Վաղը «Սանտիագո Բեռնաբեուում» «Էլչեին» հյուրընկալելուց առաջ «Ռեալի» ֆուտբոլիստները վերջին մարզումն անցկացրին «Սյուդադ Ռեալ Մադրիդում»:
Անչելոտիի տրամադրության տակ էին 23 ֆուտբոլիստներ, այդ թվում՝ «Կաստիլյայի» դարպասապահ Յակոբը: Սամի Խեդիրան շարունակում է վերականգնողական ծրագիրը: Կասիլյասը, Լոպեսը, Խեսուսն ու Յակոբը աշխատում էին Վիլիամ Վեկիի հետ, իսկ մյուս ֆուտբոլիստները երկու խմբի բաժանվեցին ու մեկ հպումով փոխանցումներ էին փորձարկում:









Գևորգ Լոռեցյան, Realmadrid.am