ խաղի ընթացքում: Ես շատ գոհ եմ «Բարսելոնայի» դեմ մեր երկրորդ խաղից, ու վաղը պետք է ամբողջ 90 րոպեների ընթացքում նմանատիպ ֆուտբոլ ցուցադրել: Մենք վերլուծել ենք պաշտպանողական սխալները ու աշխատել ենք դրանք ուղղելու ուղղությամբ»:

Տակտիկական մոտեցումը.

«Հիմնական նպատակը միասնաբար գործելն է: Մենք մարզվում ենք հենց դրա համար: Վաղվա խաղի համար ֆուտբոլիստներին մոտիվացնելու կարիք չկա, նրանք անհամբեր սպասում են խաղին: Խաղից առաջ տեսնում եմ, թե ինչքան մեծ է ցանկությունը նրանց մոտ: Կարծում եմ՝ լավ ենք նախապատրաստվել խաղին, ու վստահ եմ, որ լավ ենք խաղալու: Փորձելու ենք միասնաբար պաշտպանվել: Լավագույն պաշտպանությունը այն է, երբ ֆուտբոլիստները համագործակցում են իրար հետ: Անձնազոհությունն ու լավ պաշտպանողական կազմակերպվածությունը կարևոր են: Իսկ Մեսսիին հսկելու համար հատուկ պլան չենք մշակել»:

«Այսօր առավոտյան իմացա, որ Ռոնալդուն չի կարողանա խաղալ: Հիմա մի շարք կորուստներ ունենք, բայց կարծում եմ, որ կարող ենք շատ լավ խաղալ: Մենք կորցրել ենք ահռելի մեծ ուժ ունեցող ֆուտբոլիստի, բայց թիմը արդեն իսկ լավ է խաղացել առանց Ռոնալդուի, ինչը մոտիվացնում է բոլորին: Առանց նրա անցկացրած խաղերում մենք շատ լավ ենք խաղացել՝ ավելի շատ աշխատելով, ավելի շատ վազելով ու միասնաբար գործելով»:

Խաղադաշտում առկա որակների մասին.

«Թիմի մոտեցումը նույնն է ինչպես Ռոնալդուի հետ, այնպես էլ առանց նրա: Սա եզրափակիչ է, ու մենք պետք է մեր վրա հույսներս դնենք: Իհարկե պետք է հաշվի առնենք մրցակցի որակները, բայց այս խաղի մեր պլանը այն է, որ փորձենք մեր լավագույն որակները ցույց տալ խաղադաշտում: Մեր վերջնական որոշման համաձայն Ռոնալդուն չի խաղա, քանի որ դա կարող էր ռիսկի տակ դնել նրա առողջությունը: Այս մրցաշրջանում դեռևս շատ կարևոր խաղեր ունենք: Նա վաղը մարզվելու է, իսկ հետո գալու է Վալենսիա՝ եզրափակիչը դիտելու»:

«Ռոնալդուն չի հանգստացել, քանի որ հիմա հանգիստը նրան այնքան էլ չի հետաքրքրում: Նրա մոտ հոգնածության որևէ նշան չկա: Եթե հակառակը լիներ, նա խաղադաշտ դուրս չէր գա նախորդ խաղերում: Ռոնալդուն մրցարջանում մի պահի է հասել, որին շատ ֆուտբոլիստներ են հասնում: Կրիշտիանուի հետ զգույշ ենք վարվում, ինչպես և արել ենք մնացած բոլոր ֆուտբոլիստների հետ»:

«Բարսելոնայի» վերջին խաղերը.

«Սա մի թիմ է, որ շարունակում է լավ աշխատել, իսկ վերջին խաղերում նրանք տիրում էին նախաձեռնությանը, ինչը ամենակարևոր որակներից է ֆուտբոլում: Այս խաղում հաղթելու համար պետք է թույլ չտանք, որ նրանք տիրեն գնդակին, ու մենք պետք է վերահսկենք գնդակի տեղաշարժը: Պետք է հաշվի առնենք, որ մրցակիցը շատ լավ է տիրում գնդակին»:

Հերթական Կլասիկոն.

«Բարսելոնայի» դեմ բոլոր խաղերն էլ կարևոր են: Սա Կլասիկո է, ու դա ավելի է մեծացնում վաղվա օրվա կարևորությունը: Սա մեր առաջին եզրափակիչն է, որից բացի պայքարում ենք ևս երկու տիտղոսների համար ու հույս ունենք հաղթել դրանք»:

«Այս պահին ես գոհ եմ, քանի որ բավականին բախտավոր եմ, որ այս խաղի գործող անձանցից մեկն եմ: Հիանալի թիմ ունեմ ու շատ ուրախ եմ: Հուսով եմ՝ վաղվա խաղից հետո նույն զգացումները կունենամ»:

Գևորգ Լոռեցյան, Realmadrid.am

Աղբյուրը՝ Realmadrid.com
Կարդացվել է 4283 անգամ:
ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՆԱԵՎ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՆԱԵՎ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ
ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ

Տ

Թիմեր

Խ

Գոլեր

Մ

1

Բարսելոնա

15

41 : 18

34

2

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

15

32 : 11

34

3

Սևիլիա

16

20 : 15

31

4

Ռեալ Սոսյեդադ

16

26 : 18

27

5

Խետաֆե

16

24 : 16

27

6

Ատլետիկ Բիլբաո

16

19 : 12

26

7

Ատլետիկո Մադրիդ

16

16 : 10

26

8

Վալենսիա

16

26 : 23

26

9

Գրանադա

16

23 : 20

24

10

Օսասունա

16

22 : 18

23

Ամբողջական աղյուսակը

ԼԱ ԼԻԳԱ - ԸՆԹԱՑԻԿ ՏՈՒՐ

14/12 00:00

Ալավես

1 : 1

Լեգանես

14/12 16:00

Գրանադա

 : 

