«Վիլյառեալի» դեմ խաղից հետո «Ռեալի» խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչը կիսվեց տպավորություններով.«Մեզ համար անչափ կարևոր երեք միավոր վաստակեցինք, հատկապես «Ատլետիկոյի» դեմ բարդ խաղից հետո, քանի որ հոգնած էինք ֆիզիկապես ու հոգեբանորեն: Մենք հիանալի խաղ անցկացրինք ուժեղ թիմի դեմ»:
Խորվաթ կիսապաշտպանը շարունակում է հրաշալի խաղ ցուցադրել, ու երկրպագուները գնահատում են դա.«Ես շատ հպարտ եմ, որ երկրպագուները վանկարկում են իմ անունը: Դա հրաշալի է, ու ես ինձ շատ լավ եմ զգում այստեղ: Բայց ինչպես ասել եմ նախկինում, ինձ համար ամենակարևորն այն է, որ թիմը լավ է խաղում ու միավորներ է վաստակում: Մենք շարունակելու ենք ջանասիրաբար աշխատել, որ այս ուղով շարունակենք ընթանալ»:
Եվ վերջում Մոդրիչը խոսեց «Ատլետիկոյի» դեմ առաջիկա խաղի մասին.«Դիմակայության ելքը դեռ վճռված չէ: Պետք է խաղանք այնպես, կարծես հաշիվը 0-0 է: Պետք է խաղանք այնպես, ինչպես գործեցինք առաջին հանդիպման ժամանակ: Մենք պետք է վստահ սկսենք խաղը ու թույլ չտանք «Ատլետիկոյին» ցուցադրել իր խաղը: Նաև պետք է գոլի հեղինակ դառնանք»:
Գևորգ Լոռեցյան, Realmadrid.am