«Տեներիֆեի» 20-ամյա հարձակվող Այոսե Պերեսը հրաժարվել է նոր պայմանագիր կնքել իր ներկայիս ակումբի հետ, որի համակարգում է մարզվում 2004 թվականից: Այսպիսով, նրա տրանսֆերային արժեքը կազմում է ընդամենը մեկ միլիոն եվրո, որը պատրաստ է վճարել «Պորտուն»:
El Confidencial-ը հայտնում է, որ հենց պորտուգալական ակումբն է համարվում ֆավորիտ նրա համար պայքարում, սակայն «Ռեալը» չէր հրաժարվի նրան ամռանը ձեռք բերելու մտքից:
«Տեներիֆեն» արդեն մերժել է «Ռեալի» երկու առաջարկներ, իսկ «Պորտուն» միանգամից համաձայնվել է Այոսեի ու ակումբի ներկայացրած բոլոր պահանջներին: Այնուամենայնիվ, «Ռեալը» Այոսեի մեջ մեծ պոտենցիալ է տեսնում ու մտադիր է նրա օգնությամբ ուժեղացնել «Կաստիլյայի» հարձակումը, իսկ ավելի ուշ, միգուցե, հրավիրել հիմնական թիմ:
Այոսեն Սեգունդայի ընթացիկ խաղարկությունում դարձել է 12 գոլի հեղինակ, որոնցից 2-ը նա խփել է հենց «Կաստիլյային»: Այդ գոլերը նրա թիմին 4 միավոր են բերել «Կաստիլյայի» դեմ երկու խաղերում:
Գևորգ Լոռեցյան, Realmadrid.am