HalaMadrid TV MOBILE

FT Magazine-Ի ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ ԿԱՌԼՈ ԱՆՉԵԼՈՏՏԻԻ ՀԵՏ. ԵՐՐՈՐԴ ՄԱՍ
04:49:03 18.01.2014

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում 'Financial Times'-ի լրագրող Սայմոն Կուպերի` Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտիի հետ հարցազրույցի երրորդ մասը:

 Ֆուտբոլիստները մեր օրերում շատ ավելի պրոֆեսիոնալ են, ասում է Անչելոտտին, քան 80-ականներին, երբ ինքն էր խաղում: Միջին ֆուտբոլիստն այսօր ավելի շատ է «վերահսկում իր անձնական կյանքը, իր կյանքի ոճը»: Միջին ֆուտբոլիստնն ավելի քիչ պաստա է ուտում: Անչելոտտին հիացմունքով հիշում է Լիդհոլմի «Ռոման». «Խաղից առաջ գալիս էինք հյուրանոց և յուրաքնաչյուրը կարող էր ընտրել ճաշացանկից: Ոչ մի դիետա չկար: Երբ ես էի խաղում, այսպես էին ասում. լավագույն մարզումն այն է, երբ հաջորդ օրը ոտքերդ ցավում են: Եթե չէիր կարողանում վեր բարձրանալ, ուրեմն ֆանտասկ մարզում ես անցկացրել»: Ծիծաղում է նա: Մեր օրերում ֆուտբոլիստները GPS սարքեր են կրում մարզումների ժամանակ և ֆիզիկական մարզիչները յուրաքանչյուր  օր հաշվարկում են ամեն ֆուտբոլիստի ծանրաբեռնվածությունը:

Այսօրվա կարգապահ պրոֆեսիոնալները մարզիչների հետ չեն պայքարում իշխանության համար: Նա երբեք չի՞ ունեցել ֆուտբոլիստ, որի հետ չի կարողացել աշխատել: «Ոչ»: Կամ եղե՞լ է ֆուտբոլիստ, ով չի կարողացել աշխատել իր հետ. «Ոչ»: Նա ծուխ է արձակում իր ծխախոտով: Մադրիդի ֆուտբոլիստները հնազանդ են, բավականաչափ խելացի են նույնիսկ, երբ խաղի կեսին փոխում ես դասավորությունը: «Երբ մարզում ես բարձրակարգ ֆուտբոլիստների, նրանք արագ են հասկանում»: Խաբի Ալոնսոն մասամբ գործող մարզիչ է խաղադաշտում:

Մադրիդը հիանալի ֆուտբոլիստներ ունի, պատմության  մեջ ավելի շատ եկամուտներ է ապահովել, քան որևէ այլ սպորտային ակումբ (521 միլիոն եվրո նախորդ տարի): Բայց ինչու՞ թիմը չի կարողանում հաղթել Չեմպիոնների լիգան 2002-ից հետո: Անչելոտտին ձերբազատվում է հարցից մեկ այլ կատակով. «Չգիտեմ: Սա մի հարց է, որի պատասխանը ակումբն էլ է փնտրում: 10 տարվա ընթացքում նրանք չեն հասել եզրափակիչ: Սա մի փոքր տարօրինակ է: Բայց նրանք երեք տարի անընդմեջ խաղացել են կիսաեզրափակիչում: Դա վատ չէ»:

Մադրիդի սպասումները գնալով ավելի տաղտկալի են դառնում: «Ռեալի» հաջորդ տիտղոսը Չեմպիոնների լիգայում 10-րդը կլինի: Անչելոտտիի առջև խնդիր է դրված նվաճել լա դեսիման, որի համար պայքարը կմեկնարկի հաջորդ ամիս Գերմանիայում կայանալիք «Շալկեի» դեմ առաջին խաղում:  Օհ, նաև Ռեալը պետք է հաղթի Իսպանիայի առաջնությունում, որտեղ թիմն այժմ երրորդ տեղում է: Ինչպե՞ս է Անչելոտտին հաղթահարում ամենօրյա ճնշումը: «Այս աշխարհում իմ ունեցած փորձի շնորհիվ... Ես դեպրեսիայի մեջ չեմ ընկնում, երբ արդյունքը լավը չէ, եսշատ չեմ ուրախանում, երբ արդյունքները լավն են: Չեմ զգում, որ իմ ուսերին շատ ճնշում կա, քանի որ սիրում եմ այս աշխատանքը: Մարզչի վրա ճնշումը՝ նորմալ է»: Հետո նա ինձ հետ քայլեց ընդունարան և կազմակերպեց ինձ համար տաքսի կանչելը:

Մադրիդյան թեժ աթոռում իր նախորդներից մեկը՝ հոլանդացի Գուս Հիդինկը, ում Անչելոտտին նման է իր հանգստությամբ, մի անգամ բացատրել է, թե ինչպես պետք է մարզիչն Իսպանիայում վարվի հեռացված լինելու անխուսափելիության հետ: Finiquito. այսպես են իսպանացիներն անվանում դա: Հիդդինկի խոսքերով. «Հեռացված լինելն այստեղ չի նշանակում խայտառակություն: Ամեն ինչ այսպես է լինում. գնում ես ակումբի նախագահին տեսնելու: «Միստեր»,- ասում է նա: «Միստեր, ավելի լավ է, չշարունակեք»: Նա գրկում է քեզ և ասում է: «Վաղը գնա և տես գանձապահին»: Հաջորդ օրը տեսնում ես գանձապահին, վերցնում ես չեկդ, գնում ես փողոցի անկյուն ու քեզ են տալիս փողով լի ճամպրուկ: Բում, ամեն ինչ ավարտված է: Իսպանիայում ռոմանտիկ ձևով են սպանում քեզ»:

Կասկած չկա, որ ի վերջո Անչելոտտին իր մաշկի վրա կզգա finiquito-ն: Հնարավոր է, որ դա լինի դեսիման հաղթելուց հետո, ավելի հավանական է՝ առաջ: Նա դա չի ընդունի որպես խայտառակություն: Դա ընդամենը ևս մեկ անեկդոտ կլինի, որը նա հին ընկերներին կպատմի Էմիլիո-Ռոմանիայում տորտելինի ուտելիս: Նա մեկ այլ աշխատանք կգտնի, քանի որ քիչ են այն լավ մարզիչները, ովքեր կարող են ադապտացվել և շփվել բոլորի հետ՝ Ռոնալդուից մինչև Բեռլուսկոնի:

***

Անչելոտտիի կարիերան

Ռեջինա 1995-96. Սկսում է մարզչական կարիերան

Պարմա 1996-98. Վերադառնում է ակումբ որպես մարզիչ, որտեղ խաղացելէ մինչև 70-ականների վերջը

Յուվենտուս 1999-2001. Նրա հեռացման մասին հայտարարվեց 2001 մրցաշրջանի վերջին խաղից առաջ

Միլան 2001-09. Դարձավ այն վեց մարդկանցից մեկը, ով Չեմպիոնների գավաթի հաղթող դարձավ և՛ որպես ֆուտբոլիստ, և՛ որպես մարզիչ

Չելսի 2009-11. «Դուբլ» ձևակերպեց՝ դառնալով Անգլիայ չեմպիոն և գավաթակիր

ՊՍԺ 2011-13. Դարձավ Ֆրանսիայի չեմպիոն

Ռեալ Մադրիդ 2013 -

***

Մայք  Ֆորդը «Չելսիի» ֆուտբոլային գործառնությունների տնօրենն էր, երբ Անչելոտտին թիմը մարզում էր 2009-ից 2011-ը:

Այսպես է նա վերլուծել Անչելոտտիի առաջատարության ոճը.

