HalaMadrid TV MOBILE

ԱՍՈՒԼԻՍ | «ՌԵԱԼԻ» ԽԱՂԱՑՈՂՆԵՐԸ ԽՈՍԵՑԻՆ ԱՌԱՋԻԿԱ ՄՈՒՆԴԻԱԼԻ ՄԱՍԻՆ
21:39:58 08.12.2013

Մադրիդի «Ռեալի» խաղացողներ Իկեր Կասիլյասը, Կրիշտիանու Ռոնալդուն, Մարսելոն, Անխել դի Մարիան, Կարիմ Բենզեման ու Լուկա Մոդրիչը այսօր կայացած մարզումից հետո «Սյուդադ Ռեալ Մադրիդի» մամլո սրահում խոսեցին առաջիկա աշխարհի առաջնության մասին, որ կկայանա Բրազիլիայում:

Մարսելո

Արդյո՞ք կարող է Կական վերադառնալ հավաքական ու մասնակցել Մունդիալին:
Այո, կարծում եմ՝ կարող է: Սկոլարին նշել է, որ հավաքականի դռները բաց են բոլորի առաջ: Կական շատ լավ է խաղում «Միլանում», ինչը կարող է նրա՝ հավաքական վերադառնալուն նպաստել:

Իսպանիայում շատ են խոսում Բրազիլիայի մասին Կոնֆեդերացիաների գավաթից հետո: Ի՞նչ ես կարծում, արդյոք Իսպանիան ձեր գլխավոր մրցակիցն է:
Այս պահին Իսպանիան աշխարհի լավագույն թիմն է: Մենք շատ ենք հարգում Իսպանիային: Բայց նրանք մեր միակ մրցակիցները չեն: Կան այլ ուժեղ թիմեր: Նրանք մյուսներից ավելի ուժեղ են, բայց գլխավոր մրցակիցը չեն:

Արդյո՞ք Մեքսիկայի հետ խմբային փուլում մրցելը հատուկ է քեզ համար Օլիմպիական խաղերի ոսկին նրանց պարտվելուց հետո:
Մենք այդ պարտությունից հետո երկու անգամ մրցել ենք նրանց դեմ ու հաղթանակ տարել: Դա ինձ համար ռևանշ չի լինելու:

Բացի Մեքսիկայից, Բրազիլիան մրցելու է Խորվաթիայի ու Կամերունի հետ: Ի՞նչ կասես այդ մասին:
Բարդ խումբ է: Մենք մահվան խմբում չենք, բայց այն հեշտ էլ չի կարելի անվանել: Մենք պետք է լավ մեկնարկենք առաջնությունում, իսկ «Լուկիտայի» դեմ մրցելը պատիվ է ինձ համար:

Իսպանիայի դեմ եզրափակչից հետո խոսե՞լ ես Կասիլյասի հետ: Ի՞նչն էր հաղթանակի բանալին:
Մենք պարզապես ցանկանում էինք մեր երկրպագուներին ցույց տալ, որ կարող ենք նրանց շոու պարգևել:

Մոդրիչ

Խորվաթիան առաջին խաղն անցկացնում է Բրազիլիայի դեմ, որում խաղում է քո թիմակից Մարսելոն: Ի՞նչ կասես այդ մասին:
Շատ հատուկ խաղ է լինելու, քանի որ դա Մունդիալի բացման խաղն է լինելու: Բոլորն են դիտելու այդ խաղը, ու մենք ցանկանում ենք ցույց տալ մեր որակները: Բրազիլիան մրցաշարի ֆավորիտներից մեկն է: Դժվար խաղ է լինելու: Ես ուրախ կլինեմ հանդիպել Մարսելոյին, նրանց դեմ առաջին անգամ եմ մրցում: Մեզ վրա մեծ ճնշում է գործադրվելու, քանի որ դա առաջին խաղն է, ու մենք պետք է հաղթենք, քանի որ այդ դեպքում ճնշումը կվերանա, ու մենք կլինենք շահեկան դիրքում:

