«Կոպենհագենի» դեմ խաղից հետո Մարսելոն խոսեց լրագրողների հետ.«Մենք լավ վիճակում ենք ու լավ ենք խաղում: Մեր նպատակն է հաղթել բոլոր խաղերում: Կարևոր չէ, թե ով կլինի հերթական մրցակիցը»:
Մարսելոն նշեց, որ թիմը կարողացավ հարմարվել խոտածածկի վիճակին.«Խոտածածկը լավագույն վիճակում չէր, բայց արեցինք այն, ինչ կարող էինք: Մենք լավ վիճակում ենք, իսկ նպատակն է հաղթել ցանկացած խաղում ու լավ համբավ ունենալ»:
Իր նախընտրած խաղահամակարգի մասին.«Մարզիչն է մեզ ասում, թե ինչպես պետք է խաղանք, իսկ մենք փորձում ենք անել նրա ասածը: Մենք այնքան էլ չենք կարևորում խաղահամակարգը, այլ կարևոր է ցուցադրած ֆուտբոլը»:
Վիճակահանության մասին.«Որևէ մրցակցի նախապատվություն չենք տալիս: Մենք լավ ենք խաղում ու խաղ առ խաղ առաջադիմում ենք»:
Ռոնալդուի հերթական ռեկորդի մասին.«Ինձ և էլի շատ մարդկանց համար նա լավագույնն է: Նա չիրացրեց 11 մետրանոցը, բայց հոգ չէ: Նա շարունակում է մնալ նույն մակարդակի վրա, ինչ նախորդ տարիներին՝ խփելով գոլեր ու տպավորիչ խաղեր ցուցադրելով»:
Հարձակվողական ոճի խաղացողների մասին.«Մենք լավ ենք խաղում, ինչի հիմնական գրավականը հարձակվողների լավ խաղն է, որը մեզ նաև թույլ է տալիս պաշտպանությունում հանգիստ գործել»:
Վերջին երեք խաղերում դարպասն անառիկ պահելու մասին.«Մենք շատ ավելի լավ ենք խաղում, փորձում ենք շտկել սխալներն ու ավելի լավ խաղ ցուցադրել»:
Գևորգ Լոռեցյան, Realmadrid.am