HalaMadrid TV MOBILE

ԱՆՉԵԼՈՏԻՆ ՈՒՂՂՈՐԴՈՒՄ Է ԹԻՄԻՆ ԴԵՊԻ ՓԱՌՔ
03:41:14 04.12.2013

Կարլո Անչելոտին կրկին բերեց լավագույն ժամանակները Վալդեբեբաս: Այս պահը Անչելոտիի մադրիդյան աշխատանքի գագաթնակետն է. իտալացին ամբողջովին հանել է լարվածությունն ակումբի ներսում և թիմին ուղղորդում է դեպի փառք:

Ոչ մի խաղացող «Ռեալի» կազմում չի էլ քննարկում Ժոզե Մոուրինյոյի` հզոր մարզիչ լինելու փաստը, սակայն ոչ ոք էլ չի կարող ժխտել այն, որ պորտուգալացու օրոք մթնոլորտը թիմում սարսափելի էր: Մոուրինյոն հիանալի մասնագետ է, սակայն նրա բնավորության պատճառով թիմի արդյունքները օրեցօր ավելի էին վատթարանում:

Անչելոտին խաղաղություն է մտցրել թիմում: Նա հանգստությամբ կառուցում է իր նախագիծն ու վերացնում է սթրեսը: Նա կարողանում է պահպանել այդ հանգստությունն ու հավասարակշռվածությունն անգամ դժվար պահերին` ինչպես, օրինակ, Կասիլյասին ու Դիեգո Լոպեսին խաղաժամանակ բաշխելուց, կամ էլ թիմի ընդհանուր վատ մեկնարկի ժամանակ: Խառնվածքով Մոուրինյոյի հակապատկերն է:



Հաշվեհարդար ամբողջ աշխարհի հետ

«Ռեալի» պահեստայինների նստարանն այլևս չի գտնվում ուշադրության կենտրոնում: Անչելոտին մոտ է գտնվում բոլոր խաղացողների հետ ու խաղաժամանակ տրամադրում, ինչն էլ նորմալ մթնոլորտ է ստեղծում: Բոլոր ֆուտբոլիստների հետ մտերիմ ու հարգալից է, խուսափում է հակասություններից և ամեն մի ծագած խնդրի դեպքում իր վրա է վերցնում այն լուծելու դերը: Օրեցօր Վալդեբեբասում գործերը կարգավորվում են, ակումբը գոհ է Անչելոտիի կատարած աշխատանքից, ով «բուժում» է թիմին նախորդ մրցաշրջանից: Իտալացին հավասարակշռված ու սառնասիրտ արձագանք է տալիս ցանկացած պահի:

Հարմարվում է` առանց պահանջների
Անչելոտին այն մարզիչն է, ով կարող է հարմարվել ու համակերպվել շատ տարբեր պայմանների: Խեդիրայի վնասվածքը մեծ վախ առաջացրեց ակումբի ներսում, քանի որ թիմն արդեն գտել էր ճիշտ սխեման, ու գերմանացին վճռորոշ դեր էր կատարում այդտեղ: Սակայն, նրա վնասվածքից հետո Կարլետոն գտավ մեկ այլ ճանապարհ թիմին վերելքում պահելու համար: Նա նույնիսկ չօգտվեց այն հնարավորությունից, ըստ որի` ակումբը կարող էր գնել նոր «6» համար: Ոչ մի պահանջ Անչելոտին չի ներկայացնում ակումբին:

Առավելագույն վստահություն խաղացողների հանդեպ
Անչելոտին մշտապես պաշտպանել է իր խաղացողներին հրապարակայնորեն: Նա իսկական թիկունք է եղել բոլոր նրանց, ովքեր տվյալ պահին ունեցել են այդ աջակցման կարիքը: Նա Բենզեմայի կողքին էր, երբ ֆրանսիացուն սուլում էր ամբողջ Բեռնաբեուն, աջակցեց Իկերին` նրան խաղաժամանակ հատկացնելով ամենակարևոր մրցաշարում, պաշտպանեց Դիեգո Լոպեսին, երբ նրա վրա հսկայական ճնշում գործադրվեց երկրպագուների կողմից, ինչպես նաև Ռամոսին` «Գալաթասարայի» դեմ կարմիր քարտից ու դրանից ծնված խոսակցություններից հետո: 