Ի՞նչ կարծիք ունես մյուս մրցակիցների մասին, օրինակ՝ Կամերունի:
Մյուս թիմերի մասին մենք շատ բան չենք կարող ասել, հատկապես՝ Կամերունի: Բայց մենք ժամանակ ունենք պատրաստվելու համար: Մեքսիկան լավ թիմ ունի, լավ խաղացողներ: Մեզ բարդ խումբ է բաժին հասել, բայց հավատում ենք, որ կարող ենք հաջորդ փուլ դուրս գալ:

Շատերն ասում են, որ դուք քիչ շանսեր ունեք:
Մարդիկ կարող են ասել այն, ինչ ցանկանում են, բայց ես երբեք չեմ թերագնահատի Խորվաթիային: Մենք ավանդաբար լավ ենք խաղում մեծ մրցաշարերում՝ Եվրոպայի առաջնություն, Մունդիալ, ու հիմա հուսով ենք, որ ցույց կտանք այդ մարդկանց, որ իրենք սխալվում են:

Խմբային փուլում մրցելու եք Բրազիլիայի դեմ, իսկ արդեն 1/8-ում՝ հավանաբար Իսպանիայի կամ Հոլանդիայի: Արդյո՞ք սա Խորվաթիայի համար վատագույն տարբերակն է:
Չեմ կարծում, որ վատագույնն է: Պետք է քայլ առ քայլ առաջ գնալ ու տեսնել, թե ինչ տեղի կունենա: Մեզ համար սա շատ կարևոր է: Կարևոր է անցնել հաջորդ փուլ, իսկ այդ ժամանակ արդեն կտեսնենք՝ ինչ կլինի: Պետք է գնանք ու ցուցադրենք մեր լավագույն խաղը և փորձենք հնարավորինս հաճույք ստանալ խաղից:

Շատ է խոսվում բարձր ջերմաստիճանի ու նույնիսկ որոշ խաղերի ժամերը փոփոխելու մասին: Արդյո՞ք կողմ ես նման միջոցառումներին:
Բոլորի համար էլ պայմանները նույնն են: Մենք պետք է լավ պատրաստվենք, խաղերից հետո լավ վերականգնվենք, ու ամեն ինչ լավ կլինի: Չեմ կարծում, որ դա մեզ համար մեծ խնդիր կլինի: Ժամերի փոփոխություները կազդի բոլորի վրա, ոչ միայն մեր, ու դա խնդիր չէ:

Դի Մարիա

Արգենտինան 1978-ին հաղթեց Կեմպեսի հետ, 86-ին՝ Մարադոնայի: Արդյո՞ք ժամանակը չէ նվաճել երրորդ գավաթը գլխավոր մրցակից Բրազիլիայի հարկի տակ:
Մեզ համար շատ կարևոր կլինի միասնական լինել ու ամեն ինչ անել այնպես, ինչպես կարող ենք: Երկար ժամանակ է անցել վերջին չեմպիոնությունից, ու մենք ցանկանում ենք նորից նվաճել այդ գավաթը:

Դու հասցրել ես կրել հավաքականի ավագի թևկապը: Ինչպիսի՞ պատասխանատվություն է դա:
Մեծ պատիվ է կրել ավագի թևկապը: Արգենտինան գիտի, որ իր վրա մեծ ճնշում է գործադրվելու, խաղացողները մեծ հույսեր ունեն ու ամեն ինչ կանեն հաղթանակի համար:

Խմբային փուլում բարդ մրցակիցներ չկան, բայց երբ նայում ենք առաջ, հնարավորություն կա, որ կհանդիպեք Բենզեմայի ու Ֆրանսիայի հետ: Արդյո՞ք դա չի մտահոգում:
Նախ պետք է դուրս գալ խմբից: Գիտենք, որ լավ շանսեր ունենք, բայց պետք է ամեն ինչ անենք, որ խմբային փուլի արգելքը հաղթահարենք:

