HalaMadrid TV MOBILE

ԽԱԲԻ ԱԼՈՆՍՈ.«ԱՅՍՏԵՂ 5 ՀԻԱՆԱԼԻ ՏԱՐԻ ԵՄ ԱՆՑԿԱՑՐԵԼ ՈՒ ԵՎՍ 2-Ը ԿԱՆՑԿԱՑՆԵՄ»
12:01:24 11.01.2014

Խաբի Ալոնսոն, ով օրերս երկարաձգեց պայմանագիրը «Ռեալի» հետ, այդ առիթով մամլո ասուլիս է տվել.«Սա լավագույն վայրն է, որտեղ կարող էի լինել: Մենք հաճույք ենք ստանում այստեղ լինելուց, դրա համար էլ մնացի «Ռեալում»: Պատճառ չունեի այլընտրանքներ դիտարկելու համար: Որոշ ժամանակ ծանրութեթև անելուց հետո ես կարող եմ ասել, որ սա լավագույն վայրն է ինձ համար: Նախ ես ուզում էի տեսնել, որ կլինեմ այն մակարդակի վրա, որը հարկավոր է «Ռեալին», իսկ դրանից հետո մյուս բաները՝ ընտանիքս լավ է զգում իրեն այստեղ, թիմակիցներս հիանալի են, ու ես հիմա շատ ու շատ ուրախ եմ: Ես չէի ուզում չհիմնավորված որոշում կայացնել ու որևէ ճնշում չէի զգում իմ վրա: Ես 5 հիանալի տարի եմ անցկացրել այստեղ ու հույս ունեմ, որ ևս երկուսը կավելանա դրանց»:

Թե ինչը օգնեց որոշումը կայացնելիս.«Ակումբի հետ շփումը միշտ բարձր մակարդակի վրա է եղել: Ես որոշ խնդիրներ ունեի ու ցանկանում էի տեսնել, թե ինչպես կընթանա վերականգնումս վիրահատությունից հետո: Ես ուզում էի տեսնել, թե որտեղ եմ ու ինչ կարող եմ տալ ակումբին: Սա ինձ համար մեծ որոշում էր, ու չէի ցանկանում կայացնել այն, եթե լիովին երջանիկ չլինեի, չնայած ակումբը ինձ բոլոր հնարավորությունները տալիս էր: Հենց ես ապաքինվեցի, բանակցությունները ակտիվորեն ընթանում էին: Ես երջանիկ եմ ակումբում, իսկ ակումբից ինձ ասել են, որ իրենք էլ երջանիկ են, որ ես այստեղ եմ»:

Երկրպագուների ցուցաբերած աջակցության մասին.«Ես չափազանց շնորհակալ եմ: Ես իսկապես զգում էի, թե ինչպիսի աջակցություն էին նրանք ցուցաբերում: Երկրպագուները իմ նկատմամբ հարգանք ու սեր էին ցուցաբերել բոլոր այս տարիների ընթացքում, ու շատ կարևոր է, որ մնամ այնտեղ, որտեղ սիրված եմ: Ես երբեք այդ առումով կասկածներ չեմ ունեցել»:

Այլ ակումբներից ստացած առաջարկների մասին.«Առաջարկներ չեն եղել: Սա որոշելու հարց էր, ու ես որոշեցի, որ մնում եմ «Ռեալում»: Թիմակիցներս կատակում էին այդ մասին ու շատ էին աջակցում ինձ: Բոլորդ գիտեք, որ ես ու Արբելոան շատ մոտ ընկերներ ենք, ու այս մասին նրա հետ շատ եմ խոսել, բայց բոլորն էին աջակցում ինձ, որ մնամ նրանց հետ, ու ես հույս ունեմ, որ հաջորդ տարիներին նրանք հաջողությունների կհասնեն»:

Թիմում իր դերի ու այս տարի մրցանակներ նվաճելու հնարավորության մասին.«Ոչինչ չի փոխվել: Այս 5 տարիների ընթացքում ամեն ինչ գրեթե նույնն է եղել: Թիմը ամուր հիմք ունի, չնայած կան երիտասարդ խաղացողներ, ովքեր շատ լավ են հարմարվել թիմին: Մենք բարելավում ենք մեր խաղը ու դեռևս կարող ենք ավելի բարելավել: Մենք ցանկանում ենք մրցաշրջանի վերջնամասին հասնել հստակ խաղային ձեռագրով, որի համար աշխատում ենք, ու լինել հնարավորինս առողջ»:

Թե ինչ է անելու նոր պայմանագրի ավարտից հետո.«Այս պահին չգիտեմ: Պետք է տեսնեմ, թե ինչպես կզգամ ինձ այդ պահին: Ես շատ կարևոր որոշում եմ կայացրել, բայց չգիտեմ, թե ինչպես ինձ կզգամ նոր պայմանագրի ավարտին»:

Թե արդյոք ՉԼ-ն հաղթելու հնարավորությունը նպաստել է իր որոշման վրա.«Բոլորս ենք ուզում հաղթել այն: Ես հաղթել եմ մրցաշարում «Լիվերպուլի» հետ, բայց ցանկանում եմ նվաճել գավաթը նաև «Ռեալի» հետ ու օգնել ակումբին լինել առաջինը, որ կունենա երկնիշ թվով գավաթներ»:

Ներկայիս առողջական վիճակի ու «Էսպանյոլի» դեմ խաղին մասնակցելու հնարավորության մասին.«Չորեքշաբթի ես զննում եմ ունեցել: Վնասվածքը գրեթե բուժվում է, բայց դեռևս առկա է: Մարզիչը, ես ու բժիշկները վաղը կայանալիք մարզումից հետո կորոշենք դա: «Սելտայի» դեմ խաղում ես անհարմարություններ էի զգում: Դեռևս պետք է տեսնենք, թե կկարողանամ խաղալ կիրակի օրը»:

Անչելոտիի հետ իր հիանալի փոխհարաբերությունների մասին.«Մարզիչների հետ միշտ լավ փոխըմբռնում եմ ունեցել: Եթե նախորդ մրցաշրջանում ես շուտ վերահատվեի, վերականգնումս ավելի արագ կլիներ, բայց ես պատրաստ եմ անել այն, ինչ մարզիչը կասի: Անչելոտիի հետ լավ փոխհարաբերություններ ունեմ: Ես պատրաստ կլինեմ խաղալ այնտեղ, որտեղ նա ինձ կասի: Նա այն անձանցից էր, ով պնդել է իմ մնալու վրա, ինչպես նաև պարբերաբար ինձ էր հարցնում գործընթացի մասին: Նա կիսապաշտպան է եղել ու շատ լավ է հասկանում, թե ինչ է պահանջվում այդ դիրքի խաղացողից: Հանդերձարանում նրա օգնությունն ունենալը ու լրատվամիջոցներում նրա ելույթները տեսնելը այն բաներն են, որոնք ազդել են իմ որոշման վրա»:

Մոուրինյոյի ու «Չելսիից» առաջարկ ստանալու մասին.«Ես նրա հետ լավ հարաբերություններ ունեմ, բայց Ժոզեն ինձ ոչինչ չի ասել «Չելսի» տեղափոխվելու մասին»:

«Ոսկե գնդակի» մասին.«Անկասկած, Կրիշտիանու Ռոնալդուն է արժանի մրցանակին: Թվերը խոսում են ամեն ինչի փոխարեն, ու նա ամեն օր ցույց է տալիս, որ արժանի է մրցանակին: Հուսով եմ՝ նա կնվաճի այն»:

Եվ վերջում Ալոնսոն խոսեց Իլյարամենդիի մասին.«Նա հիանալի է խաղում: Նա երիտասարդ է ու եկել է հիանալի ֆուտբոլիստներով լի մեծագույն ակումբ և ամեն օր սովորում է նոր բաներ: Նա պետք է հնարավորինս շատ բան սովորի: Ես նրա հետ հատուկ կապ ունեմ, քանի որ նրա մեջ շատ բան եմ տեսնում, որոնք ինձ են հիշեցնում: Մենք երկար տարիների համար հիանալի կիսապաշտպան ունենք»:

Գևորգ Լոռեցյան, Realmadrid.am

Աղբյուրը՝ Realmadrid.com
Կարդացվել է 4118 անգամ:
ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՆԱԵՎ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՆԱԵՎ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ
ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ

Տ

Թիմեր

Խ

Գոլեր

Մ

1

Բարսելոնա

20

50 : 23

43

2

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

20

38 : 13

43

3

Ատլետիկո Մադրիդ

20

22 : 14

35

4

Սևիլիա

20

25 : 20

35

5

Խետաֆե

20

29 : 20

33

6

Ռեալ Սոսյեդադ

20

33 : 28

31

7

Վալենսիա

20

30 : 29

31

8

Ատլետիկ Բիլբաո

20

21 : 14

30

9

Վիլյառեալ

20

34 : 28

28

10

Գրանադա

20

25 : 26

27

Ամբողջական աղյուսակը

ԼԱ ԼԻԳԱ - ԸՆԹԱՑԻԿ ՏՈՒՐ

18/01 00:00

Լեգանես

0 : 3

Խետաֆե

18/01 16:00

Լևանտե

0 : 1

Ալավես

18/01 19:00

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

2 : 1

Սևիլիա

18/01 21:30

Օսասունա

0 : 0

Վալյադոլիդ

19/01 00:00

Էյբար

2 : 0

Ատլետիկո Մադրիդ

19/01 15:00

Մալյորկա

4 : 1

Վալենսիա

19/01 17:00

Բետիս

3 : 0

Ռեալ Սոսյեդադ

19/01 19:00

Վիլյառեալ

1 : 2

Էսպանյոլ

19/01 21:30

Ատլետիկ Բիլբաո

1 : 1

Սելտա

20/01 00:00

Բարսելոնա

1 : 0

Գրանադա

Լա Լիգայի խաղացանկը

ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱ - ԸՆԹԱՑԻԿ ՏՈՒՐ

19.02.20 00:00

Ատլետիկո Մադրիդ

 : 

Լիվերպուլ

19.02.20 00:00

Բորուսիա Դորտմունդ

 : 

ՊՍԺ

20.02.20 00:00

Ատալանտա

 : 

Վալենսիա

20.02.20 00:00

Տոտենհեմ

 : 

Լեյպցիգ

26․02․20 00։00

Չելսի

 : 

Բավարիա

26․02․20 00։00

Նապոլի

 : 

Բարսելոնա

27․02․20 00։00

Լիոն

 : 

Յուվենտուս

27․02․20 00։00

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

 : 

Մանչեսթեր Սիթի

ՉԼ խաղացանկը և խմբային աղյուսակները

ՄԱՐԶԱԴԱՇՏ
A visual look at Di Stéfano!

ՀԱՐՑՈՒՄ
Ի՞նչ կարծիք ունեք «Ռեալի» նորեկ Ռեյների մասին
Դրական
Բացասական
Դեռ չեմ կողմնորոշվում
Արդյունքներ

Հարցումների արխիվ

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
WE ARE KINGS OF EUROPE!
ԶԱՐԿԵՐԱԿ
Աշխարհի առաջնություն 2018

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ / ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
20:23:34 20.01.2020
20:18:08 20.01.2020
22:42:38 18.01.2020
«Ռեալ Մադրիդ» - «Սևիլիա»՝ 2-1․ Խաղի տեսությունը
01:06:41 13.01.2020
«Ռեալ» - «Ատլետիկո»․ Հետխաղյա 11-մետրանոցները
23:23:51 08.01.2020
Կրոսի ֆանտաստիկ գոլը «Վալենսիայի» դարպասին
14:53:54 06.01.2020
Վինիսիուսը հրաժարվել է կատարել հետխաղյա պարտադիր վարժանքը «Խետաֆեի» հետ հանդիպումից հետո (տեսանյութ)

Այլ տեսանյութեր

ՊԻՉԻՉԻ ԶԱՄՈՌԱ ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ ԱԿՈՒՄԲԻ ՌՄԲԱՐԿՈՒՆԵՐ
Ֆուտբոլիստ
Գ (11մ.)
Ֆուտբոլիստ
Գոր.
Գ
Խ
Ֆուտբոլիստ
Փոխ.
Ֆուտբոլիստ
Ընդ.
ԻԱ
ՉԼ
Գվ.
Մեսի
Բարսելոնա
14 (2)
Օբլակ
Ատլետիկո Մադրիդ
0.70
14
20
Սուարես
Բարսելոնա
7
Բենզեմա
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
16
12
4
0
Բենզեմա
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
12 (2)
Վացլիկ
Սևիլիա
1
20
20
Ռոդրիգո
Վալենսիա
6
Ռոդրիգո
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
6
2
4
0
Սուարես
Բարսելոնա
11 (1)
Դավիդ Սորիա
Խետաֆե
1
20
20
Բանեգա
Սևիլիա
6
Ռամոս
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
5
3
2
0
Չիմի Ավիլա
Օսասունա
9
Մասիպ
Վալյադոլիդ
1.15
23
20
Մեսի
Բարսելնոա
6
Մոդրիչ
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
4
3
1
0
Ռոջեր
Լևանտե
9 (4)
Ռուի Սիլվա
Գրանադա
1,30
26
20
Վիկտոր Դիաս
Գրանադա
5
Կազեմիրո
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
4
3
1
0
ՏԻՏՂՈՍՆԵՐ

20-րդ դարի լավագույն ակումբ
1

ՖԻՖԱ-ի ակումբային գավաթ
4

ՈՒԵՖԱ-ի
գավաթ
2

Եվրոպայի սուպերգավաթ
4

Միջմայրցամաքային գավաթ
3

Իսպանիայի սուպերգավաթ
11

Չեմպիոնների
լիգա
13

Արքայական
գավաթ
19

Իսպանիայի առաջնություն
33