Ցույց է տալիս բնավորություն, սակայն նորմալ ձևով
Կարլետոն ունի ուժեղ բնավորություն, գիտի, թե ինչպես ձեռքը խփի սեղանին, սակայն դա անում է առանց ավելորդ տարաձայնություններ առաջացնելու: Քննադատեց իր թիմի խաղը մրցաշրջանի սկզբում, արտահայտեց հիասթափությունը Կլասիկոյի մրցավարությունից, խաղադաշտում բարկացավ Ռամոսի վրա, սակայն երբեք չանցավ սահմաններն ու պահեց հավասարակշռությունը: Նույնիսկ այն դեպքերում, երբ դժգոհում էր «Բեռնաբեուից» սուլոցների համար, նա առաջին մարդն է, ով հարգում ու հասկանում է երկրպագուների բոլոր պահանջները: 

Զիդանի համար նույնպես հեշտ է աշխատել նրա հետ
Անչելոտին շփման տեսանկյունից հեշտ անձնավորություն է: Նա սիրում է խոսել ու լսել, տալ ազատ աշխատելաոճի հնարավրություն: Զիդանը շատ լավ ապացույց է: Ֆրանսիացին ամենևին էլ երջանիկ չէր զգում իրեն Մոուրինյոյի հետ աշխատելիս, ինչը չես ասի Անչելոտիի դեպքում: Միանգամայն ներդաշնակ մարզչական զույգ են Զիդանն ու Անչելոտին, քանի որ ֆրանսիացու համար շատ հեշտ է աշխատել Կարլոյի հետ: Զիդանն իրեն հարմարավետ է զգում:

Բժիշկների խոսքն օրենք է
«Ռեալի» բժշկական անձնակազմը միանշանակ կարող է ասել, որ Անչելոտին մեծ հարգանք ու վստահություն է տածում իրենց հանդեպ: Բժիշկներն ասացին, որ Բեյլը «Բարսելոնայի» դեմ խաղա 60 րոպե, և այդպես էլ եղավ: Անչելոտին հաշվի առավ նաև Ռոնալդուի ու Վարանի անհարմար զգացողությունները և չմտցրեց նրանց խաղադաշտ: Նա ընդունում է բոլոր այն խորհուրդները, որոնք տալիս են բժիշկները: Այս առումով էլ, բժիշկները ոչ մի ճնշում չեն զգում Անչելոտիի կողմից: 

MelIsh, Realmadrid.am

Աղբյուրը՝ MARCA
Կարդացվել է 4124 անգամ:
ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՆԱԵՎ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ
ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ

Տ

Թիմեր

Խ

Գոլեր

Մ

1

Բարսելոնա

38

90 : 36

87

2

Ատլետիկո Մադրիդ

38

55 : 29

76

3

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

38

63 : 46

68

4

Վալենսիա

38

51 : 35

61

5

Սևիլիա

38

61 : 45

59

6

Խետաֆե

38

48 : 35

59

7

Էսպանյոլ

38

48 : 50

53

8

Ատլետիկ Բիլբաո

38

41 : 44

53

9

Ռեալ Սոսյեդադ

38

45 : 46

50

10

Բետիս

38

44 : 52

50

Ամբողջական աղյուսակը

ԼԱ ԼԻԳԱ - ԸՆԹԱՑԻԿ ՏՈՒՐ

18/05 22:00

Ալավես

2 : 1

Ժիրոնա

18/05 22:00

Սելտա

2 : 2

Ռայո Վալեկանո

18/05 22:00

Էսպանյոլ

2 : 0

Ռեալ Սոսյեդադ

18/05 22:00

Խետաֆե

2 : 2

Վիլյառեալ

18/05 22:00

Հուեսկա

2 : 1

Լեգանես

18/05 22:00

Սևիլիա

2 : 0

Ատլետիկ Բիլբաո

18/05 22:00

Լևանտե

2 : 2

Ատլետիկո Մադրիդ

18/05 22:00

Վալյադոլիդ

0 : 2

Վալենսիա

19/05 14:00

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

0 : 2

Բետիս

19/05 18:15

Էյբար

2 : 2

Բարսելոնա

Լա Լիգայի խաղացանկը

ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱ - ԸՆԹԱՑԻԿ ՏՈՒՐ

01.06 23:00

Տոտենհեմ

0 : 2

Լիվերպուլ

ՉԼ խաղացանկը և խմբային աղյուսակները

ՄԱՐԶԱԴԱՇՏ
A visual look at Di Stéfano!

ՀԱՐՑՈՒՄ
Ձեզ դո՞ւր է գալիս նոր մրցաշրջանի տնային մարզաշապիկը
Այո
Ոչ
Արդյունքներ

Հարցումների արխիվ

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
WE ARE KINGS OF EUROPE!
ԶԱՐԿԵՐԱԿ
Աշխարհի առաջնություն 2018

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ / ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
11:22:50 08.06.2019
12:04:37 07.06.2019
17:35:24 04.06.2019
Բարի գալուստ / Լուկա Յովիչի լավագույն գոլերն ու հնարքները
22:34:45 02.06.2019
1099 օր՝ համաշխարհային գահին
22:32:55 02.06.2019
Մ19 / Ռոդրիգոյի փայլուն գոլը Բարսայի հետ խաղում
14:17:34 27.05.2019
Ռեալի 25 լավագույն գոլերն ավարտված մրցաշրջանում

Այլ տեսանյութեր

ՊԻՉԻՉԻ ԶԱՄՈՌԱ ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ ԱԿՈՒՄԲԻ ՌՄԲԱՐԿՈՒՆԵՐ
Ֆուտբոլիստ
Գ (11մ.)
Ֆուտբոլիստ
Գոր.
Գ
Խ
Ֆուտբոլիստ
Փոխ.
Ֆուտբոլիստ
Ընդ.
ԻԱ
ՉԼ
Գվ.
Մեսսի
Բարսելոնա
36 (4)
Օբլակ
Աթլետիկո
0,73
27
37
Մեսսի
Բարսելոնա
13
Բենզեմա
Ռեալ Մադրիդ
29
21
3
5
Բենզեմա
Ռեալ Մադրիդ
21 (3)
Տեր Շտեգեն
Բարսելոնա
0,91
32
35
Սարաբիա
Սեւիլյա
13
Բեյլ
Ռեալ Մադրիդ
13
10
3
0
Սուարես
Բարսելոնա
21 (4)
Սորիա
Խետաֆե
0,92
34
37
Ջոնի
Ալավես
10
Ռամոս
Ռեալ Մադրիդ
8
6
0
2
Ասպաս
Սելտա
20 (5)
Նետու
Վալենսիա
1
34
34
Բեն Յեդեր
Սևիլյա
10
Իսկո
Ռեալ Մադրիդ
6
3
1
2
Ստուանի
Ժիրոնա
19 (5)
Էրերին
Աթլետիկ
1,03
32
31
Գրիզման
Աթլետիկո
9
Ասենսիո
Ռեալ Մադրիդ
4
1
0
3
ՏԻՏՂՈՍՆԵՐ

20-րդ դարի լավագույն ակումբ
1

ՖԻՖԱ-ի ակումբային գավաթ
4

ՈՒԵՖԱ-ի
գավաթ
2

Եվրոպայի սուպերգավաթ
4

Միջմայրցամաքային գավաթ
3

Իսպանիայի սուպերգավաթ
10

Չեմպիոնների
լիգա
13

Արքայական
գավաթ
19

Իսպանիայի առաջնություն
33