Այսօր կայացած մարզումը Ալվարո Արբելոայի ու «Ռեալի» համար տխուր նորություն ունեցավ. Ալվարոն վնասել է ծունկը:
Մի քանի օր առաջ Ալվարոն հատուկ ծնկակալ էր կրում, որը, նախատեսվում էր, կնվազեցնի ծանրաբեռնվածության աստիճանը ու կկանխի վնասվածքը: Սակայն դա չօգնեց:
Արբելոան երեք շաբաթով շարքից դուրս է եկել ու չի մասնակցի «Լևանտեի», «Շալկեի», «Մալագայի», «Բարսելոնայի», «Սևիլիայի» ու «Ռայո Վալեկանոյի» դեմ խաղերին:
Գևորգ Լոռեցյան, Realmadrid.am