● Նա իտալացի է, ասում է Ֆորդեն, կիրառում է «ծառայողական լիդերությունը». նա մարդկանց թուլյ է տալիս ձևավորել մարտավարություն և տեսակետ: Նա թույլ է տալիս, որ նրանք մտնեն գործընթացի մեջ և մեծացնեն դրա նկատմամբ իրենց հավատարմությունը:

● Անչելոտտին կարող է լսել: Նա «մի պահ» մնում է մարդկանց հետ: Ֆորդեն ասում է. «Ոչ մի ընդհատում, ոչ մի հակադարձում, միայն շատ հանգիստ և մտահոգ տղա: Մարդիկ վայելում են նրա հետ զրույցները, հարմարավետ են զգում, երբ կիսվում են իրենց մասին անձնական տեղեկատվությամբ»: Դա օգնում է նրանց ղեկավարել պակաս կոֆլիկտայնությամբ:

● Անչելոտտին լրջորեն է ընդունում իրավիճակը, բայց ոչ իր վրա: Ցույց չի տալիս, թե ինչ ճնշման տակ է նա, նա ուրիշներին պաշտպանում է սթրեսից:

● Շատ առաջատար մարզիչներ ունեն լավ փորձարկած մոդելներ, որոնք նրանց հաջողություն են բերել: Նրանք համապատասխանաբար դժվարությամբ են փոխում մեթոդները: Անչելոտտին բավականաչափ համեստ և հետաքրքրասեր է մնացել և շարունակում է ադապտացվել և սովորել:

Alcorcon, Realmadrid.am

 

 

Աղբյուրը՝ Financial Times
Կարդացվել է 4132 անգամ:
ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՆԱԵՎ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՆԱԵՎ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ
ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ

Տ

Թիմեր

Խ

Գոլեր

Մ

1

Բարսելոնա

15

41 : 18

34

2

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

15

32 : 11

34

3

Սևիլիա

16

20 : 15

31

4

Ռեալ Սոսյեդադ

16

26 : 18

27

5

Խետաֆե

16

24 : 16

27

6

Ատլետիկ Բիլբաո

16

19 : 12

26

7

Ատլետիկո Մադրիդ

16

16 : 10

26

8

Վալենսիա

16

26 : 23

26

9

Գրանադա

16

23 : 20

24

10

Օսասունա

16

22 : 18

23

Ամբողջական աղյուսակը

ԼԱ ԼԻԳԱ - ԸՆԹԱՑԻԿ ՏՈՒՐ

14/12 00:00

Ալավես

1 : 1

Լեգանես

14/12 16:00

Գրանադա

 : 

Լևանտե

14/12 19:00

Ռեալ Սոսյեդադ

 : 

Բարսելոնա

14/12 21:30

Ատլետիկ Բիլբաո

 : 

Էյբար

15/12 00:00

Ատլետիկո Մադրիդ

 : 

Օսասունա

15/12 15:00

Խետաֆե

 : 

Վալյադոլիդ

15/12 17:00

Սելտա

 : 

Մալյորկա

15/12 19:00

Էսպանյոլ

 : 

Բետիս

15/12 21:30

Սևիլիա

 : 

Վիլյառեալ

16/12 00:00

Վալենսիա

 : 

