Այս շաբաթը կարող է վերջինը լինել արգենտինացի Էզեկյել Գարայի համար «Բենֆիկայի» կազմում: Ինչպես հայտնում է AS-ը՝ հղում կատարելով պորտուգալական մամուլին, «Զենիթը» ակտիվացրել է պաշտպանի պայմանագրում նշված հրաժարագինը, ու շուտով ֆուտբոլիստը կտեղափոխվի Ռուսաստանի պրեմիեր Լիգա:
Այս տրանսֆերը, անկասկած, շահավետ գործարք կլինի ոչ միայն այդ երեք կողմի համար: Մադրիդի «Ռեալը» դեռևս տնօրինում է ֆուտբոլիստի իրավունքների մի մասը:
Երբ Գարայը տեղափոխվեց «Բենֆիկա», «Ռեալը» պահպանել էր նրա իրավունքների 50%-ը, իսկ մեկ տարի անց ակումբը համաձայնվեց իր 50%-ն էլ տալ «Բենֆիկային»՝ մեկ պայմանով. հետագա տրանսֆերի դեպքում «Ռեալը» կստանա գումարի 25%-ը:
Հիմա, երբ Գարայը մոտ է 20 մլն եվրոյով «Զենիթ» տեղափոխվելուն, «Ռեալը» կստանա 5 մլն եվրո փոխհատուցում:
Գևորգ Լոռեցյան, Realmadrid.am