HalaMadrid TV MOBILE

«ԲՈՐՈՒՍԻԱ» - «ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ». ԳՆԱՀԱՏԱԿԱՆՆԵՐ
22:25:46 09.04.2014

Մադրիդի «Ռեալը», ոչ առանց դժվարության ու բախտի, կարողացավ դուրս գալ Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակիչ: Դրանում հսկայական ավանդ ունեցավ թիմի փորձառու ու անվախ զինվորը՝ Իկեր Կասիլյասը, ում սեյվերը կենսական նշանակություն ունեցան: Ընդհանուր առմամբ, կիսապաշտպանությունն ու պաշտպանությունը ձախողեցին խաղը, իսկ Կրիշտիանու Ռոնալդուի բացակայությամբ հարձակումը կրկնակի անատամ էր դարձել: Անչելոտիի ընտրած մարտավարությունը չաշխատեց գերմոտիվացված մրցակցի դեմ, իսկ Անխել դի Մարիայի անվստահ խաղը հոգեբանորեն սպանեց թիմին: Անցնենք գնահատականներին:

Իկեր Կասիլյաս - 10 - Եթե ավելի բարձր գնահատական հնարավոր լինել նշանակել, ապա այդպես էլ կվարվեինք, սակայն 10-ն էլ է բավարար, որ բնութագրենք, թե ինչպիսի ֆանտաստիկ հանդիպում անցկացրեց Սան Իկերը: Նա մեկը մյուսի հետևից հետ էր մղում մրցակցի վտանգավոր հարվածները: Բաց թողած գոլերից և ոչ մեկում նրան մեղադրել չի կարելի: Նույնիսկ երկրորդ գոլի ժամանակ նրան կարելի է վերագրել հերթական ֆանտաստիկ սեյվը: Երբ Լևանդովսկին էր հարվածում, Իկերը մեծ դժվարությամբ հասավ գնդակին ու շեղեց դրա ուղղությունը, սակայն դավադրաբար գնդակը դիպչեց «դարպասապահի ընկեր» դարպասաձողին, հետ եկավ Ռոյսի մոտ, ով և գրավեց արդեն անպաշտպան մնացած դարպասը: Այնուամենայնիվ, Իկերի խաղը արժանի է գովեստի անսահման խոսքերի: Խաղի լավագույն ֆուտբոլիստն էր:

Դանիել Կարվախալ - 8 - Չնայած որ մեկ-երկու անգամ կորցրեց դիրքը, պաշտպաններից լավագույնն էր: Ի տարբերություն կերտրոնական պաշտպանների, մի քանի անգամ իսկապես փրկեց իր թիմին, անընդհատ կասեցնում էր մրցակցի վտանգավոր առաջխաղացումները եզրով, իսկ ահա կենտրոնում նման հաջողությամբ պարծենալ չենք կարող:

Պեպե, Սերխիո Ռամոս - 1 - Պաշտպանողական մեր դուետի կատարմամբ վատագույն հանդիպումներից մեկն էր: Չնայած նրանք կարողացան մեծամասամբ փակել Ռոբերտ Լևանդովսկուն, բայց մոռացան Մխիթարյանի ու Ռոյսի մասին, ովքեր անընդհատ ճեղքում էին պաշտպանությունը կենտրոնից: Եթե չլիներ Կասիլյասը, Ռամոսն ու Պեպեն չէին կարողանա հպարտանալ, որ չորրորդ տարին անընդմեջ դուրս են եկել ՉԼ կիսաեզրափակիչ:

Ֆաբիո Կոենտրաու - 6 - Չնայած վաստակած 11 մետրանոցին, նրա եզրում իսկական միջանցիկ քամի էր առաջացել «Ռեալի» համար, որը անընդհատ ծակում էր թիմի թիկունքը: Ֆաբիոն նորմալ վատ չէր խաղում, բայց լավ էլ նրա խաղը չես անվանի:

Ասյեր Իլյարամենդի - 0 - Կատարյալ ֆիասկո ապրեց Անչելոտիի՝ նրան դաշտ դուրս բերելու որոշումը: Իլյարամենդին ոչ միայն անվստահ էր գործում ու փոխարինվեց ընդմիջումից անմիջապես հետո, այլ նաև օգնեց մրցակցին սկսել երկրորդ գոլային գրոհը:

Ալոնսո - 5 - Մխիթարյանին փակելու առաջդրանքը կատարեց մասամբ, նույնիսկ կարող էր հեռացվել խաղադաշտից, սակայն բախտը ժպտաց նրան: Չէինք տեսնում Խաբիի ֆիրմային հեռահար փոխանցումները, չնայած նրան էլ պետք չէ մեղադրել, պարզապես որևէ հասցեատեր չկար, ում կարելի էր նմանատիպ փոխանցումներ կատարել: Մի քանի դրվագում բասկ կիսապաշտպանը բավականին սառնասիրտ գործեց՝ օգնելով թիմին:

