Մադրիդի «Ռեալը» բավականին հաջող է խաղում գերմանական թիմերի դեմ «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում:
Այդ մասին են խոսում թիմի վերջին 10 տնային հանդիպումները գերմանական ակումբների դեմ: «Սերուցքայինները» 8 հաղթանակ են տարել այդ խաղերում ու երկու անգամ ոչ-ոքի խաղացել: Գերմանական թիմից կրած վերջին տնային պարտությունը հիշելու համար պետք է հետ գնալ մինչև 2001 թվական:
Ընդամենը 15 օր առաջ Մադրիդի «Ռեալը» ապահովեց իր տեղը Չեմպիոնների Լիգայի քառորդ եզրափակչում՝ սեփական հարկի տակ 3-1 հաշվով հաղթելով «Շալկեին»: Նախորդ տարի Դորտմունդի «Բորուսիան» երկու անգամ այցելեց Մադրիդ. մեկ դեպքում հաղթեց «Ռեալը» (2-0), մեկ անգամ էլ գրանցվեց մարտական ոչ-ոքի՝ 2-2:
Դրանից առաջ Իսպանիայի մայրաքաղաք 4 անգամ ժամանել են Մյունխենի «Բավարիայի» ֆուտբոլիստները, մեկական անգամ՝ «Վերդերը», «Բորուսիան» ու Լևերկուզենի «Բայերը»:
Գևորգ Լոռեցյան, Realmadrid.am