Ի՞նչն է տարբերությունը «Ռեալում» ու հավաքականում ներկայացվող պահանջների միջև:
Խոսում ենք երկու տարբեր բաների մասին: «Ռեալում» ես հիմնականում խաղում են աջից կամ կենտրոնից, իսկ հավաքականում պետք է հասցնել և՛ պաշտպանվել, և՛ հարձակվել: «Ռեալում» ավելի շատ հարձակվում ենք:

Ի՞նչ կասես Իսպանիայի մասին:
Ըստ իս՝ նրանք ֆավորիտ են: Նրանց կազմը չի փոխվում, ու ինչպես Մարսելոն ասաց, նրանք հիմնական ֆավորիտներն են: Բայց կան թիմեր, որոնք շատ լավ կազմ ունեն, ու պետք է զգուշանանք նրանցից:

Կրիշտիանու Ռոնալդու

Երբ ուղիղ եթերում դիտում էիր վիճակահանությունը, ինչպիսի՞ն էր քո ռեակցիան:
Ճիշտն ասած, այն չեմ դիտել ուղիղ եթերում, քանի որ քնած էի: Բարդ խումբ է բաժին հասել Գերմանիայի գլխավորությամբ, որը միշտ ֆավորիտների թվում է, իսկ ԱՄՆ-ն ու Գանան ևս լավ թիմեր են: Սպասումները, ինչպես միշտ, նույնն են՝ հնարավորինս առաջ գնալ: Հիմա մեր գլխավոր նպատակը խմբային փուլը հաղթահարելն է, պետք է քայլ առ քայլ առաջ շարժվենք: Եկեք սպասենք ու տեսնենք՝ ինչ կլինի: Ամեն ինչ կախված կլինի թիմի կենտրոնացվածությունից ու վստահությունից, ինչը միշտ շատ կարևոր է: Հուսով եմ՝ հնարավորինս առաջ կգնանք:

Նախորդ Մունդիալի ժամանակ ի՞նչ սխալներ թույլ տվեցիք, ու ի՞նչը կարող է խանգարել խմբային փուլի արգելքը հաղթահարելուն:
Այս անգամ ամեն ինչ այլ կլինի: Մենք պետք է լավ խաղանք ու մրցենք չեմպիոնության ֆավորիտներից մեկի՝ Գերմանիայի հետ: Կարծում եմ՝ մենք կարող ենք հաղթել: Ամեն ինչ կախված կլինի թիմի մարզավիճակից: Նման մրցաշարերում կոնցենտրացիան ամենակարևոր հանգամանքներից է, ու ես հույս ունեմ, որ Պորտուգալիան հնարավորինս առաջ կգնա:

Անձնական առումով ի՞նչ սպասելիքներ ունես Մունդիալից:
Ես փորձելու եմ իմ լավագույն խաղը ցուցադրել: Թե՛ ակումբում, թե՛ հավաքականում եզրափակիչ փուլերը նման են իրար, երկուսում էլ փորձում եմ առավելագույն արդյունքը ստանալ: Միգուցե տարբերվում են մրցաշարերը, բայց իմ նպատակները միշտ նույնն են՝ անել առավելագույնը, փորձել օգնել իմ հավաքականին: Անհատական առումով, ես կփորձեմ գեղեցիկ խաղ ցուցադրել, գոլեր խփել ու իմ լավագույն խաղը ցույց տալ: Իսկ մնացածը կտեսնենք այնժամ: Ես իմ առաջ միշտ բարձր պահանջներ եմ դնում, քանի որ գիտեմ իմ ներուժը: 