Մոդրիչ - 7,5 - Առաջին խաղակեսն աննկատ անցկացնելուց հետո երկրորդ խաղակեսում Մոդրիչը հիանալի ֆուտբոլ ցուցադրեց, մեկը մյուսի հետևից հիմարացնում էր «Բորուսիայի» կիսապաշտպաններին ու պաշտպաններին, իսկ պաշտպանությունում միշտ օգնում էր թիմակիցներին: Մեծ էր նաև նրա ավանդը ընդհանուր հաղթանակում:

Բեյլ - 7 - Չնայած մի քանի պահ ունեցավ ու չիրացրեց, թիմի հարձակմանը շարժ հաղորդող միակ ֆուտբոլիստն էր դաշտում: Փորձում էր իր վրա վերցնել խաղը, բայց մրցակցի առնական պաշտպանների դեմ նա միայնակ չէր կարողանում հաջողության հասնել: Ռոնալդուն բացակայում էր դաշտից, իսկ Բենզեման մտքերով այլ տեղում էր:

Դի Մարիա - 0 - Չիրացրեց 11 մետրանոցը, ձախողեց ամբողջ հանդիպումը, նվիրում էր գնդակները մրցակիցներին, սխալ փոխանցումներ կատարում: Մի խոսքով, Անխելի օրը չէր:

Բենզեմա - 4 - Կարիմը շատ վատ հանդիպում անցկացրեց: Ուներ մի շարք հնարավորություններ, բայց այդպես էլ չկարողացավ դառնալ այն մեկ գոլի հեղինակը, որը կվճռեր բոլոր հարցերը, քանի որ այդ դեպքում «Բորուսիան» ստիպված կլիներ 5 գոլ խփել, իսկ դա, բոլորս ենք հասկանում, անիրատեսական կլիներ նույնիսկ «Ռեալ Մադրիդ Կաստիլյայի» դեմ խաղում:

Փոխարինումներ

Իսկո - 6 - Լավ մտավ խաղի մեջ և ի տարբերություն Իլյարամենդիի՝ մրցակցին գնդակներ չէր նվիրում սեփական կիսադաշտում: Հարձակման գծում ակտիվություն մտցրեց ու կարող էր մի քանի անգամ դառնալ գոլի հեղինակ, սակայն բախտը չժպտաց նրան:

Կազեմիրո - 8 - Գերազանց հանդիպում անցկացրեց Բրազիլացին: Մի քանի կենսական նշանակություն ունեցող գործողություններ կատարեց, երբ գնդակը մրցակցի մոտ էր: Շատ լավ էր գործում գնդակ խլելիս, պայքարելիս ու օդային մենապայքարներում:

Վարան - Ա/Գ - Փոխարինման դուրս եկավ վերջին րոպեին՝ ժամանակ ձգելու նպատակով:

Անչելոտի - 5 - Չէր կարողացել տրամադրել թիմին այս խաղին, որում կարող էր կրկնվել այն ճակատագիրը, որն Անչելոտին ունեցավ ստամբուլյան եզրափակչում՝ «Միլանի» ղեկին, երբ առաջին կեսում հաղթելով 3-0 հաշվով՝ «Միլանը» ի վերջո ՉԼ գավաթը զիջեց «Լիվերպուլին»: Ընդմիջման ժամանակ կարողացավ բեկել խաղի ընթացքը, ու թիմը երկրորդ կեսում անհամեմատ լավ խաղաց, ինչի համար էլ արժանանում է 10 բալի ուղիղ կեսին՝ 5-ի:

Գևորգ Լոռեցյան, Realmadrid.am

Աղբյուրը՝ Realmadrid.am
Կարդացվել է 4423 անգամ:
ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՆԱԵՎ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՆԱԵՎ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ
Melbet
ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ

Տ

Թիմեր

Խ

Գոլեր

Մ

1

Բարսելոնա

25

62 : 29

55

2

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

25

46 : 17

53

3

Խետաֆե

24

36 : 22

42

4

Ռեալ Սոսյեդադ

24

42 : 31

40

5

Ատլետիկո Մադրիդ

24

25 : 17

40

6

Սևիլիա

24

31 : 25

40

7

Վիլյառեալ

24

42 : 32

38

8

Վալենսիա

25

35 : 37

38

9

Գրանադա

25

32 : 31

36

10

Լևանտե

25

31 : 36

32

Ամբողջական աղյուսակը

ԼԱ ԼԻԳԱ - ԸՆԹԱՑԻԿ ՏՈՒՐ

22/02 00:00

Բետիս

3 : 3

Մալյորկա

22/02 16:00

Սելտա

1 : 0

Լեգանես

22/02 19:00

Բարսելոնա

5 : 0

Էյբար

22/02 21:30

Ռեալ Սոսյեդադ

3 : 0

Վալենսիա

23/02 00:00

Լևանտե

1 : 0

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

23/02 15:00

Օսասունա

0 : 3

Գրանադա

23/02 17:00

Ալավես

 : 

