Ինչպես հայտնում է Defensa Central-ը՝ հղում կատարելով թուրքական լրատվամիջոցներին, Մադրիդի «Ռեալի» հարձակվող Խեսե Ռոդրիգեսը դժգոհ է իր ներկա դրությունից ու մտադիր է լքել ակումբը առաջիկա ամռանը: Այս տեղեկությունը այնքան էլ մոտ չէ իրականությանը, գրում է կայքը:
Նշվում է, որ ֆուտբոլիստը բավականին դժգոհ է, որ հնարավորություն չստացավ դաշտ դուրս գալ «Ատլետիկոյի» դեմ խաղում: Այն ժամանակ դաշտ դուրս եկան Մարսելոն ու Կարվախալը, իսկ ավելի ուշ՝ Իսկոն:
Հաղորդվում է, որ անգլիական «Լիվերպուլը» բոլորովին դեմ չէր լինի տեսնել նրան իր կազմում: Այդ նպատակով անգլիական ակումբը կդիմի «Ռեալին»՝ փորձելով գնել խաղացողի տրանսֆերային իրավունքները:
Գևորգ Լոռեցյան, Realmadrid.am