Բրազիլիա ես մեկնում Պորտուգալիայի ավագի կարգավիճակում: Արդյո՞ք խոսել ես Իկերի հետ այն մասին, թե ինչպիսի զգացում է գլխավերևում ԱԱ գավաթը պահելը:
Կարիք չկա հարցնել, քանի որ ես լավ եմ հասկանում, թե ինչ է նշանակում կարևոր մրցաշարում հաղթել: Ակումբային մակարդակում ես ճաշակել եմ Չեմպիոնների Լիգայում հաղթանակի բերկրանքը ու կարծում եմ՝ Մունդիալի գավաթը բարձրացնելը մեծագույն հաճույք է: Կարծում եմ՝ դա անմոռանալի պահ է: Ես տեսել եմ, թե ինչպես են խաղացողները արտասվում եզրափակչից հետո: Իմ երազանքը, ինչպես և այստեղ կանգնած բոլոր խաղացողներինը, Եվրոպայի կամ Աշխարհի առաջնությունների գավաթ նվաճելն է, բայց դրան հասնելու համար պետք է քայլ առ քայլ առաջ շարժվել: Միայն լավագույններին է վիճակված հաղթել, ու հույս ունեմ, որ Պորտուգալիան կլինի այդ լավագույնների թվում:

Ինչպի՞սի մոտիվացիա է Չեմպիոնների Լիգային ու Աշխարհի առաջնությանը մասնակցելը:
Աշխարհի առաջնությանը դեռ շատ կա: Հիմա ես կենտրոնացած եմ ակումբի խաղերի վրա, առաջնությունը հաղթելու, բոլոր տիտղոսները նվաճելու վրա, ինչից հետո նոր կկայանա Մունդիալը: Պետք է հաճույք ստանալ այս պահից, որում «Ռեալը» շատ լավ խաղ է ցուցադրում: Չեմպիոնների Լիգայում ու առաջնությունում ամեն ինչ լավ է դասավորվում, ու ես վստահություն եմ զգում: Զգացում ունեմ, որ այս տարի «Ռեալը» կարևոր տիտղոս է նվաճելու: Հավաքականում նպատակը Աշխարհի առաջնությունում հաղթելն է: Մենք դեռ ժամանակ ունենք: Բայց նաև այդ ընթացքում կարող է շատ բան փոխվել: Այդ իսկ պատճառով հիմա ցանկանում եմ կենտրոնանալ ակումբային խաղերի վրա:

Կարիմ Բենզեմա

Ֆրանսիայում կարծում են, որ վիճակահանությունը բարեհաճ էր: Դու ի՞նչ կարծիք ունես:
Չեմ կարծում, որ այդ խմբում ամեն ինչ հեշտ է լինելու: Բոլոր թիմերը ուրույն ոճ ունեն ու ամեն ինչ կանեն մյուս փուլ դուրս գալու համար: Սա իմ համար առաջին Մունդիալն է լինելու, որ կայանում է Բրազիլիայում, ու ես հույս ունեմ, որ հնարավորինս առաջ կգնանք:

Բայց շատերն են ասում, որ այն հեշտ խումբ է: Ի՞նչ ես կարծում, դա համապատասխանում է իրականությանը:
Ինչպես արդեն ասացի, խումբը հեշտ չէ: Թիմերը տարբեր խաղեր են ցուցադրում: Բոլոր թիմերն էլ փորձելու են իրենց լավագույն խաղը խաղալ, որ դուրս գան հաջորդ փուլ:

Այստեղ են հավաքված «Ռեալի» 6 ներկայացուցիչներ: Ակումբը մեծաթիվ խաղացողներով ներկայացված կլինի Մունդիալին: Ի՞նչ կարծիք ունես վիճակահանության ու այսքան շատ մադրիդիստների՝ Մունդիալին մասնակցելու վերաբերյալ:
Ակումբի համար շատ լավ է, որ «Ռեալ Մադրիդը» Աշխարհի առաջնությունում ներկայացված է լինելու այսքան շատ խաղացողներով: Ես իմ բոլոր թիմակիցներին հաջողություն եմ մաղթում: Իսկ մեր մեծաթիվ լինելը բացատրվում է մեր ցուցադրած լավ խաղով: Ակումբի համար շատ կարևոր է, որ այսքան շատ խաղացողներ են ներկայացնում այն:

Այս աշխարհի առաջնությունում ի՞նչ նպատակ ես դնում քո առաջ:
Բարդ խաղ է լինելու՝ ուժեղ թիմերի մասնակցությամբ: Ես հույս ունեմ, որ կդառնանք աշխարհի չեմպիոն:

Սա քո համար առաջին Մունդիալն է: Ի՞նչ է դա նշանակում քո համար:
Ֆուտբոլիստի համար դա լավագույն բանն է, որ կարող է լինել կարիերայում: Սա ինձ համար երազանք է, որն առաջին անգամ իրականություն կդառնա:

Իկեր Կասիլյաս

Եվրոպայի երկու առաջնություններում ու Աշխարհի առաջնությունում հաղթելուց հետո մտածե՞լ ես, որ կարող եք պատմություն կերտել՝ հաղթելով նաև Բրազիլիայում: 
Իհարկե մտածել եմ: Մենք գիտենք, որ դա բարդ է լինելու, դրա համար էլ, ինչպես և թիմակիցներս, գլխավոր խնդիրը դեռևս համարում եմ խմբից դուրս գալը: Բոլորն են ուզում դառնալ չեմպիոն, ինչպես և Իսպանիան: Այս ընթացքում ես հասկացել եմ, որ բոլոր թիմերը, որ մրցում են մեր դեմ, 100 տոկոսով նվիրվում են խաղին ու փորձում են անել առավելագույնը հաղթելու համար: Մենք կփորձենք պաշտպանել գործող չեմպիոնի կոչումը ու մեր հայրենակիցներին հպարտանալու առիթ տալ: Մենք խոստանում ենք ցուցաբերել նվիրում, էնտուզիազմ ու ցանկություն և ամեն ինչ կանենք, որ հավաքականը հնարավորինս առաջ գնա:

Ի՞նչ կարծիք ունես վիճակահանության մասին ու արդյո՞ք համաձայն ես Մարսելոյի հետ, ով նշեց, որ դուք մի գլուխ բարձր եք մյուսներից:
Կարծում եմ՝ բարդ խումբ է բաժին ընկել: Մենք սկսում ենք գործող փոխչեմպիոնի դեմ խաղով, ովքեր հիանալի անցկացրին որակավորման փուլը: Իսկ հետո մրցելու ենք Չիլիի հետ, ում հետ վերջին տարիներին միշտ խնդիրներ ենք ունենում: Բայց մենք փորձ ենք ձեռք բերել ՀԱՀ-ում կայացած առաջնությունում, երբ առաջին խաղում պարտվեցինք Շվեյցարիային, ինչը նման էր աղետի, իսկ հետո կարողացանք հաղթել Պորտուգալիայի, Գերմանիայի ու Իտալիայի պես ուժեղ թիմերի, ինչից հետո հաղթեցինք Հոլանդիային եզրափակչում: Հիմա պետք է մտածենք միայն առաջին խաղը լավ անցկացնելու ու երեք միավոր վաստակելու մասին: Վերջին տարիների արդյունքներից հետո նորմալ է, որ մարդիկ մեզ են ֆավորիտ համարում: Բայց մենք գիտենք, որ պետք է նաև կարողանանք ցույց տալ մեր խաղն ու արդարացնել սպասումները: Մենք պետք է հանգստություն պահպանենք ու չխաբնվենք պատրանքներին:

Անձնական մակարդակում ի՞նչ զգացումներ ունես: Արդյո՞ք սա վերջին Մունդիալն է քո համար:
Հիմա դեռ շուտ է խոսելու համար: Ինչպես Ռոնալդուն ասաց, մենք դեռևս դեկտեմբեր ամսում ենք: Դեռ շատ ժամանակ կա: Մինչև հունիս կտեսնենք, թե ինչ տեղի կունենա, ու երբ մարզիչը հայտնի 23 խաղացողների անունները ու ես լինեմ նրանց թվում, ամեն ինչ կանեմ հաճույք ստանալու, լավագույն խաղս ցուցադրելու, լավ մարզվելու ոի եզրափակիչ հասնելու համար: Դարպասապահները ավելի երկարակյաց են, բայց երբեմն ֆիզիկական վիճակը խանգարում է ֆուտբոլիստներին: Մինչև այդ շատ ժամանակ կա, ու ամեն ինչ կարող է պատահել:

Արդյո՞ք չափազանց չէ, որ նախորդ եզրափակչի երկու մասնակիցներ նույն խմբում են հայտնվել:
Համաձայն եմ: Վիճակահանությունների ժամանակ ես երբեմն չեմ հասկանում թիմերի՝ զամբյուղների բաշխելու տրամաբանությունը: Բայց մենք չենք որոշում, թե որն է լավ, որը՝ վատ: Մենք գնալու ենք Բրազիլիա հաղթելու համար: Բայց, միևնույն է, ես համաձայն չեմ վիճակահանության համակարգին: Բայց կրկնում եմ, մենք չենք որոշում:

Երբ մրցում ես Պորտուգալիայի կամ Բրազիլիայի դեմ, խաղերից հետո ի՞նչ ես խոսում թիմակիցներիդ հետ, ովքեր այդ հավաքականներից են:
Յուրաքանչյուր անգամ, երբ մենք մրցել ենք ընկերական կամ պաշտոնական խաղերի շրջանակներում, հաջորդ օրը ամեն ինչ նախկինի նման է եղել: Դա շատ լավ է: Հաղթողների տրամադրությունը մի քիչ ավելի բարձր է լինում, իսկ պարտվողներին փորձում ենք խրախուսել: Մեր հանդերձարանում լավ մթնոլորտ է: Գիտակցում ենք, որ բոլորս էլ մեր հավաքականի պատիվն ենք փորձում բարձր պահել: Բայց, ճիշտ է, միշտ էլ լավ տրամադրությունն ու կատակը անպակաս են:

Գևորգ Լոռեցյան, Realmadrid.am

Աղբյուրը՝ Realmadrid.com
Կարդացվել է 4266 անգամ:
ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՆԱԵՎ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՆԱԵՎ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ
ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ

Տ

Թիմեր

Խ

Գոլեր

Մ

1

Բարսելոնա

12

33 : 15

25

2

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

12

25 : 9

25

3

Ատլետիկո Մադրիդ

13

15 : 8

24

4

Սևիլիա

13

17 : 14

24

5

Ռեալ Սոսյեդադ

13

21 : 14

23

6

Ատլետիկ Բիլբաո

13

13 : 8

20

7

Խետաֆե

13

18 : 15

20

8

Գրանադա

13

19 : 17

20

9

Վալենսիա

13

19 : 18

20

10

Օսասունա

13

16 : 13

19

Ամբողջական աղյուսակը

ԼԱ ԼԻԳԱ - ԸՆԹԱՑԻԿ ՏՈՒՐ

09/11 00:00

Ռեալ Սոսյեդադ

1 : 1

Լեգանես

09/11 16:00

Ալավես

3 : 0

Վալյադոլիդ

09/11 19:00

Վալենսիա

2 : 0

Գրանադա

09/11 21:30

Էյբար

0 : 4

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

10/11 00:00

Բարսելոնա

4 : 1

Սելտա

10/11 15:00

Մալյորկա

3 : 1

Վիլյառեալ

10/11 17:00

Ատլետիկ Բիլբաո

2 : 1

Լևանտե

10/11 19:00

Ատլետիկո Մադրիդ

3 : 1

Էսպանյոլ

10/11 21:30

Խետաֆե

0 : 0

Օսասունա

11/11 00:00

Բետիս

1 : 2

Սևիլիա

Լա Լիգայի խաղացանկը

ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱ - ԸՆԹԱՑԻԿ ՏՈՒՐ

07/11 00:00

ՊՍԺ

1 : 0

Բրյուգե

07/11 00:00

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

6 : 0

Գալաթասարայ

06/11 21:55

Բավարիա

2 : 0

Օլիմպիակոս

07/11 00:00

Ցրվենա Զվեզդա

0 : 4

Տոտենհեմ

07/11 00:00

Դինամո Զագրեբ

3 : 3

Շախտյոր

07/11 00:00

Ատալանտա

1 : 1

Մանչեսթեր Սիթի

06/11 21:55

Լոկոմոտիվ Մոսկվա

1 : 2

Յուվենտուս

07/11 00:00

Բայեր Լևերկուզեն

2 : 1

Ատլետիկո Մադրիդ

06/11 00:00

Նապոլի

1 : 1

Զալցբուրգ

06/11 00:00

Լիվերպուլ

2 : 1

Գենկ

05/11 21:55

Բարսելոնա

0 : 0

Սլավիա Պրահա

06/11 00:00

Բորուսիա Դորտմունդ

3 : 2

Ինտեր

05/11 21:55

Զենիթ

0 : 2

Լեյպցիգ

06/11 00:00

Լիոն

3 : 1

Բենֆիկա

06/11 00:00

Չելսի

4 : 4

Այաքս

06/11 00:00

Վալենսիա

4 : 1

Լիլ

ՉԼ խաղացանկը և խմբային աղյուսակները

ՄԱՐԶԱԴԱՇՏ
A visual look at Di Stéfano!

ՀԱՐՑՈՒՄ
Վինիսիո՞ւս, թե՞ Ռոդրիգո․ ո՞վ պետք է լինի մեկնարկային կազմում
Վինիսիուս
Ռոդրիգո
Երկուսն էլ
Ոչ ոք
Արդյունքներ

Հարցումների արխիվ

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
WE ARE KINGS OF EUROPE!
ԶԱՐԿԵՐԱԿ
Աշխարհի առաջնություն 2018

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ / ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
19:33:25 18.11.2019
12:43:40 17.11.2019
12:29:34 17.11.2019
Թոնի Կրոսի երկրորդ գոլը Բելառուսի դարպասը
12:14:18 17.11.2019
Կրոսը խոցում է Բելառուսի դարպասը
11:34:36 16.11.2019
Բրազիլիա 0-1 Արգենտինա
02:36:31 15.11.2019
Ահա թե ինչու է «Ռեալը» թիմ հրավիրել Ազարին

Այլ տեսանյութեր

ՊԻՉԻՉԻ ԶԱՄՈՌԱ ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ ԱԿՈՒՄԲԻ ՌՄԲԱՐԿՈՒՆԵՐ
Ֆուտբոլիստ
Գ (11մ.)
Ֆուտբոլիստ
Գոր.
Գ
Խ
Ֆուտբոլիստ
Փոխ.
Ֆուտբոլիստ
Ընդ.
ԻԱ
ՉԼ
Գվ.
Բենզեմա
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
9 (2)
Օբլակ
Ատլետիկո Մադրիդ
0.62
8
13
Կապա
Ատլետիկ Բիլբաո
4
Բենզեմա
Ռեալ Մադրիդ
11
9
2
0
Ժերար Մորենո
Վիլյառեալ
8
Վացլիկ
Սևիլիա
1,08
14
13
Օրելյանա
Էյբար
4
Ռոդրիգո
Ռեալ Մադրիդ
5
2
3
0
Լորեն
Բետիս
8
Դավիդ Սորիա
Խետաֆե
1,15
15
13
Օյարզաբալ
Ռեալ Սոսյեդադ
4
Ռամոս
Ռեալ Մադրիդ
4
2
2
0
Մեսի
Բարսելոնա
8 (2)
Այտոր Ֆերնանդես
Լևանտե
1,23
16
13
Ռոդրիգո
Վալենսիա
4
Կրոս
Ռեալ Մադրիդ
3
2
1
0
Լուկաս
Ալավես
7 (3)
Ռուի Սիլվա
Գրանադա
1,31
17
13
Կասորլա
Վիլյառեալ
4
Բեյլ
Ռեալ Մադրիդ
2
2
0
0
ՏԻՏՂՈՍՆԵՐ

20-րդ դարի լավագույն ակումբ
1

ՖԻՖԱ-ի ակումբային գավաթ
4

ՈՒԵՖԱ-ի
գավաթ
2

Եվրոպայի սուպերգավաթ
4

Միջմայրցամաքային գավաթ
3

Իսպանիայի սուպերգավաթ
10

Չեմպիոնների
լիգա
13

Արքայական
գավաթ
19

Իսպանիայի առաջնություն
33