Ատլետիկ Բիլբաո

23/02 19:00

Վալյադոլիդ

 : 

Էսպանյոլ

23/02 21:30

Խետաֆե

 : 

Սևիլիա

24/02 00:00

Ատլետիկո Մադրիդ

 : 

Վիլյառեալ

Լա Լիգայի խաղացանկը

ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱ - ԸՆԹԱՑԻԿ ՏՈՒՐ

19.02.20 00:00

Ատլետիկո Մադրիդ

1 : 0

Լիվերպուլ

19.02.20 00:00

Բորուսիա Դորտմունդ

2 : 1

ՊՍԺ

20.02.20 00:00

Ատալանտա

4 : 1

Վալենսիա

20.02.20 00:00

Տոտենհեմ

0 : 1

Լեյպցիգ

26․02․20 00։00

Չելսի

 : 

Բավարիա

26․02․20 00։00

Նապոլի

 : 

Բարսելոնա

27․02․20 00։00

Լիոն

 : 

Յուվենտուս

27․02․20 00։00

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

 : 

Մանչեսթեր Սիթի

ՉԼ խաղացանկը և խմբային աղյուսակները

ՄԱՐԶԱԴԱՇՏ
A visual look at Di Stéfano!

ՀԱՐՑՈՒՄ
Ի՞նչ արդյունք կգրանցվի «Ռեալ» - «Մանչեսթեր Սիթի» խաղում
«Ռեալը» կհաղթի
«Սիթին» կհաղթի
Ոչ-ոքի
Արդյունքներ

Հարցումների արխիվ

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
WE ARE KINGS OF EUROPE!
ԶԱՐԿԵՐԱԿ
Աշխարհի առաջնություն 2018

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ / ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
12:35:05 23.02.2020
01:54:59 23.02.2020
13:26:33 22.02.2020
«Ռեալ» 2-1 «Կադիս». Լա լիգա. 22.02.1987
14:24:08 21.02.2020
«Ռեալ» 6-1 «Բետիս». Լա լիգա. 21.2.2009
10:31:08 18.02.2020
Ազարի վերադարձը
01:56:11 17.02.2020
«Ռեալ Մադրիդ» - «Սելտա»՝ 2-2․ Խաղի տեսությունը

Այլ տեսանյութեր

ՊԻՉԻՉԻ ԶԱՄՈՌԱ ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ ԱԿՈՒՄԲԻ ՌՄԲԱՐԿՈՒՆԵՐ
Ֆուտբոլիստ
Գ (11մ.)
Ֆուտբոլիստ
Գոր.
Գ
Խ
Ֆուտբոլիստ
Փոխ.
Ֆուտբոլիստ
Ընդ.
ԻԱ
ՉԼ
Գվ.
Մեսի
Բարսելոնա
14 (2)
Օբլակ
Ատլետիկո Մադրիդ
0.71
17
24
Մեսի
Բարսելոնա
12
Բենզեմա
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
18
13
4
1
Բենզեմա
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
13 (2)
Դավիդ Սորիա
Խետաֆե
0.92
22
24
Սուարես
Բարսելոնա
7
Ռոդրիգո
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
7
2
4
1
Սուարես
Բարսելոնա
11 (1)
Վացլիկ
Սևիլիա
1.04
25
24
Ռոդրիգո
Վալենսիա
7
Ռամոս
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
7
5
2
0
Ռոջեր
Լևանտե
10 (4)
Մասիպ
Վալյադոլիդ
1.13
27
24
Պորտու
Ռեալ Սոսյեդադ
7
Մոդրիչ
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
4
3
1
0
Ժերար Մորենո
Վիլյառեալ
10
Այտոր Ֆերնանդես
Լևանտե
1,50
36
24
Տորես
Օսասունա
6
Կազեմիրո
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
4
3
1
0
ՏԻՏՂՈՍՆԵՐ

20-րդ դարի լավագույն ակումբ
1

ՖԻՖԱ-ի ակումբային գավաթ
4

ՈՒԵՖԱ-ի
գավաթ
2

Եվրոպայի սուպերգավաթ
4

Միջմայրցամաքային գավաթ
3

Իսպանիայի սուպերգավաթ
11

Չեմպիոնների
լիգա
13

Արքայական
գավաթ
19

Իսպանիայի առաջնություն
33