Լևանտե

14/12 19:00

Ռեալ Սոսյեդադ

 : 

Բարսելոնա

14/12 21:30

Ատլետիկ Բիլբաո

 : 

Էյբար

15/12 00:00

Ատլետիկո Մադրիդ

 : 

Օսասունա

15/12 15:00

Խետաֆե

 : 

Վալյադոլիդ

15/12 17:00

Սելտա

 : 

Մալյորկա

15/12 19:00

Էսպանյոլ

 : 

Բետիս

15/12 21:30

Սևիլիա

 : 

Վիլյառեալ

16/12 00:00

Վալենսիա

 : 

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

Լա Լիգայի խաղացանկը

ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱ - ԸՆԹԱՑԻԿ ՏՈՒՐ

12/12 00:00

ՊՍԺ

5 : 0

Գալաթասարայ

12/12 00:00

Բրյուգե

1 : 3

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

12/12 00:00

Բավարիա

3 : 1

Տոտենհեմ

12/12 00:00

Օլիմպիակոս

1 : 0

Ցրվենա Զվեզդա

11/12 21:55

Շախտյոր

0 : 3

Ատալանտա

11/12 21:55

Դինամո Զագրեբ

1 : 4

Մանչեսթեր Սիթի

12/12 00:00

Բայեր Լևերկուզեն

0 : 2

Յուվենտուս

12/12 00:00

Ատլետիկո Մադրիդ

2 : 0

Լոկոմոտիվ Մոսկվա

10/12 21:55

Նապոլի

4 : 0

Գենկ

10/12 21:55

Զալցբուրգ

0 : 2

Լիվերպուլ

11/12 00:00

Բորուսիա Դորտմունդ

2 : 1

Սլավիա Պրահա

11/12 00:00

Ինտեր

1 : 2

Բարսելոնա

11/12 00:00

Լիոն

2 : 2

Լեյպցիգ

11/12 00:00

Բենֆիկա

3 : 0

Զենիթ

11/12 00:00

Չելսի

2 : 1

Լիլ

11/12 00:00

Այաքս

0 : 1

Վալենսիա

ՉԼ խաղացանկը և խմբային աղյուսակները

ՄԱՐԶԱԴԱՇՏ
A visual look at Di Stéfano!

ՀԱՐՑՈՒՄ
Ի՞նչ արդյունք կգրանցվի «Էլ Կլասիկոյում»
«Ռեալը» կհաղթի
«Բարսելոնան» կհաղթի
Ոչ-ոքի
Արդյունքներ

Հարցումների արխիվ

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
WE ARE KINGS OF EUROPE!
ԶԱՐԿԵՐԱԿ
Աշխարհի առաջնություն 2018

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ / ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
11:11:54 14.12.2019
13:11:10 13.12.2019
03:52:07 13.12.2019
Կազեմիրոն 50-րդ հանդիպումն անցկացրեց ՉԼ-ում՝«Ռեալի» մարզաշապիկով
02:37:27 12.12.2019
«Բրյուգե» - «Ռեալ»՝ 1-3․ Խաղի կրկնությունը
02:28:33 12.12.2019
«Բրյուգե» - «Ռեալ»՝ 1-3․ Խաղի տեսությունը
09:03:23 11.12.2019
Այս օրը | «Ռեալը» ճանաչվեց 20-րդ դարի լավագույն ակումբ

Այլ տեսանյութեր

ՊԻՉԻՉԻ ԶԱՄՈՌԱ ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ ԱԿՈՒՄԲԻ ՌՄԲԱՐԿՈՒՆԵՐ
Ֆուտբոլիստ
Գ (11մ.)
Ֆուտբոլիստ
Գոր.
Գ
Խ
Ֆուտբոլիստ
Փոխ.
Ֆուտբոլիստ
Ընդ.
ԻԱ
ՉԼ
Գվ.
Մեսի
Բարսելոնա
12 (2)
Օբլակ
Ատլետիկո Մադրիդ
0.63
10
16
Ռոդրիգո
Վալենսիա
6
Բենզեմա
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
15
11
4
0
Բենզեմա
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
11 (2)
Վացլիկ
Սևիլիա
0.94
15
16
Բենզեմա
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
5
Ռոդրիգո
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
6
2
4
0
Սուարես
Բարսելոնա
8
Դավիդ Սորիա
Խետաֆե
1
16
16
Էվեր Բանեգա
Սևիլիա
5
Ռամոս
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
5
3
2
0
Ժերար Մորենո
Վիլյառեալ
8
Մասիպ
Վալյադոլիդ
1,13
18
16
Մեսի
Բարսելոնա
5
Կրոս
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
3
2
1
0
Լուկաս
Ալավես
8 (4)
Ռուի Սիլվա
Գրանադա
1,25
20
16
Կապա
Ատլետիկ Բիլբաո
4
Մոդրիչ
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
3
2
1
0
ՏԻՏՂՈՍՆԵՐ

20-րդ դարի լավագույն ակումբ
1

ՖԻՖԱ-ի ակումբային գավաթ
4

ՈՒԵՖԱ-ի
գավաթ
2

Եվրոպայի սուպերգավաթ
4

Միջմայրցամաքային գավաթ
3

Իսպանիայի սուպերգավաթ
10

Չեմպիոնների
լիգա
13

Արքայական
գավաթ
19

Իսպանիայի առաջնություն
33