HalaMadrid TV MOBILE

FT Magazine-Ի ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ ԿԱՌԼՈ ԱՆՉԵԼՈՏՏԻԻ ՀԵՏ. ԱՌԱՋԻՆ ՄԱՍ
04:31:00 18.01.2014

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում 'Financial Times'-ի լրագրող Սայմոն Կուպերի Carlo Ancelottiհարցազրույցը Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտիի հետ:

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչը խոսել է ճնշմանը դիմագրավելու, ֆուտբոլիստի հետ աշխատելու և միլիարդատեր սեփականատերերի հետ աշխատելու մասին:

«Ես մեծ իշխանություն ունեմ,- քմծիծաղով ասում է Կառլո Անչելոտտին: - Այստեղ ես կարող եմ որոշել. մարզումն առավոտյան վեցի՛ն է: Մարզումը գիշերը 11-ին: Բայց իմ ոճը չէ պարտադրելը: Ես կցանկանայի համոզել ֆուտբոլիստներին անել այն, ինչ նրանք անում են: Դա ավելի շատ ժամանակ է խլում»:

Մենք նստեցինք «Ռեալի» մարզիչների հայելապատ գրասենյակում, որը գտնվում է քաղաքի հյուսիսում: Իտալացու թմբլիկ մարմինը դուրս է գալիս «Ռեալի» կապույտ մարզահագուստի տակից, նա կպցնում է ծխախոտը և հանգիստ է, քանի որ ակումբի նախագահը չի գա և բռնացնի նրան ծխելուց, ինչպես եղել էր նախորդ ակումբում: Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը նրան հիմնականում հանգիստ է թողնում: Անչելոտտին Իսպանիա է ժամանել նախորդ ամռանը. «Միլանից», «Չելսիից», ՊՍԺ-ից հետո սա նրա չորրորդ երկիրն է վերջին չորս տարիներին:

Չնայած նրան, որ նա ավելի ցածր դասի մարզիչ է համարվում, քան Ժոզե Մոուրինյոն և Արսեն Վենգերը, Անչելոտտին նվաճել է ֆուտբոլի խոշորագույն տիտղոսները: Այժմ նրա խնդիրն է Մադրիդի հետ միասին Չեմպիոնների լիգայում հաղթելը: Դա կլինի 10-րդ ռեկորդային գավաթը՝ առասպելական լա դեսիման: Չկա ավելի լավ մեկը, ով կիմանա, թե ինչպես աշխատել սուպերաստղ խաղացողների (այժմ դրանք են Կրիշտիանու Ռոնալդուն և Գարեթ բեյլն են), տարբեր նախագահների (նախկինում դրանք Սիլվիո Բեռլուսկոնին և Ռոման Աբրամովիչն էին) և հիստերիկ լրատվամիջոցմերի հետ: Ստորև այս հիանալի մարդու մարզչական գաղտնիքներն են:

Դրանք հավաքելու համար ինձ Մադրիդի օդանավակայանից քաղաք տեղափոխեց Պոլ Կլեմենտը՝ Անչելոտտիի օգնականը: Ամրակազմ անգլիացին, մարմնամարզության նախկին ուսուցիչը իտալացուն հանդիպել է «Չելսիում» և մոտ ապագայում ցանկանում է անցնել միայնակ մարզչական կարիերայի: Նրա մեքենան ձմեռային մեղմ արևածագի ֆոնին աղմկելով շարժվում էր դեպի մարզաբազա, որտեղ նույնիսկ այս խաղաղ օրը մեկ տասնյակից ավելի լրագրողների էին հավաքվել, տեղադրված էին տեսախցիկներ, իսկ ինքնագրերի սիրահարները սպասում էին, որ ինչ-որ բան պետք է տեղի ունենար:

Այնուամենայնիվ, աշխարհի ամենահարուստ ակումբներից մեկի մարզաբազայում կյանքը հանգիստ էր թվում: Հնարավոր ամեն ինչ արված էր հիստերիան դարպասներից այն կողմ թողնելու համար: Կլեմենտը մեքենան կանգնեցնում փայլող սպիտակ մեքենայի դիմաց: Բեթմենի մեքենան հիշեցնող այդ մեքենան Գարեթ Բեյլին է պատկանում, ում «Ռեալը» «Տոտտենհեմից» գնել է ռեկորդային գումարով՝ վճարելով 85 միլիոն ֆունտից ավելի:

Գլխավոր շենքը գրեթե դատարկ է: Մարզիչների սենյակում Անչելոտտիի որդի Դավիդեն է. քաղաքավարի ու բարեկազմ երիտասարդը, որն աշխատում է հոր հետ, կարդում է իտալական La Gazzetta dello Sport վարդագույն օրաթերթը: Շրջապատող լանջերը ձմեռային մոխրագույնով էին պատված, սակայն մարզիչների պատուհանից այն կողմ տասից ավելի աշխատակիցներ մշակում են «Ռեալի» անհավանական կանաչ մարզումային խաղադաշտը: Անչելոտտին լավ է նայում իր աշխատակազմին. նախորդ երեկոյան նա իր 50 գործընկերներին տարել էր «Մեսուն Չիստու» բասկյան ռեստորան և ինքն էր փակել հաշիվը:

Այսօր նա հիանալի էսպրեսսոներ է հյուրասիրեց, նստեց և սկսեց փայլել: Նրա հեռախոսը պարբերաբար տատանվում է զանգերից, սակայն նա ուշադրություն չի դարձնում: Խոսում է դանդաղ, հասկանալի անգլերենով, երբեմն խզմզում է կանաչ գրիչով և արձակում է անշտապ հանգստություն:

«Կառլետտոն» ֆերմերի որդի է Էմիլիա-Ռոմանիայից և իր գիտակցական կյանքն անցկացրել է մեծ ճնշման տակ գտնվող միջավայրերում: Նա խորամանկ կիսապաշտպան էր իտալական ֆուտբոլում: Նա լիդերություն սովորել է իր նախկին մարզիչներից, հատակեպես շվեդ Նիլս Լիդհոլմից, ում գլխավորությամբ  80-ականներին խաղացել է «Ռոմայում». «Երբ խաղում էինք հյուսիսում, մենք օդանավով չէինք գնում, քանի որ նա վախենում էր թռիչքներից»,- ասում է Անչելոտտին: «Գնացքով Հռոմից գնում էինք Միլան: Գնացքը կեսգիշերին էր մեկնում Հռոմից: Բայց Լիդհոլմը վաղ էր պառկում քնելու: Այդ պատճառով նա երեկոյան 9:30 մտնում էր գնացք և 10-ին քնում էր: Ֆուտբոլիստները կեսգիշերին էին գալիս ու չէին քնում: Դրանից վատ պատրաստություն չի լինում»: Խաղի օրը թիմը մարզադաշտ էր գալիս մի քանի ժամ առաջ և շրջում էր հանդերձարանում: Ֆուտբոլիստներին հանգստացնելու համար Լիդհոլմը «Ռոմայի» բժիշկներին խնդրում էր անեկդոտներ պատմել: Հետո, որպես մարզիչ, Անչելոտտին ինքն էր նախախաղային անեկդոտներ պատմում. նույնիսկ Չեմպիոնների լիգայի եզրափակիչներից առաջ: Նա գիտի ճշմարտությունը բարձրագույն մակարդակի ֆուտբոլի մասին. ֆուտբոլիստների մեծ մասը մոտիվացվելու կարիք չունեն: Նրանց պետք է հանգստացնել:

Լիդհոլմից նա սովորել է ֆուտբոլիստների հետ վարվել ինչպես մեծահասակների հետ: Այլ մարզիչները նրան սովորեցրել են այդպես չվարվեր: Անչելոտտին հիշում է. «Ես մարզիչներ ունեի, ովքեր ասում էին «Պետք է այսինչ բանն անես, որովհետև ես քեզ ասում եմ»: Ես չէի հասկանում սա: Ես չեմ կարող լինել come si dice?, ավտորիտար»:

1987-ին, երբ Անչելոտտին 28 տարեկան էր և արդեն քարուքանդ էր արել ծնկները, «Միլանի» մարզիչ Արիգո Սակկին նրան տարավ հյուսիս: Սակկին նրան տեսնում էր որպես խաղադաշտում «նվագախմբի դիրիժոր», կիսապաշտպան, որը չունի բացառիկ ունակություններ, բայց ունի ֆուտբոլային ուղեղ: «Սովորաբար ամենաինտելլեգենտ ֆուտբոլիստները կիսապաշտպաններն են»,- ասում է Անչելոտտին և թվարկում է իր մարզած ամենախելացիներին: «Կնշեի (Անդրեա) Պիրլոյին, Խաբի Ալոնսոյին, Տիագո Մոտտային, Դիդյե Դեշամին: Բոլորը կիսապաշտպաններ են»:

Անչելոտտին մեծ ինտելեկտով էր ապահովել “Grande Milan”-ին, որը Չեմպիոնների լիգայի երկու գավաթ նվաճեց և հիանալի կերպով խաղում էր հարձակողական ֆուտբոլ: Երբ նա 1992-ին անցավ մարզչական գործունեության, Սակկիի 4-4-2 սխեմայի հետևորդ էր: Նա ասում է. «Իմ կենսափորձում, դա ֆուտբոլ խաղալու միակ տարբերակն էր»:

Nils LiedholmՆա դարձավ Սակկիի օգնականը Իտալիայի ազգային հավաքականում, հետո միացավ իր հայրենի շրջանի «Ռեջինա» թիմին: Չնայած նրան, որ թիմը շատ համեստ էր, սկզբնական շրջանում նա գրեթե անտանելի ճնշման հանդիպեց: «Ես երեք-չորս տարի է սրանով եմ զբաղվում, բայց սրանից հետո հանգստի եմ գնում»: Ծիծաղելով նա հիշում է Լիդհոլմի խոսքերը. «Մարզչի գործը լավագույնն է աշխարհում, չհաշված խաղերը»: Սակայն աստիճանաբար Անչեոլոտտին սովորեց դիմակայել ճնշմանը, հասավ այն մակարդակին, որ հիմա ասում է. «Իմ հետույքը երկրաշարժադիմացկուն է»: Այն գիտակցությունը, որ յուրաքանչյուր պահի կարող է հեռացվել, այլևս չի ուտում նրան: Այժմ նա վայելում է խաղերը: 

«Ռեջինայից» հետո նա մարզեց «Պարման»: Այնտեղ նա հնարավորություն ուներ պայմանագիր ստորագրելու «Աստվածային Պոչիկի»՝ Ռոբերտո Բաջոյի հետ: Սակայն Բաջոն ցանկանում էր խաղալ փլեյմեյքերի կամ «10 համարի» դիրքում: Մի դիրք, որը գոյություն չունի

Սակկիի համակարգում: Անչելոտտին հիշում է. «Ես ասացի «ոչ, պետք է հարձակվող խաղաս»: Բաջոն գնաց այլ ակումբ: Այդ տարի Բաջոն 25 (իրականում 22) գոլ խփեց «Բոլոնիայի» կազմում: Ես 25 գոլ կորցրեցի: Մեծ սխալ էր»: Միջադեպը փոխեց Անչելոտտիի մտածելակերպը. ոչ մի համակարգ ավելի կարևոր չէ, քան ֆուտբոլիստները: Նա ավելի հարմարվող դարձավ իր համոզմունքներում:

Նա միացավ «Յուվենտուսին», ապա «Միլանին»: Բելռուսկոնիի թիմը ղեկավարելը նշանակում էր ղեկավարել Բեռլուսկոնիին: Անչելոտտին,  ով իր ինքնակենսագրության մեջ Բեռլուսկոնիին կատակով «Նա» է անվանում մեծատառ Ն-ով, վարպետորեն էր դա անում: Նա հասկացավ գլխավոր փաստը. այն բանից հետո, որ Բելռուսկոնին դարձել է «Միլանի» սեփականատերը, մարզիչների աշխատանքն էր Բեռլուսկոնիին հաճոյանալը: Անչելոտտին ասում է. «Միլանում ավանդույթ կա խաղալ ոճային ֆուտբոլ, ի տարբերություն «Յուվենտուսի», որտեղ ամենակարևորը հաղթելն է: Երբ Բելռուսկոնին գնեց «Միլանը», այդպես էր»: Ըստ այդմ, Անչելոտտին դաշտ էր դուրս բերում շատ հարձակողական կազմ. «Սա էր միակ պատճառը, որ Պիռլոն, Զեեդորֆը, Ռուի Կոշտան, Կական և Շևչենկոն միաժամանակ դաշտ էին դուրս գալիս»: Այստեղ մեկ այլ բացահայտում եղավ. ոչ մի խաղային համակարգ ավելի կարևոր չէ, քան ակումբի նախագահը:

Շատ մարզիչներ չեն հանդուրժում իրենց ղեկավարների որևէ միջամտություն, սակայն Անչելոտտին Բեռլուսկոնիին թույլ էր տալիս կատակել հանդերձարանում: 2003-ին «Յուվետնուսի» դեմ Չեմպիոնների լիգայի եզրափակչից առաջ Անչելոտտին նույնիսկ թույլ տվեց, որ այն ժամանակվա Իտալիայի այն ժամանակվա վարչապետին մասնակցել թիմի հետ զրույցին:

«Ես հանեցի մի թերթ, որի վրա նշված էին խաղային համակարգերն ու տարբերակները»,- գրել է Անչելոտտին իր ինքնակենսագրականում: «Նա այդ թղթի պատճենն ուզեց իր համար: (Հետո տեսա տպագրված Բրունո Վեսպայի գրքում. նախագահը այն փոխանցել էր որպես իր սեփականը...)»: Անչելոտտին այս ամենը հումորով է հիշում, սակայն Բելռուսկոնիին անձնատուր լինելը կարևոր էր իր կարիերայի առաջընթացի համար: «Միլանը» 11 մետրանոցներով հաղթեց «Յուվենտուսին»: Անչելոտտին դարձավ այն վեց մարդկանցից մեկը, որը Չեմպիոնների լիգայի հաղթող է դարձել և՛ որպես ֆուտբոլիստ, և՛ որպես մարզիչ: Carlo Ancelotti

***

2005-ին Ստամբուլում նա անմոռանալի եզրափակչում ավարը զիջեց «Լիվերպուլին»: «Միլանն» ընդմիջման գնաց 3-0 հաշվով հաղթելով, հետո երեք գոլ բաց թողեց և պարտվեց 11 մետրանոցներով: Ավելի ուշ, հանգստացած Անչելոտտին կարելի էր տեսնել հյուրանոցի բարում: Նա իր ծանոթների հետ ուրախ զրուցում էր Ստամբուլի տեսարժան վայրերի մասին: Նա արել էր իր աշխատանքը: Հիմա աշխատանքից դուրս էր: Հետ նայելով նա ասում է. «Թիմն առավելագույնն արեց այս խաղում հաղթելու համար: Այնպես որ, չէի կարող ջղային լինել: Կարծում եմ՝ սա ճակատագիր էր»: Ամեն դեպքում, նա ավելացնում էր. «Ֆուտբոլն ամենակարևոր բանն է աշխարհի քիչ կարևոր բաների մեջ»:

Նա ասում է, որ չի զղջում Ստամբուլի համար. «Ի՞նչ կարող ես անել, երբ նրանք վեց րոպեում երեք գոլ են խփում: Անհնարին է ինչ-որ բան փոխելը, քանի որ ժամանակ չկա: Իմ կարիերայի ընթացքում մարզիչ եմ եղել 800 խաղերում: Եե ընտրելու լինեի երկու հանդիպում, որոնցում իմ թիմն իսկապես լավ է խաղացել, մեկը սա կլիներ: Մյուսը 2007-ին կայացած «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ կիսաեզրափակիչն էր:

2007-ին, երբ «Միլանը» կրկին հասավ եզրափակիչ, «Միլանի» կազմը հավաքվեց մարզաբազայում և սկսեց «Լիվերպուլին» երկրպագել «Չելսիի» դեմ մյուս կիսաեզրափակիչ խաղում: «Մենք գոռում և բացականչում էինք «Չելսիի» դեմ»,- ասում է նա ինքնակենսագրականում: «Մի պահ նույնիսկ «Լիվերպուլի» գլխարկներ ու խաղալիքներ երևացին»:

Երկրպագելն աշխատեց: «Լիվերպուլը» հաղթեց «Չելսիին» և Աթենքում կայացած եզրափակչում «Միլանը» ռևանշի հասավ Ստամբուլի համար՝ հաղթելով 2-1 հաշվով: Խաղից հետո Անչելոտտին և ֆուտբոլիստներն ամբողջ գիշեր կատակեցին՝ փորձելով հաղթանակը հավերժ ֆիքսել իրենց մտքում:

Բազմազգ «Միլանում» Անչելոտտին սովորեց մարզել ֆուտբոլիստների ամբողջ աշխարհից: Մեթյու Ֆլամինիի ժամանելուց հետո ամեն ինչ ավելի խճճվեց. «Սկզբում իտալացիներին էիր ասում իտալերենով», հիշում է նա «հետո բրազիլացիներին՝ վատ իտալերենով, հետո Բեքհեմին՝ ժեստերով (Ինչպես իր կատակներից շատերը, Անչելոտտին այս մեկն էլ սիրով պատմեց. Բեքհեմն ընկեր է): Միջմշակութային ունակություններն աստիճանաբար զարգացան: Անչելոտտին երազում էր «Միլանում» հավերժ մնալու մասին, բայց Բեռլուսկոնին նվազեցրեց ֆինանսավորումը, թիմը թուլացավ և շատ ֆուտբոլիստներ սկսեցին հեռանալ վատ ֆինանսական պայմանների պատճառով: «Չելսիի» սեփականատեր Աբրամովիչը հրավիրեց նրան՝ գնահատելով իր մարդկային որակներն ու տակտիկական միտքը:

Alcorcon, Realmadrid.am

 

Աղբյուրը՝ Financial Times
Կարդացվել է 4300 անգամ:
ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՆԱԵՎ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ
ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ

Տ

Թիմեր

Խ

Գոլեր

Մ

1

Բարսելոնա

38

90 : 36

87

2

Ատլետիկո Մադրիդ

38

55 : 29

76

3

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

38

63 : 46

68

4

Վալենսիա

38

51 : 35

61

5

Սևիլիա

38

61 : 45

59

6

Խետաֆե

38

48 : 35

59

7

Էսպանյոլ

38

48 : 50

53

8

Ատլետիկ Բիլբաո

38

41 : 44

53

9

Ռեալ Սոսյեդադ

38

45 : 46

50

10

Բետիս

38

44 : 52

50

Ամբողջական աղյուսակը

ԼԱ ԼԻԳԱ - ԸՆԹԱՑԻԿ ՏՈՒՐ

18/05 22:00

Ալավես

2 : 1

Ժիրոնա

18/05 22:00

Սելտա

2 : 2

Ռայո Վալեկանո

18/05 22:00

Էսպանյոլ

2 : 0

Ռեալ Սոսյեդադ

18/05 22:00

Խետաֆե

2 : 2

Վիլյառեալ

18/05 22:00

Հուեսկա

2 : 1

Լեգանես

18/05 22:00

Սևիլիա

2 : 0

Ատլետիկ Բիլբաո

18/05 22:00

Լևանտե

2 : 2

Ատլետիկո Մադրիդ

18/05 22:00

Վալյադոլիդ

0 : 2

Վալենսիա

19/05 14:00

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

0 : 2

Բետիս

19/05 18:15

Էյբար

2 : 2

Բարսելոնա

Լա Լիգայի խաղացանկը

ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱ - ԸՆԹԱՑԻԿ ՏՈՒՐ

01.06 23:00

Տոտենհեմ

0 : 2

Լիվերպուլ

ՉԼ խաղացանկը և խմբային աղյուսակները

ՄԱՐԶԱԴԱՇՏ
A visual look at Di Stéfano!

ՀԱՐՑՈՒՄ
Ցանկանո՞ւմ եք, որ Նեյմարը միանա «Ռեալին»
Այո
Ոչ
Արդյունքներ

Հարցումների արխիվ

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
WE ARE KINGS OF EUROPE!
ԶԱՐԿԵՐԱԿ
Աշխարհի առաջնություն 2018

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ / ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
21:47:38 17.08.2019
16:08:36 16.08.2019
15:58:24 16.08.2019
Տասը տարի անպարտելի Լա լիգայի մեկնարկային տուրում
15:56:41 16.08.2019
«Ռեալի» վերջին մարզումը «Սելտայի» դեմ «Բալայդոսում» կայանալիք խաղից առաջ
22:03:00 13.08.2019
Այն օրը, երբ Ռոնալդուն սկսեց գոլը տոնել արդեն հայտնի ձևով(«Չելսիի» դեմ հանդիպում)
15:56:47 12.08.2019
«Ռոմա» - «Ռեալ Մադրիդ»՝ 2-2. Խաղի տեսությունը

Այլ տեսանյութեր

ՊԻՉԻՉԻ ԶԱՄՈՌԱ ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ ԱԿՈՒՄԲԻ ՌՄԲԱՐԿՈՒՆԵՐ
Ֆուտբոլիստ
Գ (11մ.)
Ֆուտբոլիստ
Գոր.
Գ
Խ
Ֆուտբոլիստ
Փոխ.
Ֆուտբոլիստ
Ընդ.
ԻԱ
ՉԼ
Գվ.
Մեսսի
Բարսելոնա
36 (4)
Օբլակ
Աթլետիկո
0,73
27
37
Մեսսի
Բարսելոնա
13
Բենզեմա
Ռեալ Մադրիդ
29
21
3
5
Բենզեմա
Ռեալ Մադրիդ
21 (3)
Տեր Շտեգեն
Բարսելոնա
0,91
32
35
Սարաբիա
Սեւիլյա
13
Բեյլ
Ռեալ Մադրիդ
13
10
3
0
Սուարես
Բարսելոնա
21 (4)
Սորիա
Խետաֆե
0,92
34
37
Ջոնի
Ալավես
10
Ռամոս
Ռեալ Մադրիդ
8
6
0
2
Ասպաս
Սելտա
20 (5)
Նետու
Վալենսիա
1
34
34
Բեն Յեդեր
Սևիլյա
10
Իսկո
Ռեալ Մադրիդ
6
3
1
2
Ստուանի
Ժիրոնա
19 (5)
Էրերին
Աթլետիկ
1,03
32
31
Գրիզման
Աթլետիկո
9
Ասենսիո
Ռեալ Մադրիդ
4
1
0
3
ՏԻՏՂՈՍՆԵՐ

20-րդ դարի լավագույն ակումբ
1

ՖԻՖԱ-ի ակումբային գավաթ
4

ՈՒԵՖԱ-ի
գավաթ
2

Եվրոպայի սուպերգավաթ
4

Միջմայրցամաքային գավաթ
3

Իսպանիայի սուպերգավաթ
10

Չեմպիոնների
լիգա
13

Արքայական
գավաթ
19

Իսպանիայի առաջնություն
33