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

Լա Լիգայի խաղացանկը

ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱ - ԸՆԹԱՑԻԿ ՏՈՒՐ

12/12 00:00

ՊՍԺ

5 : 0

Գալաթասարայ

12/12 00:00

Բրյուգե

1 : 3

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

12/12 00:00

Բավարիա

3 : 1

Տոտենհեմ

12/12 00:00

Օլիմպիակոս

1 : 0

Ցրվենա Զվեզդա

11/12 21:55

Շախտյոր

0 : 3

Ատալանտա

11/12 21:55

Դինամո Զագրեբ

1 : 4

Մանչեսթեր Սիթի

12/12 00:00

Բայեր Լևերկուզեն

0 : 2

Յուվենտուս

12/12 00:00

Ատլետիկո Մադրիդ

2 : 0

Լոկոմոտիվ Մոսկվա

10/12 21:55

Նապոլի

4 : 0

Գենկ

10/12 21:55

Զալցբուրգ

0 : 2

Լիվերպուլ

11/12 00:00

Բորուսիա Դորտմունդ

2 : 1

Սլավիա Պրահա

11/12 00:00

Ինտեր

1 : 2

Բարսելոնա

11/12 00:00

Լիոն

2 : 2

Լեյպցիգ

11/12 00:00

Բենֆիկա

3 : 0

Զենիթ

11/12 00:00

Չելսի

2 : 1

Լիլ

11/12 00:00

Այաքս

0 : 1

Վալենսիա

ՉԼ խաղացանկը և խմբային աղյուսակները

ՄԱՐԶԱԴԱՇՏ
A visual look at Di Stéfano!

ՀԱՐՑՈՒՄ
Ի՞նչ արդյունք կգրանցվի «Էլ Կլասիկոյում»
«Ռեալը» կհաղթի
«Բարսելոնան» կհաղթի
Ոչ-ոքի
Արդյունքներ

Հարցումների արխիվ

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
WE ARE KINGS OF EUROPE!
ԶԱՐԿԵՐԱԿ
Աշխարհի առաջնություն 2018

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ / ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
13:11:10 13.12.2019
03:52:07 13.12.2019
02:37:27 12.12.2019
«Բրյուգե» - «Ռեալ»՝ 1-3․ Խաղի կրկնությունը
02:28:33 12.12.2019
«Բրյուգե» - «Ռեալ»՝ 1-3․ Խաղի տեսությունը
09:03:23 11.12.2019
Այս օրը | «Ռեալը» ճանաչվեց 20-րդ դարի լավագույն ակումբ
08:57:28 11.12.2019
Երեք անընդմեջ արտագնա հանդիպում

Այլ տեսանյութեր

ՊԻՉԻՉԻ ԶԱՄՈՌԱ ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ ԱԿՈՒՄԲԻ ՌՄԲԱՐԿՈՒՆԵՐ
Ֆուտբոլիստ
Գ (11մ.)
Ֆուտբոլիստ
Գոր.
Գ
Խ
Ֆուտբոլիստ
Փոխ.
Ֆուտբոլիստ
Ընդ.
ԻԱ
ՉԼ
Գվ.
Մեսի
Բարսելոնա
12 (2)
Օբլակ
Ատլետիկո Մադրիդ
0.63
10
16
Ռոդրիգո
Վալենսիա
6
Բենզեմա
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
15
11
4
0
Բենզեմա
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
11 (2)
Վացլիկ
Սևիլիա
0.94
15
16
Բենզեմա
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
5
Ռոդրիգո
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
6
2
4
0
Սուարես
Բարսելոնա
8
Դավիդ Սորիա
Խետաֆե
1
16
16
Էվեր Բանեգա
Սևիլիա
5
Ռամոս
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
5
3
2
0
Ժերար Մորենո
Վիլյառեալ
8
Մասիպ
Վալյադոլիդ
1,13
18
16
Մեսի
Բարսելոնա
5
Կրոս
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
3
2
1
0
Լուկաս
Ալավես
8 (4)
Ռուի Սիլվա
Գրանադա
1,25
20
16
Կապա
Ատլետիկ Բիլբաո
4
Մոդրիչ
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
3
2
1
0
ՏԻՏՂՈՍՆԵՐ

20-րդ դարի լավագույն ակումբ
1

ՖԻՖԱ-ի ակումբային գավաթ
4

ՈՒԵՖԱ-ի
գավաթ
2

Եվրոպայի սուպերգավաթ
4

Միջմայրցամաքային գավաթ
3

Իսպանիայի սուպերգավաթ
10

Չեմպիոնների
լիգա
13

Արքայական
գավաթ
19

Իսպանիայի առաջնություն
33